Սփյուռքի կառույցները շարունակում են մնալ կոռումպացված. համաժողովի հայտարարությունը

10/09/2018 schedule17:25

Հայաստանում Թավշյա համաժողովրդական հեղափոխությունը, վերջակետ դրեց ՀՀ անկախությանը եւ արցախյան փառահեղ ռազմական հաղթանակին հաջորդած քսանհինգ տարիների ընթացքում, հանրային հարստության թալանին, ընտրակեղծիքներին, հերթական կեղծ կոալիցիաներ ձեւավորելու բեմականացումներին, նոր եւ լուսավոր  հեռանկարներ խոստանալով ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլ նաեւ աշխարհով մեկ սփռված ողջ հայ ժողովրդին: Այս մասին ասված է Եվրոպայի Հայերի Համագումարի հայտարարության մեջ:

Փաստորեն, մինչեւ 2018 թ.-ի ապրիլը, կորցվեց ինքնակազմակերպվելու ու հզորանալու մոտ քսանհինգ  թանկագին տարիների առիթը, չօգտագործվեց մեր տրամադրության տակ եղած հաղթաթղթերը եւ պետություն կերտելու փոխարեն՝ մսխվեց եւ օտարացվեց ինքնիշխանության ռեսուրսները, եւ համապատասխան քայլեր չձեռնարկվեց հակառակորդի կանխատեսելի, ռազմական եւ քաղաքական իրավիճակներից հաղթական դուրս գալու համար:

Հետեւաբար, հաշվի առնելով վերոնշյալ իրողությունները եւ հիմք ունենալով Հայաստանի հողի, սեփական ժողովրդի պատվի եւ անվտանգ կյանք ապրելու իրավունքը, եւ մեկնելով այն սկզբունքից, որ Թավշյա հեղափոխությունը ուղղակիորեն ազդում է ողջ հայության ճակատագրի վրա, եւ որ Սփյուռքը ունի իրավունք ու նաեւ պարտավորություն իր հնարավոր բոլոր միջոցներով զորակցելու եւ նպաստելու հայրենիքում ընթացող հարցերի լուծմանը, ուստի 2018 թվականի սեպտեմբերի 2-ին, Գերմանիայի Քյոլն քաղաքում, Եվրոպայի Հայերի Համագումարի (ԵՀՀ) «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով կազմակերպված համաժողովի մասնակիցները, հետեւելով ՀՀ քաղաքացիների եւ Սփյուռքի լայն խավերի աջակցությունը վայելող Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ծրագրերին, հաստատում են հետեւյալ դրույթները.

