Դպրոցում սովորողների քանակը չափից ավելի է, իսկ դասամիջոցից զրկելը դարձել է պատժի տեսակ

Երեւանի Վազգեն Առաջինի անվան N168 հիմնական դպրոցի աշակերտների ծնողներից «Հայկական ժամանակ»-ն ահազանգ էր ստացել, որ դպրոցում դասերն անցկացվում են երեք հերթով ու մասնավորապես վերջին հերթով դպրոց հաճախող երրորդ դասարանում դասամիջոցներ չեն արվում: Նշվում էր, որ ողջ ընթացքում երեխաներին տրվում է միայն մեկ երկար դասամիջոցի հնարավորություն:

Դպրոցի բակում հավաքված ծնողներից եւս երեկ հետաքրքրվեցինք՝ իրենց երեխաները դասամիջոց անո՞ւմ են: Պատասխանը դրական էր՝ ինչպե՞ս կարող է այլ կերպ լինել: Այդուհանդերձ, ասացին, որ հնարավոր է ուսուցիչը զրկի նրանց դասամիջոցից՝ որպես պատիժ ՝ չարություն անելու համար: Իսկ որքա՞ն հաճախ են նման պատիժներ սահմանվում: «Ինչքան անկարգություն անեն, այնքան: Թեկուզ ամեն օր»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը՝ պարզաբանելով, որ անկարգություն է, օրինակ, երբ երեխաները անկարգ վազեն, իրար հրեն: Ծնողներն, ինչպես նշեցին, դեմ չեն այս մեթոդին, եթե դա արվում է կարգապահություն հաստատելու եւ երեխաների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Տնօրեն Սոնա Գալստյանին զարմացրեց մեր ստացած ահազանգը: Նա նաեւ վիրավորվեց, որ եթե որեւէ ծնող ինչ-որ դժգոհություն ունի, ինչու նախ չի փորձել խնդրի լուծումը գտնել դպրոցում: Սոնա Գալստյանը պնդեց, որ դասամիջոցներ արվում են: «Այդպես ո՞նց կարող է պատահել: Այսինքն՝ եթե զանգն ավտոմատ խփում է, որ դասամիջոց է, ուսուցիչը կարող է դա՞ս անել: Մեր զանգերը ավտոմատ են: Եթե ուսուցիչը ասի՝ դուրս մի եկեք միջանցք, դա նշանակում է՝ մի խաղ կազմակերպեց, որեւէ բան, որով երեխաներին լիցքաթափի նախորդ դասի լարվածությունից: Օրինակ, առաջին դասարաններում անպայման ֆիզկուլտ դադար կա, երեխաները հո չե՞ն կարող 45 րոպե անընդմեջ դաս անել: Նայած, թե որ դասվարը ինչպես է կազմակերպում իր երեխայի դասամիջոցը: Փորձում ենք, ինչքան հնարավոր է, երեխայի համար ստեղծել առողջ մթնոլորտ, առողջ փոխհարաբերություններ»,- ասաց տնօրենը:

Առաջարկեց շրջել դասասենյակներով ու հարցնել երեխաներին՝ դասամիջոց անո՞ւմ են: Ստացված հիմնական դրական պատասխանների շարքում հնչեցին նաեւ բացասական արձագանքներ: «Որ դասամիջոցի զանգը խփում է, դուք ուզում եք դուրս գալ, ընկեր Զաքարյանն ասում է՝ ոչ, պիտի մնա՞ք»,- շախմատի դասի մասնակցող 4-րդ «ե» դասարանում հարցրեց տնօրեն Գալստյանը: «Այո»,- լսվեց տղաներից մեկի վստահ ձայնը՝ բացասական արձագանքների մեջ: Նմանատիպ հարցերին այստեղ նաեւ մի քանի հակասական պատասխան հնչեց: Դասվարը հաստատեց, որ երբեմն նման պատժի ձեւ է կիրառվում: «Երեկ չէ առաջին օրը ես ներկա եղա, շախմատի միջանցքում ոնց իրար ծեծեցիք: Ուսուցիչը տեսավ: Այնպես խփեց մեկը մյուսին, որ դասղեկը ասաց՝ դուք պատժվելու եք: Ես ներկա եմ եղել, հենց այս դասարանն էր»,- ասաց նա: «Դու դասամիջոցին դուրս չես գալիս, որովհետեւ որ դուրս ես գալիս, ամբողջ շենքը պտտվում ես... Երեխաներ կան, որոնց կարող է դասամիջոցին պարզապես սենյակից դուրս չթողնեմ, որ իմ աչքի առաջ լինեն եւ իրար չվնասեն: Որ մեծամասնությունը տղաներ են, վեճերը միշտ կան»,- շարունակեց ուսուցիչը:

N168 դպրոցի տնօրեն Սոնա Գալստյանը դասարաններից մեկում հարցնում է դասամիջոցի մասին 

