ՊՆ-ում մեկնարկել է գիտական կոնֆերանս` նվիրված պաշտպանության նախարարի ուղերձ-տեսլականին

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը՝ այսօր վարչական համալիրում մեկնարկել է եռօրյա գիտական կոնֆերանս` նվիրված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականին: Կոնֆերանսին մասնակցում են կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ եւ ՀՀ ԶՈՒ վարչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ, զորային օղակի սպաներ:

Կոնֆերանսի բացմանը պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը նշել է. «Տեսլականում ընդգրկված յոթ առաջնահերթությունները վերաբերում են կրթական ոլորտին, սպառազինությանը, անձնակազմի մարտունակությանը, հակառակորդի գործողությունների կանխարգելմանը եւ առհասարակ զինված ուժերի բարեփոխումների լայն սպեկտորին: Մեզ պետք են ճկուն գործողություններ, այլ ոչ թե զուտ խրամատային, ստատիկ պաշտպանություն»։

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ բանակը պետք է վերածվի եւս մեկ կրթական օղակի, եւ ժամկետային զինծառայողը ոչ միայն չպետք է կորցնի գիտելիքի այն պաշարը, որով գնում է բանակ, այլեւ պետք է այդ պաշարն ավելացրած վերադառնա բանակից:

ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականների դրույթներից մեկը վերաբերում է զինծառայողների կրթության շարունակականության ապահովմանը զինվորական ծառայության ողջ ընթացքում: «Մեր վերջնական նպատակն է բանակում արհեստավարժության եւ բարոյականության նոր չափանիշների ձեւավորումը` հմուտ, պատվախնդիր ու առաջնորդ սպայական կազմով եւ վարժված, կրթված, շարժառիթավորված ու մարտունակ զինվորներով, որի համար ձեռնարկելու ենք քայլեր Զինված ուժերի մասնագիտական ինքնությունը եւ վարկանիշը ամրապնդելու ուղղությամբ, ընդհուպ մինչեւ ազգային արժեքները խորհրդանշող նոր համազգեստի ներմուծումը: Կրթությունը անքակտելիորեն կապված է անձնակազմի կառավարման հետ»,- նշված է նախարարի տեսլականում:

Բանակաշինության հայեցակարգային հարցերի վերաբերյալ գիտական զեկույցներով հանդես են եկել պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչներ:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականի քննարկմանը նվիրված գիտական կոնֆերանսը շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 9-ը:

Տպել
2226 դիտում

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները