Ծառուկյանը ձեռքը որտեղ դրել, էդտեղ կանաչացրել ա, ես ժողովրդի գույնի եմ. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, համաժողով է հրավիրել, որն անցկացվում է իրեն պատկանող «Փարավոն» համալիրում:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ հրավիրված համաժողովին, ըստ Գագիկ Ծառուկյանի, մասնակցում են Երեւանի քաղաքապետի թեկնածուները, իրենք բոլորին հրավիրել են:

«Կայուն և հարմարավետ քաղաքներ» խորագիրը կրող միջազգային համաժողովին մասնակցելու համար Երեւանում են աշխարհի տարբեր երկրների 41 քաղաքապետ:

Նախքան համաժողովը, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցին, թե անձամբ ինքը ինչ խնդիրներ է տեսնում Երեւանում, նշեց՝ խնդիրները բազմաթիվ են: Լրագրողի դիտարկմանը, թե ե՞րբ է օրինակ վերջին անգամ Ծառուկյանը սովորական վերելակ նստել, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Երեկ, բարդ խնդիր է Երեւանի վերելակների խնդիրը, ես նստել եմ վերելակներ ու հասկացել, թե ինչ անմխիթար վիճակում են դրանք»:

Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ են ցանկանում իրենց թեկնածուն ընտրվի Երեւանի քաղաքապետ, Ծառուկյանը նշեց. «Ծառուկյանը 0-ից կայացած մարդ ա, Ծառուկյանը ձեռքը որտեղ դրել, էդտեղ կանաչացրել ա: Մեր երեւանցիները ում կընտրեն, ես իրենց ցավը տանեմ, մեր թիմում բոլորը կայացած մարդիկ են: Ես աղբանոցը սարքել, կանաչապատել, միլիոններ եմ ծախսել ու անվճար տրամադրել եմ երեւանցիներին, հիմա դուք՝ լրագրողներդ, անշնորհակալ բան եք անում, չեք գնահատում: Ես միլիոնավոր ծառեր եմ տնկել, ես պետական գործը՝ ասֆալտը, իմ փողով եմ արել»:

Հարցին, թե ընտրակաշառքի մասին խոսակցություններ կան, ԲՀԿ առաջնորդը պատասխանեց. «Ես էսօր փող ինչի՞ համար բաժանեմ, որ Նաիրային բերեմ նստացնեմ քաղաքապետ, որ ի՞նչ, ես իմ միջոցները կներդնեմ, մենք կայանալու խնդիր չունենք: Ընտրությունների ժամանակ ես պայուսակ չբաժանեցի, դա ընտրություններից առաջ ու հետո է, ընտրությունների ժամանակ բարեգործություն չեմ անելու»:

Լրագրողի դիտարկմանը, թե իր սպիտակ զգեստը կապ ունի՞ Հայկ Մարությանի՝ սեւերի ու սպիտակների մասին մտքի հետ, Ծառուկյանը նշեց, որ ինքը ժողովրդի գույնի է, սպիտակ գույնն էլ սիրում է:

Տպել
2594 դիտում

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը ցույց տվեց, որ Հայաստանում իսկապես գործարար նոր հնարավորություններ կան

Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է

Մեկնարկել է Առողջապահության նախարարության խորհրդատուների առաջին երկօրյա խորհրդաժողովը

Շարունակվում է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումը․ ներկայացուցիչները հարցեր են ուղղում նաեւ ՀՀ վարչապետին

Միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը․ Լեւոն Տեր-Պետրոսյան

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին

Ջրի գին. ավելի էժան, քան գիտես

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին

Ընդունում եւ հանձնում. նավից պարահանդես

Երկու աթոռ. պայքարը ավելի է թեժանում

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի մասնակիցները նոր ներդրողների են սպասում

Լավ չի, երբ սեփական պարտությունը համարում եք պետությանն ու ժողովրդինը, երբ դուք եք զրկվել ամեն ամիս ծրարով փող ստանալուց

Գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