Հարկային պարտավորությունները բարձրացնելով՝ ավելի թափանցիկ դաշտ ենք ունենալու. ՊԵԿ նախագահ

10/09/2018 schedule13:10

2018 թվականի հունվար-օգոստոս ամիսներին իրականացվել է 619 համալիր ստուգում եւ առաջադրվել է լրացուցիչ 13.5 միլիարդ դրամ պարտավորություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է շուրջ 16 տոկոսով»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ չնայած ստուգումների քանակի 16 տոկոս նվազմանը՝ ակտերով արձանագրված գումարը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.5 միլիարդ դրամով կամ 12.8 տոկոսով: 2018-ի հունվար-օգոստոս ամիսներին «զրոյական» փակված համալիր ստուգումների ակտերի թիվը կազմել է 110, որը 31 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ:

Անդրադառնալով Առինջ մոլի աշխատակիցների բողոքի ակցիաներին՝ ՊԵԿ նախագահը նշեց. «Եթե կամքից անկախ ու հակառակ որեւէ առաջարկ կա, որը կապված է նախորդ սակագների կիրառման հետ, միանշանակ, մերժվելու է։ Մենք ուզում ենք ունենալ պատկեր, որ մի փոքր հարկային պարտավորությունները բարձրացնելով՝ ավելի թափանցիկ դաշտ ենք ունենալու, դա իմ կամքն է, ու ես գնալու եմ մինչեւ վերջ»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Նա ընդգծեց, որ եթե մարդիկ ուզում են հարկեր թաքցնելը կառավարության վզին փաթաթեն, ինքն այդ մարդկանց հետ ճանապարհ չի գնա:

Տպել
1165 դիտում

Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բացվել է մարդատար մեքենաների համար

Երևանում փրկել են տղամարդու կյանքը, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, փորձել նետվել

Անձրևոտ Լոնդոնն ու թագավորական անձրևանոցները՝ գոյություն ունեցող բոլոր գույներով (լուսանկարնեև)

Փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհը, դուրս բերել 25 խոզ

Կոմիտասի անվան պանթեոնում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Սիլվա Կապուտիկյանի հիշատակին

Ճապոնիայում 113 տարի եւ 179 օր ապրելուց հետո մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը

Կապուտիկյանի 100-ամյակի առթիվ վարչապետը կարդում է «Հայոց աշխարհ» բանաստեղծությունը (տեսանյութ)

Գյումրիում հայտնաբերել են 2 հնդիկներին, որոնք կասկածվում են կեղծ փողեր տպելու մեջ

Սկսել եմ անհանգստանալ իմ ընտանիքի անվտանգության համար. Ելենա Աղաջանովա

Ներխուժել են պատերազմի վետերան թբիլիսահայ Սերգեյ Միրզոյանի բնակարան, ծեծի ենթարկել ու թալանել վերջինիս

Իրականացված բարեփոխումների նպատակն էր ունենալ անկախ ու արհեստավարժ դատական իշխանություն. Բակո Սահակյան

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. 428 մեքենա կա ռուսական կողմում

Դեռևս 20 տարեկանում գրական շռնդալից մուտքով նա դարձավ գրասերների հիացմունքի առարկան. վարչապետի ուղերձը

Պարգեւատրվել են ԱՆ քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ (տեսանյութ)

Հանրապետության տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

Չարենցավանում մեքենան ընկել է 9 մետր խորությամբ ջրանցքը

Ռուսաստանի Դաշնությունում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերք

Գուդաուրիում բացվել է տարածաշրջանում ամենաերկար ճոպանուղին

Ոստիկանները ահազանգից րոպեներ անց բերման են ենթարկել գողություն կատարողին

Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տիպի ավտոմեքենաների համար․ առկա է ձնահյուսի վտանգ