Իսկ ինչքանով տարածված երեւույթ է երեխային դասարանում պահելով պատժատեսակը եւ որքանով է ճիշտ: «Չի կարող պատահել՝ դա համընդհանուր բնույթ կրած լինի, որ ամեն ժամի պատիժ կրեն: Եթե մի անգամ կարող է ասել՝ դուք ձեզ շատ վատ պահեցիք, դասամիջոցի հինգ րոպեն կամ տասը րոպեն պիտի նստեք, ես էլ ձեզ հետ նստեմ, այդ դեպքում դասվարն ինքն էլ է պատժվում: Դա պատժի ընդունելի ձեւ չէ»,- ասաց N168 դպրոցի տնօրեն Սոնա Գալստյանը:  

Ուսումնական այս հաստատությունում սովորողների թիվը շատ ավելի մեծ է, քան լիցենզիայով տրված իրավունքը: Թույլատրված է ընդունել 1080 երեխա, բայց սովորում են 1344-ը: Նոր կառավարության կրթության եւ գիտության նախարարի օրակարգային խնդիրներից է՝ հասնել այն բանին, որ աշակերտների քանակը համապատասխանի լիցենզիայով սահմանված տեղերին: Սոնա Գալստյանն ասում է՝ ամեն հաջորդ տարի քիչ երեխա ընդունելով՝ աստիճանաբար կհասնեն դրված նպատակին: Իսկ մինչ այդ, դասամիջոցների հետ կապված խնդիրը փաստորեն ծագում է նաեւ աշակերտների մեծաքանակ լինելուց (տղաների մեծ քանակը նույնպես կարծես լուրջ բարդություններ է ստեղծում): Երրորդ հերթով այս դպրոց են հաճախում երրորդ եւ չորրորդ դասարանցիները: Ընդհանուր առմամբ՝ 12 այդպիսի դասարան: Եվ ուսուցիչների համար հրատապ է դառնում նրանց նկատմամբ պատշաճ հսկողություն սահմանելը, կարգուկանոն հաստատելը եւ, որպես ելք, ինչպես հասկացանք, ընտրվում է նրանց շարժումները հնարավորինս սահմանափակելու եւ հնարավորինս հաճախ նրանց հենց դասասենյակի տարածքում զբաղեցնելու տարբերակը:

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, առիթի դեպքում անդրադառնալով իր ձեւակերպմամբ օլիգարխ դպրոցներին, նկատում է, որ այդպիսի հաստատությունները ռեսուրսները գրավում են դեպի իրենց, իսկ հարեւանությամբ գործող դպրոցները զրկվում են աշակերտներից, եւ հետեւաբար՝ ֆինանսավորումից ու առաջընթացի հնարավորությունից: N168 դպրոցի մոտակա երեք դպրոցներից երկուսում՝ N188-ում եւ N155-ում աշակերտների թիվը դարձյալ ավելին էր, քան սահմանված է լիցենզիայով: Այստեղ հույս ունեին, որ լիցենզիայով նախատեսված շեմերն իրենց դիմումից հետո կվերանայվեն: Եվ միայն N156 դպրոցում աշակերտների պակաս կար. այստեղ իրավունք ունեն ընդունել 735 աշակերտ, բայց սովորում են ընդամենը 210-ը: Տնօրենը չցանկացավ որեւէ կերպ մեկնաբանել, թե ինչը կարող է հաստատության նկատմամբ հետաքրքրության պակասի պատճառ լինել: «Մի հատ ուժեղ խփես, դպրոցը կքանդվի»,- ասաց այդ տարածքում ապրող ավագ դպրոցի մի աշակերտ, որը հիմնական դպրոցում սովորելու տարիներին էլ N156 դպրոց չէր հաճախել: Վերոնշյալ երեք դպրոցներում անհամեմատ լավ պայմաններ էին, իսկ N168-ն ուղղակի աչքի էր ընկնում իր կապիտալ վերանորոգմամբ ու գրավչությամբ:

Թերբեռնված աշխատող N156 դպրոցը

Վերջինիս տնօրեն Սոնա Գալստյանը համոզված է, որ միայն շենքային պայմանները ոչ մի կերպ բավարար չեն ծնողների նախապատվությանն արժանանալու համար, եթե ուսուցման մակարդակը բարձր չլինի: Մեր հարցումների ժամանակ ծնողները մյուս դպրոցների համեմատությամբ բովանդակային տարբերություն չընդգծեցին: Եղան այնպիսիք, որոնք ասացին, որ բազմահերթության պատճառով մտածում են երեխային տեղափոխելու մասին: Ոմանք էլ ասացին, որ տարիներ առաջ միայն մեկ հերթ էր եւ առաջին երեխան այդտեղ է հաճախել: Հիմա ստիպված մյուսներին էլ բերել են ու հերթերի տարբերության պատճառով օրվա մեծ մասն անցկացնում են դպրոցի ճանապարհին:

Տպել
5293 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում