Պուտինը մարդկային հարաբերությունները բարձր գնահատող մարդ է. Փաշինյանը՝ Քոչարյանի գործին Մոսկվայի արձագանքի մասին

Պուտինը մարդկային կապերն ու հարաբերությունները բարձր գնահատող մարդ է: Այսպես է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Коммерсантъ» պարբերականի լրագրողի հարցին առ այն, թե ինչպես են ՀՀ-ում վերաբերում Մոսկվայի դժգոհություններին՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ հարուցած քրեական գործերի վերաբերյալ:

Լրագրողը նշել է, որ վերջին շրջանում Ռուսաստանն ակնհայտ հասկացրեց, որ Քոչարյանին ու Խաչատուրովին առաջադրված մեղադրանքներն իրեն դուր չի գալիս: «Պուտինի հետ հանդիպման ժամանակ Դուք բարձրացրե՞լ եք այդ հարցերը: Դրանք լուծվե՞լ են, կամ արդյո՞ք դրանք հնարավոր է լուծել»,- հարց ուղղել լրագրողը:

Ի պատասխան ՀՀ վարչապետը նշել է, որ Պուտինը մարդկային կապերն ու հարաբերությունները բարձր գնահատող մարդ է: Նա կոչ է արել այդ մարդկային ժեստից հեռուն գնացող քաղաքական ենթադրություններ չանել:

«Մենք, իհարկե, բազմաթիվ հարցեր ենք քննարկել, բայց ուզում եմ ասել, որ Հայաստանում քրեական գործերը հարուցվում են ոչ թե կոնկրետ անձանց, այլ Քրեական օրենսգրքի խախտման փաստի հիման վրա»,- ասել է Փաշինյանը ու հավելել, որ ՀՀ բոլոր քաղաքացիները հավասար են օրենքի առաջ: «Ուստի՝ Քրեական օրենսգիրքը խախտելու փաստի առկայության դեպքում այդ գործերը հարուցվել են ու դեռ հարուցվելու են»,- ասել է ՀՀ վարչապետը:

Այնուհետեւ նա նշել է, որ Պուտինի հետ տեղի ունեցած երեք հանդիպումները դեռեւս պաշտոնական այցերի շրջանակում չեն: «Ես դեռևս պաշտոնական այցով Մոսկվա չեմ եկել, ՌԴ նախագահն էլ պաշտոնական այցով Երևան չի եկել: Լիահույս եմ, որ մոտ ապագայում մենք երկկողմ պաշտոնական այցեր կունենանք ու դրանց շրջանակում տարբեր ոլորտներին վերաբերող փաստաթղթեր՝ տնտեսական, ռազմատեխնիկական ուղղվածության համաձայնագրեր կստորագրվեն:

Բոլորդ էլ լավ գիտեք այն հանգամանքները, որոնցում ընթանում են Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ մեր վերջին հանդիպումները: Հայաստանում տեղի են ունեցել ահռելի քաղաքական փոփոխություններ, ուստի՝ ժամանակ է հարկավոր, որպեսզի բոլոր գործող անձինք՝ ես, իմ հայաստանյան ու ռուսաստանյան գործընկերներն ընտելանանք նոր իրականությանը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետությունների հարաբերությունները թևակոխում են նոր փուլ, որտեղ արդեն հստակ արդյունքներ կլինեն:

Տպել
872 դիտում

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 2 հոգի հոսպիտալացվել է

Կենդանիների կենսաապահովման կետեր կկառուցվեն Հայաստանում

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են (լուսանկարներ)

Վաղարշապատի 5 բնակիչ թունավորվել է գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը կենսական պահանջ է․ փոխվարչապետ

Անահիտ Տեր-Մինասյանը ՀՀ ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. վարչապետը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի մասնակիցներին

Մրցանակներ՝ միջազգային կառույցներից. Արսեն Թորոսյանը մրցանակակիրներից մեկն է