Ռեկտորը խախտել է բուհի կանոնադրությունը. կոչ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կոչով դիմում է Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանին, որտեղ ասվում է.

Հարգելի´ պարոն Բարսեղյան

Շուտով տեղի է ունենալու ՇՊՀ ռեկտորի ընտրություն, սակայն համալսարանի կողմից հոգաբարձուների խորհրդում ներկայացված 12 անդամներից 6-ը պրոֆեսորադասախոսական կազմից են, ովքեր ընտրվել են բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ընդ որում` հաստատվելով ոչ լեգիտիմ գիտական խորհրդի կողմից:

Խնդրում ենք որպես ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, օգտվելով համալսարանի կանոնադրության 43-րդ կետի և 41-ի 12-րդ ենթակետի պահանջներից, վերանայել ռեկտորի գիտական խորհրդի կազմի հաստատման հրամանը՝ բեկանելով այն, քանի որ հրամանը չի բխում բուհի կանոնադրությունից:
Հայտնում ենք, որ բուհի գիտական խորհուրդը ոչ լեգիտիմ է, հետևաբար, վերջինիս կողմից հոգաբարձուների խորհրդում ընտրված անդամները՝ ևս: 

Ըստ ռեկտորի հրամանի` համալսարանի գիտական խորհուրդը բաղկացած է 27 անդամներից, որից 
Ի պաշտոնե 
1. Սերոբյան Երվանդ Սերյոժի — Գիտական խորհրդի նախագահ, ռեկտորի պարտականություններ կատարող
2. Պետրոսյան Կարինե Ռահիմի — Գիտական քարտուղար, 
3. Խաչատրյան Վալերի Գրիգորի — Արհեստակցական կազմակերպության նախագահ, 
4. Պողոսյան Բագրատ Ժորայի – Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, 
5. Հովհաննիսյան Օֆելյա Հայկազի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան, 
6. Տոնոյան Երվանդ Պարույրի — Ռազմական ամբիոնի պետի տեղակալ- ուսումնական մասի պետ
7. Խաչատրյան Թերեզա Արթուրի — Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի տնօրեն
8. Քալաջյան Ռաֆֆի Վաղինակի — Ֆինանսատնտեսական վերլուծությունների ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժնի վարիչ- գլխավոր հաշվապահ
Նշանակովի
9. Սարգսյան Սամվել Հովհաննեսի — ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր
10. Հայրապետյան Սերգո Արտուշի — Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների դոկտոր
11. Հովհաննիսյան Անահիտ Սերյոժայի — Անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
12. Դրմեյան Հենրիկ Ռուբենի — Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր
Ընտրովի
13. Մարդոյան Ռուզաննա Արամայիսի — Մանկավարժության ֆակուլտետի դեկան, 
14. Մելիքյան Թամարա Հմայակի — Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դեկան,
15. Տեր-Ադամյան Շուշանիկ Վոլոդյայի — Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության ամբիոնի վարիչի ԺՊ, բանասիրական գիտությունների թեկնածու
16. Ղուկասյան Լուսիկ Հենրիկի— Մանկավարժության ամբիոնի վարիչի ԺՊ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ,
17. Հակոբյան Լիզա Հելբերդի — Մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու
18. Սարգսյան Արմենուհի Հակոբի — Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն
19. Մարտիրոսյան Լևոն Մովսեսի — Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ
20. Ղազարյան Ջեմմա Կարոյի— ՇՊՀ ՈւԽ նախագահի ԺՊ, Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ, «Լրագրություն» 3-րդ կուրսի ուսանողուհի
21. Խաչատրյան Աննա Արմենի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Սոցիալական աշխատանք» 3-րդ կուրսի ուսանողուհի
22. Ավետիսյան Հրանուշ Կարապետի — Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ, «Անգլերեն լեզու և գրականություն» 3-րդ կուրսի ուսանողուհի
23. Ավագյան Էլմիրա Սոսի — Մանկավարժության ֆակուլտետ, «Մեթոդիկա» 3-րդ կուրսի ուսանողուհի
24. Հովհաննիսյան Լիլիթ Գոռի — Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ, «Աշխարհագրություն» 2-րդ կուրսի ուսանողուհի
25. Հարությունյան Ստեփան Մերուժանի — Ռազմական ամբիոն, «Նախազորակոչային և ֆիզիկական պատրաստություն» 2-րդ կուրսի ուսանող
26. Չարչօղլյան Արթուր Էդվարդի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Պատմություն» 2-րդ կուրսի ուսանող (հեռակա բակալավրիատ)
27. Հարությունյան Քաջիկ Հակոբի — ՈՒԳԸ նախագահ