  • Զորակցում ենք ժողովրդի միահամուռ պայքարի եւ հրապարակային ներկայության շնորհիվ հաղթանակած հեղափոխական կառավարության ջանքերին, որ հակառակ բազմաթիվ առարկայական եւ արհեստածին խոչընդոտների հաջողել է կարճ ժամանակահատվածում իրականացնել խորքային բարեփոխումներ, առանց երկրի տնտեսությանը ցնցում պատճառելու, քանդել կլանային եւ քրեածին համակարգի հիմքերը, ժողովրդին վերադարձնել սահմանադրականորեն երաշխավորված իշխանություն ձեւավորելու իրավունքը, եւ ապագայի նկատմամբ հույս ու հավատքը, վարելով հավասարակշռված ներքին ու արտաքին քաղաքականություն, արմատավորելով երկրի իսկական անվտանգությունն ու ինքնիշխանությունը: 
  • Համոզված ենք, որ Հայաստանը տնտեսական բարգավաճման եւ ազգային հարստության վերաբաշխման նոր ժամանակաշրջան է թեւակոխել՝ որը հիմնված է իրավական սկզբունքների, սոցիալական արդարության, վրա: Այս ճանապարհին, սակայն կան բազում խոչընդոտներ եւ արգելակումներ, որոնցից հիմնականները ՀՀ քաղաքացիների կամարտահայտության ոտնահարմամբ ձեւավորված ներկա Ազգային Ժողովը եւ ժառանգված քրեաօլիգարխիկ դատաիրավական համակարգն են: 
  • Սթափության կոչ ենք ուղղում նախկին թալանիչ վարչախմբի մնացուկներին՝ ՀՀԿ-ին եւ իր բացահայտ ու թաքուն բոլոր գործընկեր կուսակցություններին եւ անհատներին հորդորելով նրանց դադարեցնել իրենց խոչընդոտող քայլերը, չչարաշահել հեղափոխության սիրո եւ համերաշխության պատգամը եւ մնալ օրինականության դաշտում։ 
  • Հույս ենք հայտնում, որ պայմանավորված ժամանակամիջոցում եւ հնարավորինս արագացված տեմպով, տեղի կունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ եւ երկրի զարգացման բնականոն ընթացքը կստանա հաստատուն եւ արագ երթ: Եվ մինչ արդար ընտրություններով ժողովրդի իրական ներկայացուցիչների ներկայությունը ԱԺ-ում եւ դատաիրավական համակարգի առողջացումը եւ ցանկացած ընտրություն, այդ շարքում նաեւ Երեւանի ավագանու ընտրությունները չպետք է դիտել լոկ այդ տիրույթում, այլ Նոր եւ հին Հայաստանի պայքար–հակապայքար համատեքստում։ 
  • Կոչ ենք ուղղում ՀՀ նոր իշխանություններին, երկրի արտաքին գերատեսչություններում կատարել անհրաժեշտ փոփոխություններ, հետ կանչել հայկական Սփյուռքի ինքնակազմակերպմանը մինչ օրս խոչընդոտող դեսպաններին եւ դիվանագիտական ներկացուցիչներին եւ վերանայել ցայժմ Սփյուռքի անունով ներկայացող, բայց իրականության մեջ Սփյուռքի լայն խավերին անտեսող եւ արհամարհող կառույցների հետ նախկին սխալ, շահադիտական ու հակազգային հարաբերությունը։ 
  • Վստահ ենք, որ Սփյուռքը չի հաջողելու լիարժեք զորակցել ՀՀ պետականությանը, այնքան ժամանակ, քանի դեռ նրա կառույցները շարունակում են մնալ կոռումպացված եւ նեխած, եւ օգտագործվում են ոչ թե ՀՀ պետականության զորակցողի, այլ ՀՀ իշխանությունների քաղաքական մրցակիցների կողմից։ Հետեւաբար կոչ ենք ուղղում Սփյուռքի եւ առաջին հերթին Եվրոպայի մեր բոլոր հայրենակիցներին, կազմակերպություններին եւ կառույցներին տարածել եւ գործել համակարգված աշխատելու եւ ինքնակազմակերպման գաղափարը, որում ակնկալում ենք ՀՀ պետականության բարոյական նեցակցությունը։ 
  • Հավատացած ենք, որ Հայաստան Սփյուռք խորքային եւ առողջ հարաբերությունները մնալու են անկատար եւ հայությունը չի կարող լինել միասնական, երբ ՀՀ անկախացումից արդեն ավելի քան քարորդ դար անց, հերթական պատրվակներով Հայ եկեղեցին շարունակում է մնալ երկփեղկված եւ Եկեղեցու մեկ հատվածը Սփյուռքում համահայկական իրավունքներին եւ շահերին ծառայելու փոխարեն, շարունակում է մնալ մեկ կուսակցության շահերի սպասարկողը։ 
  • Կոչ ենք ուղղում ողջ հայկական սփյուռքին, ՀՀ հետզհետե առողջացող պայմաններում առավել ներդրում ունենալ Հայաստանի տնտեսական, հասարակական եւ սոցիալական ոլորտների զարգացման գործում, որոշակի քայլեր ձեռնարկել ինչպես հավաքական, այնպես էլ անհատական շահերի համախմբման եւ միավորման համար։ Այս ամենի իրականացման համար սփյուռքը պետք է Հայաստանին տրամադրի իր ունեցած մասնագիտական եւ մարդկային ներուժը, հատկապես տնտեսական, ինչպես նաեւ ծառայողական, գործընթացների օպտիմալացման եւ գիտական հետազոտությունների ոլորտում, աջակցելով Հայաստանում ընթացող սոցիալ-քաղաքական փոփոխություններին: 
  • Երիտասարդության հարցը Սփյուռքում շարունակելու է մնալ ԵՀՀ-ի հիմնահարցերից մեկը, հետեւաբար կոչ ենք ուղղում Սփյուռքի բոլոր կառույցներին առանձնակի ուշադրություն դարձնել երիտասարդության հարցերին, իսկ երիտասարդությանը կոչ ենք ուղղում անվարան մասնակցել Սփյուռքի ինքնակազմակերպման եւ Հայաստանին զորակցելու աշխատանքներին։ 

Համաժողովը  վերոնշյալ հարցերի լուծման ուղղությամբ եւ գործնական քայլերի մշակման եւ իրագործման համար ձեւավորում է համապատասխան մարմիններ եւ հանձնախմբեր։

Տպել
1880 դիտում

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին

ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացուն

ԵԽ գրասենյակի ղեկավարն ու Պապիկյանը քննարկել են համատեղ իրականացվող ծրագրի մանրամասները

Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն. Սիմոնյան

Բերման է ենթարկվել բողոքի ակցիաների 29 մասնակից

Գառնիկ Դանիելյանին տեղափոխել են հիվանդանոց

Ռուսաստանում մեկնաբանել են Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը

Բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը, Նաիրա Զոհրաբյանն ու Երևանում կազմակերպված ակցիայի այլ անդամներ

Տավուշում ԵԿՄ մեքենան վնասելու, խուլիգանության գործով ձերբակալված «Մարտական եղբայրության» հիմնադիրը կալանավորվել է

Ապրիլի 17-22-ին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են բոլոր պատմական արժեքները. անոմալ տաքը կպահպանվի

Քանի դեռ ժողովրդին ոչ մի բան չունեն առաջարկելու, 20, 30, 40 հոգով հավաքվելու են գոռգռան և գնան տներով. Սիմոնյան

Վազգենը որ գար, կասեր՝ «արա, ամբողջ կյանքում «наша раша»-ի տակ տնքալով պարողը իրավունք չունի սահմանից խոսել. Խաչատրյան

ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրության հարցեր

Դրսից թելադրված բան է․ Սիմոնյանը մանրամասնեց, թե ովքեր են ՀՀ-ում ընդդիմախոսները

Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ

12 կմ արդեն սահմանազատված է, թե Ալիևը ՌԴ-ի ու Թուրքիայի հետ սակարկելու համար ինչ կասի, չի հետաքրքրում․ Սիմոնյան

Ադրբեջանցին զարթնելու է, տենա՝ եռագույնը ծածանվում է Կզըլ Հաջիլիի բարձունքի վրա, դրա մասին ինչո՞ւ չեք խոսում. Սիմոնյան

Տեղեկատվական հոսքերով փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում՝ միջպետական ճանապարհներ են փակ. Չախոյան

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը