Եկամտահարկի ու շահութահարկի գծով հարկային բեռի նվազեցում կլինի. ՊԵԿ նախագահ

Եկամտահարկի ու շահութահարկի գծով հարկային բեռի նվազեցում կլինի: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված եկամտահարկի նվազեցմանն ուղղված երկու առաջարկներին:

Նրա խոսքով, եկամտահարկի ու շահութահարկի նվազեցման 12 տարբերակ կա, որոնք վարչապետ Փաշինյանի առաջարկած 2 տարբերակների՝ «համահարթ տոկոսադրույքներ եւ երկաստիճան սանդղակով հարկման մոտեցում», տարբեր մոդիֆիկացիաներն են:

«Մեր կարծիքով, եկամտային հարկը 23 տոկոսի իջեցնելը ստարտային է, այն ժամանակի ընթացքում էլի պետք է իջնի. «Այս 23 տոկոսն էլ պետք է ժամանակի ընթացքում իջնի, բայց ինչ տեմպերով, տարեկան քանի տոկոսով՝ 0․1, թե 0․5, այս պահին չեմ կարող ասել։ Համահարթ տոկոսադրույքի սահմանումը նպատակ ունի ստվերից բերել թափանցիկ դաշտ այն եկամուտները, որոնք դեռեւս վճարվում են ծրարով:

Եթե մենք ունենանք հստակ պատկերացում, թե ինչ ծավալի մասին է խոսքը, ապա պարզ կլինի, թե ինչ տեմպերով է անհրաժեշտ իջեցնել այդ 23 տոկոսը։ Մենք կարծում ենք, որ X ժամանակաշրջան հետո մենք ունենալու ենք, օրինակ՝ 20 տոկոս եկամտային հարկ, բայց դրան պետք է հասնենք որոշակի ժամանակ հետո, քանի որ միանգամից 20 տոկոսի գնալը նշանակում է հարկաբյուջետային համակարգի կոլապս, որը որեւէ մեկս չենք ուզում լինի»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Դավիթ Անանյանը նկատեց, որ ինքը՝ որպես մասնագետ, հակված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած համահարթ հարկման տարբերակին. «Սա զուտ ճանապարհի սկիզբն է, որով ազդարարում ենք, որ, ի վերջո, ՀՀ-ն ունենալու է շահութահարկի ու եկամտահարկի համահավասար հարկման տոկոսադրույք՝ 23 տոկոս»,- նշեց Անանյանը:

Անանյանը նաեւ ասաց. «Տեսեք, եթե մենք մինչեւ 150 հազար դրամ ստացողի բեռը 3 տոկոսով իջեցնենք, ապա օրինակ 100 հազար դրամ ստացողն ունենում է 3000 դրամով եկամուտների աճ, որը, ճիշտ է, շատ կարեւոր է, բայց եղանակ չի ստեղծում, սոցիալական խնդիր չի լուծում: Ամենակարեւորն այն է, որ պայքարեն, 100 կամ 150 հազար ստացողը ստանա 300-400 հազար դրամ։ Այսինքն՝ հարկային համակարգն այնպես պետք է փոխենք, որ ձեռներեցությանը նպաստի, տնտեսությունը զարգացնելով՝ մենք կունենանք եկամուտների աճ»:

Տպել
1617 դիտում

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստին

Հայաստանում կբացվի խոհարարական արվեստի և հյուրընկալության ակադեմիա

Ստեղծվում է ուսուցիչների արհմիություն. առիթը ԿԳՆ-ի մշակած էթիկայի կանոնների նախագիծն է

Արցախում գրանցվել է երկնիշ տնտեսական աճ. ներդրումների նվազման մասին լուրերը տեղին չեն. Արայիկ Հարությունյան

Տիգրան Ավինյանը եւ Մհեր Գրիգորյանը վերանշանակվել են փոխվարչապետերի պաշտոնում

Երջանկության նախագիծ. Սահակ Պողոսյան

Ամանորին ընդառաջ ՀՀ-ում գրանցվեց գնանկում, բայց դա եղավ չվճարված հարկերի եւ չկայացած բիզնեսի հաշվին. ՊԵԿ նախագահ

Թեհրանը կաջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար

Մոսկվան ողջունում է Բաքվի՝ ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու փորձերը. Լավրով

Լավրովը հույս ունի, որ կկարողանան ՌԴ վերադարձնել Ադրբեջանում ձերբակալված Մարատ Գալուստյանին

Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, խոսել է Պրահայում պահվող եղբոր՝ Նարեկ Սարգսյանի հետ

Մոսկվան պատրաստվում է հյուրընկալել Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

Մենք ապրում ենք մշտական հեղափոխություննների ժամանակաշրջանում. Արմեն Սարգսյանի խոսքը Աբու Դաբիի համաժողովում

«Իմ քայլի» պատգամավորը հրաժարվել է մանդատից պատգամավորի ցածր աշխատավարձի պատճառո՞վ

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

2018 թվականին արտաքին առեւտրով ՀՀ է ներմուծվել 67 հազար 255 մեքենա. ՊԵԿ նախագահ

Փարիզում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ հանդիպումը

Փաթաթում ենք, տաքացնում ենք․ Գյումրու թիվ 10 դպրոցը դրսից սառցակալել է. (տեսանյութ)

Ոչ ազնիվ մեղադրանքներ. դեսպան Սերգեյ Մինասյանը պատասխանել է Արման Բաբաջանյանին

ՊԵԿ-ում աշխատակիցների օպտիմիզացիա է կատարվել, 128 աշխատակից ազատվել է աշխատանքից. Անանյան