Նկատենք, որ ռեկտորի կողմից խախտվել են բուհի կանոնադրության 49-րդ կետը և գիտական խորհրդի կանոնադրության 3.1 կետը:

Ըստ բուհի գիտական խորհրդի կանոնակարգի (հաստատված 2017 թ. մայիսի 11-ի նիստում 3.1 կետի` գիտական խորհրդի անդամների ընդհանուր թիվը չի կարող գերազանցել 40-ը, որի առնվազն հիսուն տոկոսն ընտրովի անդամներն են: Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ռեկտորը (գիտական խորհրդի նախագահ), ռեկտորի խորհրդականը, պրոռեկտորները, գիտական քարտուղարը (գիտական խորհրդի քարտուղար), իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի վարիչը, արհեստակցական կազմակերպության նախագահը, ֆակուլտետների դեկանները, ռեկտորի նշանակմամբ` այլ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ինչպես նաև ընտրովի անդամներ` գիտական խորհրդի կանոնակարգի համաձայն:

Ըստ վերոնշյալ կանոնակարգի` ի պաշտոնե անդամներ չեն կարող լինել վերոնշյալ կազմից երեքը՝ 
1. Տոնոյան Երվանդ Պարույրի — Ռազմական ամբիոնի պետի տեղակալ- ուսումնական մասի պետ
2. Խաչատրյան Թերեզա Արթուրի — Գրադարան-ուսումնագիտական խորհրդատվությունների, նորարարությունների և ՏՏ կենտրոնի տնօրեն
3. Քալաջյան Ռաֆֆի Վաղինակի — Ֆինանսատնտեսական վերլուծությունների ծրագրավորման և հաշվապահական հաշվառման բաժնի վարիչ- գլխավոր հաշվապահ

Առավելագույնը կարող էին լինեին ռեկտորի կողմից նշանակովի անդամներ:
Իսկ դրա փոխարեն ի պաշտոնե անդամների մեջ ընդգրկված չեն 4 ֆակուլտետներից երկուսի դեկանները, ռեկտորի խորհրդականը, իրավաբանական ծառայությունների, փաստաթղթերի պահպանման և արխիվացման հատուկ բաժնի վարիչը: Ավելին, ըստ համալսարանի Ուսանողական գիտական ընկերության կանոնադրության 4.6 կետի ՝ ՈւԳԸ նախագահը ևս ի պաշտոնե գիտական խորհրդի անդամ է: 
Այսպիսով, բուհի ռեկտորի համապատասխան հրամանով գիտական խորհրդի անդամներից 12-ը ի պաշտոնե և նշանակովի անդամներ են, որին գումարելու ենք ընտրովի անդամների ցանկից երկու դեկաններին և ՈՒԳԸ նախագահին, որի արդյունքում ստանում ենք՝ 27 անդամից 15-ը, այսինքն` 50%-ից ավելին ռեկտորի կողմից նշանակովի և ի պաշտոնե անդամներ են, ինչը հակասում է բուհի կանոնադրության 49-րդ և գիտական խորհրդի կանոնադրության 3.1 կետերին:

Նկատենք նաև, թե ովքեր են ընդգրկված ընտրովի անդամների մեջ.
1. Սարգսյան Արմենուհի Հակոբի — Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն – վարչական լուրջ պաշտոն զբաղեցնող անձ

2. Չարչօղլյան Արթուր Էդվարդի — Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ, «Պատմություն» 2-րդ կուրսի ուսանող (հեռակա բակալավրիատ) – բուհում առաջատար մասնագետ

Այսպիսով, ստացվում է, որ առանց հաշվի առնելու նաև վերջին երկուսի ներգրավումը, ակնհայտ է, որ համալսարանի գիտական խորհուրդը ոչ լեգիտիմ է:

Անհրաժեշտ է լուծարել համալսարանի գիտական խորհուրդը` չեղյալ համարելով հոգաբարձուների խորհրդի անդամների ցանկը: Ընտրված մարդիկ ընդամենը Սահակ Մինասյանի կամքը կատարողներն են, որը մեզ վստահություն չի ներշնչում արդար և անկողմնակալ ընտրությունների համար:
Նախ՝ խախտելով բուհի կանոնադրությունը՝ տարբեր ֆակուլտետներում ընտրությունները տարբեր ընթացակարգերով է կազմակերպվել։ Օրինակ՝ Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում իրենց թեկնածուների ընտրությունը տեղի է ունեցել ֆակուլտետի խորհրդի նիստում, իսկ մյուս ֆակուլտետներում ընտրությունները տեղի են ունեցել ամբիոններում։ Ընդ որում, եղել են ամբիոններ, որտեղ մի քանի անգամ թեկնածուների առաջադրման ընտրություններ են եղել:

