Երևան
24 °C
Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում տեւական ժամանակ է` բողոքի ցույցեր են տեղի ունենում: Գյուղացիների մի մասը պահանջում է գյուղապետի հրաժարականը: Որպես հիմնական պատճառ բնակիչները մեջբերում են գյուղի խնդիրներն ու դրանց նկատմամբ համայնքի ղեկավարի անտարբերությունը: Գյուղում մթնոլորտը թեժացել է, հատկապես վերջին օրերին, երբ պարզվել է, որ խմելու ջրագիծը, որը կառուցվել է, անորակ ու վտանգավոր նյութեր է իր մեջ պարունակում:
Կաթնաջուրցի Արմեն Ավագյանը Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց, որ գյուղում դեռ 2015թ.-ին ջրագիծ է կառուցվել, շուրջ 200 մլն դրամ գումարով: Ջրագծի կառուցումն արվել է բազմաթիվ խախտումներով ու չարաշահումներով: Ըստ բնակչի, չեն պահպանվել նախագծով սահմանված չափորոշիչները. «Խողովակի տակ պետք է նախ ավազ լցվեր, որ քարերը չջարդեին խողովակները, բայց ավազ չկա, ինչի պատճառով հաճախակի են վթարներ լինում, դա չարաշահում է, պետք է նորմալ ու միատեսակ խողովակ անցկացվեր, բայց 3-4 տեսակի խողովակ են բերել»,-ասաց նա, նշելով, որ սեփական նախաձեռնությամբ խողովակաշարից նմուշ է ուղարկել մասնագիտացված լաբորատորիա, պատասխանը ստացվել է օրեր առաջ, ըստ որի, ջրագծում օգտագործված խողովակաշարը չի համապատասխանում սահմանված չափորոշիչներին, ասել է թե՝ անպիտան է ու առողջության համար վտանգավոր:
Արմեն Ավագյանը պնդեց նաեւ, որ անգամ գյուղապետի ընտանիքի անդամները չեն օգտվում կառուցված ջրագծից հոսող ջրից, փոխարենը ջուրը կրում են բնական աղբյուրներից. «Եթե մաքուր է, ինչու չեն օգտվում»,-ասաց նա: Արմեն Ավագյանը լաբորատոր հետազոտության է ուղարկել նաեւ ջուրը, շուտով կստացվի նաեւ դրա պատասխանը, որն ըստ բնակչի, կրկին որակական շեղում է արձանագրելու:
Գյուղացիներից մի քանիսը, ովքեր չցանկացան ներկայանալ, գյուղապետին մեղադրեցին նաեւ համայնքային բյուջեն վատնելու, ուրիշի սեփականություն հանդիսացող հողամասը իր եղբորը վաճառելու ու տարաբնույթ այլ գործարքների մեջ: Կաթնաջուրցիները տեւական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում ու պահանջում համայնքի շուրջ 20 տարվա ղեկավարի հրաժարականը: Գյուղացիները պահանջում են նաեւ ջրագծի կառուցումն իրականացրած կազմակերպությունից շուրջ 200 մլն դրամ գումարի հետվերադարձ՝ նոր ու որակյալ ջրագիծ կառուցելու համար: Կաթնաջուրի գյուղապետ Արմեն Պապոյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նախ կասկածի տակ դրեց ջրագծից վերցված ու հետազոտության ուղարկված խողովակի փաստը, նշելով, որ չկա որեւէ հիմք ու ապացույց, թե որտեղից է տվյալ փորձանմուշը վերցվել ու փորձաքննության ուղարկելու ճանապարհին ինչ միջամտությունների է ենթարկվել:
Պապոյանի խոսքով, ինքը, համապատասխան մարմինների ներկայությամբ, սահմանված ընթացակարգով օրեր առաջ խողովակի փորձանմուշ է ուղարկել. «Հանձնաժողով է կազմվել ընթերակաների հետ միասին, նմուշ է վերցվել, փաթեթավորվել ու կնքվել է, հետո նոր ուղարկվել, որ հանկարծ վաղը մյուս օր շինարարը չասի, թե դա իր խողովակը չէ»: Գյուղապետը վստահեցնում է՝ ինքը եւս շահագրգռված է, որ իրականությունը պարզվի, բայց ոչ թե ներկայացվի այնպես, ինչպես որ որոշ մարդիկ են ցանկանում: Ինչ վերաբերվում է բնակիչների այն դիտարկմանը, թե գյուղապետն անձամբ է ընդունել ու ստորագրել ջրագծի ավարտական ակտը, հետեւաբար, պետք է իմանար կառուցման ընթացքում առաջացած թերությունների մասին, համայնքի ղեկավարը նշեց, որ ինքը միայն ստորագրել է, իսկ որակի պատասխանատուն որակը վերահսկող համապատասխան ընկերությունն է, ում եւ վճարվել է, իսկ եթե ուսումնասիրությունների արդյունքում չարաշահումներ կհայտնաբերվեն, ուրեմն պետք է պատասխան տան բոլորը:
Իր դեմ սկսված արշավը գյուղապետը կապում է նախորդ ընտրություններում մրցակից թեկնածուի պարտության հետ, ով մինչ օրս, ըստ գյուղապետի, ցանկանում է գյուղապետ դառնալ. «Ինչ-ինչ մեթոդների են դիմում, շանտաժներ են անում, բայց իրավապահները հիմա լուրջ զբաղվում են, ովքեր էլ վերջում իրավական գնահատական կտան»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ինքն այն եզակի գյուղապետերից է, որի աշխատակազմում իր բարեկամներից եւ ոչ ոք չի աշխատում:
Մեր տեղեկություններով՝ ոստիկանության Սպիտակի բաժնում նյութեր են նախապատրաստվում բնակիչների բողոքի հիման վրա, կապված գյուղապետի վարորդի հաստիքի ու հողատարածքի վաճառքի մասով: Վերջինիս հետ կապված բնապահպանության բաժնում նաեւ վարչական վարույթ է իրականացվում: Արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ:
Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան
Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները
ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր
Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը
Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է
Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան
Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը
Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ
Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը
Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին
Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր
Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն
Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ
Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին
Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի
Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր
Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են
Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի
Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել
Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան
Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի
Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները
Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում
Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան
Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ
Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն
Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին
ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան
© 2024 Հայկական ժամանակ