Արցախում արձանագրվել է օձի խայթոցի 20 դեպք. ԱԻՆ

07/09/2018 schedule15:47

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Արցախի Հանրապետությունում արձանագրվել է օձի խայթոցի 20 դեպք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 34 դեպք: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ տուժածներից 18-ին ներարկվել է հակաօձային շիճուկ ( անտիգյուրզին), իսկ մնացած 2-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել: 

Արցախի Հանրապետության բուժհիմնարկներն ապահովված են հակաօձային շիճուկով: Բնակչության բոլոր խմբերի համար օձի խայթոցի դեպքում անհրաժեշտ բուժօգնությունն   իրականացվում է պետական պատվերի շրջանակներում:

ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում  է ազգաբնակչությանը եւ հատկապես երեխաներին  զգուշանալ օձաշատ վայրերում չպաշտպանված ձեւով աշխատելուց  կամ  գտնվելուց, իսկ աշխատելիս կրել ռետինե ձեռնոցներ ու երկարաճիտ կոշիկներ:

Օձի խայթոցի դեպքում  տուժածին  պետք է անհապաղ տեղափոխել մոտակա բժշկական կազմակերպություն` գնահատելու վիճակը, ցուցաբերելու մասնագիտացված բուժօգնություն, որտեղ եւ անհրաժեշտության դեպքում կներարկվի օձի հակաթույն:

Տպել
490 դիտում

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում

Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են վաճառողի պարանոցին ու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար

Ֆեմիդա. նոր դատական համակարգ` հին դատավորներով

ԳԱԱ. ժողովում լուրջ հարցեր են քննարկվելու

Ոստիկանության Մուշի, Կումայրիի, Անիի եւ Արթիկի բաժիններում քաղաքացիները զենքեր են հանձնել

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ ՊԵԿ