Բացահայտվել է հանցավոր սխեմա․ տաքսու վարորդներից շորթմամբ վերցրել են օրական 700-1000 դրամ (տեսանյութ)

07/09/2018 schedule17:54

Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի «Հարավային» ավտոկայարանում որոշ անձինք տաքսու վարորդներից ապօրինի դրամահավաք են անում։ Այս մասին հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբավորումների և նրանց պարագլուխների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների հիման վրա իրականացրած միջոցառումներով պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ ավտոկայարանի տնօրենը, համաձայնության գալով հորեղբոր և այլ անձանց հետ, ձևավորել են հանցավոր սխեմա։

Մասնավորապես, ավտոկայանի տարածքից ուղևորափոխադրումներ կատարող տաքսու վարորդներից պահանջել ու ստացել են օրական 700-ից 1000 դրամ՝ սպառնալով, որ չտալու դեպքում կարգելեն նրանց աշխատանքը։ 

Գլխավոր վարչություն են հրավիրվել մի խումբ տաքսու վարորդներ, որոնք տվել են, ըստ էության նույնաբովանդակ բացատրություններ՝ հաստատելով իրավապահների տեղեկությունները։ Տաքսու վարորդներից օրական 700-ից 1000 դրամ վերցնելը իր բացատրությամբ հաստատել է նաև ավտոկայանի տնօրենի հորեղբայրը։ 

Կատարվածի բոլոր հանգամանքները ոստիկանությունում ընթացող հետաքննությամբ պարզվում են։

Տպել
6351 դիտում

Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլ․ փոստեր եւ ֆեյսբուքյան հաշիվներ

2018-ի 3-րդ եռամսյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները 50%-ով աճել են՝ 2017-ի համեմատ. վարչապետ

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Անձրևոտ Լոնդոնն ու թագավորական անձրևանոցները՝ գոյություն ունեցող բոլոր գույներով (լուսանկարնեև)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկներին, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը

Պարգեւատրվել են ԱՆ քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ (տեսանյութ)

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Չարենցավանում մեքենան ընկել է 9 մետր խորությամբ ջրանցքը

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք

Գուդաուրիում բացվել է տարածաշրջանում ամենաերկար ճոպանուղին