Երևան
23 °C
Եթե որեւէ մեկն ինձ հարց տա՝ արդյոք սինգապուրյան հրաշքը՝ հարկային համակարգի առումով, հնարավո՞ր է կիրառել Հայաստանում, միանշանակ կասեմ՝ ոչ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ Նա նկատեց, որ ՀՀ-ում այս հրաշքին հասնելու համար անհրաժեշտ 2 կարևոր գործոն ձևավորված չէ:
«Առաջինը՝ պատերին փակցված այցեքարտերի վրա, օրենսդրության մեջ մի շատ կարեւոր նշանաբան ունի սինգապուրյան հարկային մարմինը, որը դարձրել է համազգային նշանաբան՝ «Մեր ազգը, մեր հարկերը»: Այսինքն՝ հարկեր վճարելու պատրաստակամությունը ազգային անվտանգության տեսանկյունից, թե հայրենասիրության առումով համարվում է մի շատ կարեւոր իրադարձություն: Քանի դեռ դա մենք չենք սեփականաշնորհել, չենք կարողանալու այդ մեթոդաբանությունը կիրառել»,- ասաց նա:
ՊԵԿ նախագահը 2-րդ նախապայման համարեց երկու երկրների ՊԵԿ-երի աշխատաոճի տարբերությունը, որոնք, ըստ նրա, տրամագծորեն հակառակ գաղափարախոսություններով են աշխատում։ Անանյանը նշեց, որ վերոնշյալ միտքն ասում է բառի վատ իմաստով, քանի որ կարծում է, որ ՀՀ-ն դեռեւս չի հասել Սինգապուրի գաղափարախոսությանը:
«Սինգապուրում բոլոր պրեզենտացիոն նյութերի առաջին նախադասությունը սկսվում է այսպես. «Մենք ունենք այնպիսի կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները ճշգրիտ կատարում են իրենց հարկային պարտավորությունները»: Այսինքն՝ եթե ազգային անվտանգության տեսանկյունից մարդիկ մշակույթ են ձեւավորել, որ հարկ վճարելը հայրենասիրության տարր է, ապա հարկային մարմինը պարտավոր է այդպիսի կանխավարկած ձեւավորել իր մոտ: Մեզ մոտ մեկ այլ նշանաբան ունենք, որը որեւէ տեղ գրված չէ: Մենք ունենք այնպիսի կանխավարկած, որ բոլոր հարկ վճարողները ցանկություն ունեն որեւէ ձեւով խուսափել հարկ վճարելուց: Դա ցավալի է, բայց գալիս է ընդհանուր մշակույթի բացակայությունից»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:
Դավիթ Անանյանն արձանագրեց, որ ՀՀ-ում դեռեւս Խորհրդային Միությունից եկած ժառանգությունն այն է, որ պետությանը խաբելը, պետությունից գողանալը հարգանքի է արժանի:
Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը
Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել
Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)
Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ
7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում
Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)
Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից
Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ
Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է
«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից
Լոռու մարզում պահեստ է հրդեհվել
Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի
«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան
Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը
3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)
Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան
Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին
ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց
Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է
Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել
Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)
Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները
Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի
Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին
Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»
«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող
© 2024 Հայկական ժամանակ