3 տարվա ընդմիջումից հետո Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ է մատուցվում

09/09/2018 schedule16:55

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում մեկնարկել է պատարագի արարողությունը, որն առաջին անգամ է անցկացվում եռամյա դադարից հետո։

Հիշեցնենք, որ պատարագին մասնակցելու են Թուրքիայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյը:

Նախարար Էրսոյի մասնակցությունը հայ առաքելական եկեղեցու կողմից մատուցվող պատարագին զարմանք է առաջացրել Թուրքիայում: 

Կ. Պոլսի պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, անդրադառնալով պատարագին, ասել է, որ Աղթամար կղզին և Սուրբ Խաչ եկեղեցին պատմական տեսանկյունից շատ կարևոր են:  Պատրիարքի փոխանորդը տեղեկացնում է, որ պատարագին մասնակցելու են ներկայացուցիչներ մշակույթի և զբոսաշրջության նախարարությունից, քաղաքացիներ Թուրքիայի տարբեր շրջաններից և բազմաթիվ պոլսահայեր:

«2011թ. պատարագին մասնակցել էր 7000 հոգի: Այս տարի չենք ակնկալում, որ այդքան կլինի, սակայն 2000-3000 հոգի էլ մասնակցի մեզ համար զգալի թիվ է: Որքան տեղյակ ենք, հիմա էլ Վան քաղաքում մեծ ոգևորություն է տիրում, և սպառվել է հյուրանոցներում ամրագրման հնարավորությունը: Նշանակում է, որ բավականին շատ են լինելու պատարագի մասնակիցները»: 

Հիշեցնենք, որ հայ ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող Սուրբ Խաչ եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվել էր 2010 թվականին և բացվել թանգարանի կարգավիճակով:

Եկեղեցու վերանորոգումից հետո առաջին անգամ պատարագ մատուցվեց 2010թ. սեպտեմբերի 19-ին: 

Հայտնի է, որ եկեղեցում կարելի է պատարագ անցկացնել տարին միայն մեկ անգամ` Խաչվերաց տոնին նախորդող կիրակին:

Տպել
1417 դիտում

Հրապարակվել է «Լավ երկրների» վարկանշային աղյուսակը. Հայաստանը բարելավել է դիրքերը, հայտնվել 45-րդ տեղում

Քոչարյանի իշխանավարման տարիներին սպառողների համար գազի գինն աճել է մոտ 2.5 անգամ. Հայկ Գեւորգյան

Վարչապետը շարունակում է հանդիպումները Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում (լուսանկարներ)

ՊԵԿ-ը հերքում է. նման պարգևատրումներ գոյություն չունեն

Ինքնախրախուսվել է նաեւ Շիրակի մարզպետը. փոխմարզպետները եւս դրամական պարգեւներ են ստացել

Էլեկտրահարման եղանակով Արփա գետից որսացել են ձկներ, պահել գետի ափին ու բռնվել

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ է գնացել հրավիրող կողմի հաշվին

Բակո Սահակյանը ողջունել է Արցախում ՀՅԴ Ընդհանուր ժողովի անցկացումը

Սերժ Սարգսյանն այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Վանաձորցիները սպասում են ԱԺ պատգամավորի թեկնածուների «բարի կամքի դրսեւորմանը»

Արտաշատում հատուկ նշանակայինների մասնակցությամբ միջոցառումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

Շուկայում փոփոխություններ են տեղի ունեցել, ներմուծող տնտեսվարողների քանակն է ավելացել. Շաբոյանը բենզինի գնի անկման մասին

Չեխիան ստացել է Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին Հայաստանի հայցը

Հայտարարություն մրցույթի մասին

ՀՀԿ-ական քաղաքապետերը նույնպես շարժվել են իրենք իրենց պարգեւատրելու իներցիայով

Ամփոփիչ խորհրդակցություն ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում (տեսանյութ)

Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրել է չեմպիոնների

Դարձել եք ազատ, արդար ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանի ղեկավար. Սվիտալսկին՝ Միրզոյանին

Շտապ օգնության կանչերը շուտով կսպասարկվեն նաեւ թեթեւ մարդատար ավտոմեքենաներով

Աշոցքի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում