Ցանկանում ենք է'լ ավելի առանձնահատուկ հարաբերություններ ՌԴ-ի հետ. վարչապետի մոսկովյան այցի ուղերձները

Ռուսաստանի հետ մեր հարաբերություններն առանձնահատուկ տեղ ու նշանակություն ունեն: Այս մասին Ռուսաստան այցից առաջ «Զինուժ» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի մամուլի խոսնակը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը բացառիկ հարցազրույց է տվել ՀՀ Պաշտպանության նախարարության Զինուժ հաղորդաշարին: «Վարչապետն անդրադարձ է կատարել ՀՀ զինված ուժերի մարտունակությանն ու նյութատեխնիկական հագեցվածությանը, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մեխանիզմներին եւ հնարավորություններին, հայ-ռուսական համագործակցությանն ու ՀԱՊԿ գործունեությանը»,- ասված է Facebook-յան  նրա գրառման մեջ:

ՀՀ վարչապետը Մոսկվա կայցելի սեպտեմբերի 8-ին, որտեղ հանդիպում կունենա ռուսաստանցի իր գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Սեպտեմբերի 6-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Մոսկվայում անկեղծ զրույցում կքննարկեն կուտակված հարցերը, այդ թվում՝ համատեղ գործակցությունը ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում:

«Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր, այնպես էլ հայկական կողմի մոտ, այդ իսկ պատճառով մենք ակնկալում ենք անկեղծ, լուրջ խոսակցություն բոլոր հարցերով, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ համագործակցությանը, այնպես էլ գործընկերությանը միջազգային կազմակերպություններում՝ ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում»,- ասել էր նա:

Ավելի վաղ, Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաեւ գործակցությունը Եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում:

Սեպտեմբերի 8-ի հանդիպումը կլինի ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի երրորդ հանդիպումը։ Առաջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են Սոչիում մայիսի 14-ին ՝ ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հաջորդ հանդիպումը կայացել է հունիսի 13-ին՝ Մոսկվայում, Փաշինյանն այցելել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը:

Հարցազրույցում, որի անոնսը Facebook-յան իր էջում հրապարակել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը, կառավարության ղեկավարն ասում է, որ հայկական կողմը ցանկանում է էականորեն բարձրացնել ՌԴ-ի հետ հարաբերությունների արդյունավետությունը: «Մենք հույս ունենք այդ հարաբերությունների արդյունավետությունն էականորեն մեծացնել: Մեր հարաբերությունները պետք է լինեն շատ ավելի բարձր մակարդակի, շատ ավելի ռազմավարական, շատ ավելի գործընկերային եւ շատ ավելի եղբայրական»,- նշել է Փաշինյանը:

Այնուհետեւ նա անդրադարձել է ՀԱԿՊ-ի շրջանակներում Հայաստանի պարտավորություններին՝ նշելով, որ այս խնդիրը զգում են նաեւ դաշինքի մյուս անդամ պետությունների ղեկավարները:

«ՀԱՊԿ-ի երկրների ղեկավարների հետ հենց առաջին շփումներում, ինձ համար ակնհայտ դարձավ, որ այս նույն հարցը կա նաեւ նրանց մոտ: Առաջինը՝ արձանագրել խնդրի գոյությունը, եւ համբերատար, դաշնակցային մթնոլորտում եւ տրամաբանության մեջ քննարկել հարցերը, որպեսզի մենք իմանանք, թե ինչ պարտավորություններ ունի ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության առաջ, եւ ինչ պարտավորություններ ունի Հայաստանը ՀԱՊԿ-ի եւ նրա անդամ պետությունների առաջ»,- նշել է վարչապետը:  

Տպել
2517 դիտում

Ադրբեջանի գործողությունները մանրակրկիտ պլանավորված են եղել, հնարավոր չէ դա թաքցնել. Արծրուն Հովհաննիսյան

ՌԴ և ՀՀ արտգործնախարարների հեռախոսազրույցը ԼՂ հակամարտության շուրջ

Ֆրանսիան կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կոչը

Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները

Զգալի ավերածություններ կան ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Արցախի առանձին փոքր բնակավայրերում. Արծրուն Հովհաննիսյան

Պարտավոր ենք ամուր թիկունք լինել՝ անկախ քաղաքական տարաձայնություններից. ՀՀԿ

Բոլոր այն զինատեսակները, որոնք հայկական կողմը նպատակահարմար կգտնի, կկիրառի վստահաբար. Արծրուն Հովհաննիսյան

Բացառությամբ մեկ-երկու ամենամեծ տրամաչափի հրթիռային միջոցներից, Ադրբեջանը կիրառել է նաև բանակային օդուժ. Հովհաննիսյան

Ադրբեջանի կողմից հարվածներ են եղել նաև Վարդենիսի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ)

Հայոց բանակի քաջարի մարտիկներ, եկել է ժամանակը ցույց տալու Ձեր ոգու արիությունը, բազկի ուժը. ԳՇ պետի ուղերձը

Հայկական կողմի կորուստների մասին այս պահին խոսելն անպատասխանատու քայլ կլինի. Արծրուն Հովհաննիսյան

Սամվել Բաբայանը հայտնել է տասը զինծառայողի զոհվելու մասին

Հայկական զինուժը շարունակում է խոցել ադրբեջանական մարտական տեխնիկաները (տեսանյութ)

ՀՀ քաղաքացիները կամավոր Արցախ մեկնելու ցանկություն են հայտնում

Հայ դատի հանձնախումբը ավստրալացի գործիչների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի ագրեսիայի վրա

Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին. ԱԱԾ

Հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ ՀՀ ԶՈՒ-ն պատրաստ է ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը. Տոնոյան

Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որևէ պարագայում չի կարող սակարկման առարկա լինել. Արարատ Միրզոյան

Կարո Փայլանը Թուրքիային կոչ է արել դադարեցնել կրակի վրա բենզին լցնելը