Բուհի 4 ֆակուլտետներից մեկի՝մեծ քանակությամբ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմ ունեցող Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետը տարրականորեն արհամարհվեց.որևէ մեկն այդ ֆակուլտետից չի ընտրվել,իսկ 2-ական թեկնածուներ ընտրվեցին մյուս ֆակուլտետներից... Այդ 2-ական թեկնածուներն ընտրվել են բուհի ամենաքիչ պրոֆեսորադասախոսական քանակ ունեցող ամբիոններից՝Ֆիզիկական կուլտուրայի և Ռուսաց լեզվի ու գրականության... Այնպիսի տպավորություն է,որ այդ ֆակուլտետներում այլ ամբիոններ չկան...Ընտրված 6-ից 3-ը չունեն գիտական աստիճան,կոչում, ավելին՝ 2-ի համար համալսարանը հիմնական աշխատավայր չէ,իսկ 2-ը կենսաթոշակային տարիքի են՝70 տարեկանից անց են...

Հոգաբարձուների խորհրդի անդամներ Էվելինա Մաթևոսյանը,Արտուշ Խաչատրյանը և Խաչատուր Իսրայելյանն ընտրվել են՝ խախտելով համալսարանի կանոնադրության 32-րդ կետը, քանի որ հոգաբարձուների խորհրդի անդամ կարող է լինել յուրաքանչյուր 18 տարին լրացած չափահաս մարդ, ով ՇՊՀ-ի այլ մարմինների անդամ չէ:Իսկ այդ երեքն էլ իրենց ֆակուլտետների խորհուրդների անդամներ են: Մեկն ի պաշտոնե՝որպես Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի պաշտոնակատար (տե´ս Համալսարանի ֆակուլտետի օրինակելի կանոնադրության 3.3.1 կետը, իսկ մյուս երկուսն ընտրվել են իրենց ամբիոնների կողմից:

Տպել
1880 դիտում

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Անթույլատրելի է այս տարածաշրջանում «յոլա գնալու» տրամաբանությամբ ապրել. Փաշինյանը կարեւորում է ռազմարդյունաբերությունը

Մաքսատուրքերի ժամանակավոր վերացում. Մհեր Գրիգորյանը նախագահում է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստը

ՀԱՊԿ-ում ղեկավարման ոչ մի վակուում չկա. Պեսկով

«Երկրապահ»․ ռազմական կապիտալիզմից մինչեւ ՀԿ

Սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան

Վիգեն Չալդրանյանն ազատվել է կինոակադեմիայի նախագահի պաշտոնից. ԱՄՆ-ից հրաժարականի նամակ է գրել

Ինչ են անում ՊՆ բժիշկներն ու ականազերծողները Սիրիայում. մանրամասներ

Կրկին հեշտ մրցակից «Արսենալի» համար Եվրոպա լիգայում

Ողբերգական դեպք. Ֆրանսիացի լեռնագնացը մահացել է ՊՆ ուղղաթիռում

Երեւանի քաղաքապետարանը թափուր պաշտոնների համար մրցույթ է հայտարարել

Թալանել են Արագածոտնի մարզպետարանի վարչության պետի պաշտոնակատարի տունը. տարել են ոսկյա զարդեր եւ փող

Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանում որպես ԱՄՆ դեսպան

Կոտայքի լեռներում ձնահոսքի տակ մնացած Ֆրանսիայի քաղաքացիներին գտել են. ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ

Արցախում կան ծանրամարտի զարգացման հեռանկարներ. Նազիկ Ավդալյանը հանդիպել է Արցախի ԿԳ եւ սպորտի նախարարին

Ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Համաներման որոշումը ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» վրա չի տարածվի անգամ մեկ առարկության դեպքում. Զեյնալյան

Չիրացված մեծ ներուժ կա. Արարատ Միրզոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպան Յոհաննես Դաումային

Թուրքիայի իշխանությունները 295 զինվորականի կալանելու օրդեր են տվել

Մեկնարկում է «Աշխատիր Հայաստան» արշավը. կառավարությունում տեղի է ունեցել քննարկում