Ինքնահրկիզված քաղաքացու կյանքին վտանգ է սպառնում. վարչապետի այցի ձևից Դավիդյանը զարմացած է

Երեւանի Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի մոտ սեպտեմբերի 9-ին ինքնահրկիզման դիմած քաղաքացու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: 49-ամյա Ա. Պ-ն գտնվում է Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնում: Տնօրեն Նորայր Դավիդյանը, պատասխանելով մեր հարցին, տեղեկացրեց, որ տուժածի կյանքին վտանգ է սպառնում: Նա շնչում է արհեստական շնչառության սարքի միջոցով եւ գիտակցություն չունի: Բուժհաստատության տնօրենն ասաց, որ ինքնահրկիզման դիմած տղամարդուն այս ընթացքում որեւէ հարազատ չի այցելել: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա միայն մեկ քույր ունի:

Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի ղեկավարը նաեւ փոխանցեց, որ սեպտեմբերի 9-ի երեկոյան, երբ ինքն արդեն աշխատավայրից տուն էր գնացել, այրվածքներ ստացած քաղաքացուն է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դավիդյանը չթաքցրեց իր զարմանքն ու ոգեւորությունը՝ կապված վարչապետի այցելության ձեւի հետ: «Եկել է, բարձրացել վերեւ, ոչ մեկին նեղություն չի տվել: Հիվանդին նայել է, հերթապահ բժշկի հետ խոսել է, մի հիվանդ երեխա է եղել, նրա հետ խոսել, գնացել է: Մինչեւ ինձ իմաց տվին, եկա, վարչապետն արդեն այդտեղ չէր»,- ասաց Նորայր Դավիդյանը:

Նա նկատեց, որ բավական երկար այս տարիների ընթացքում, ինչ ինքը ղեկավարում է նշված առողջապահական հաստատությունը, այս կամ այն առիթով այստեղ են այցելել թերեւս բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, բայց այդ այցերը երբեք անսպասելի չեն եղել: Բուժկենտրոնի ղեկավարները նախապես տեղյակ են պահվել: Շքախմբով ու, որպես կանոն, տեսախցիկների ուղեկցությամբ ժամանած հյուրին շուքով դիմավորել են մուտքի մոտ եւ ուղեկցել, իսկ դրանից որոշ ժամանակ առաջ էլ պաշտոնյայի անվտանգության ծառայության աշխատակիցներն են այցելել հաստատություն, ուսումնասիրել տարածքը:

«Վարչապետը՝ երկրի առաջին դեմքը, նույնիսկ առանց առողջապահության նախարարի ուղեկցության էր եկել: Իմ կարծիքով՝ դա մարդկային մոտեցում է»,- ընդգծեց Նորայր Դավիդյանը՝ նշելով, որ ինքը դա նկատում ու գնահատում է, չնայած որ քաղաքական այլ ուժի ներկայացուցիչ է: Դավիդյանն, ինչպես հայտնի է, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ է:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչը կարող էր 49-ամյա Ա. Պ.-ին դրդել ինքնահրկիզման, դեռեւս պարզ չէ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից պատասխանեցին, որ քննություն է տարվում, իսկ երեկ քաղաքացին հնարավորություն չի ունեցել որեւէ հաղորդում, հայտարարություն տալու:

Տպել
15060 դիտում

Ոստիկանները ահազանգից րոպեներ անց բերման են ենթարկել գողություն կատարողին

Լարսը շարունակում է փակ մնալ բոլոր տիպի ավտոմեքենաների համար․ առկա է ձնահյուսի վտանգ

Ոստիկանությունը բերման է ենթարկել Ազատության-Զարյան փողոցի խաչմերուկում մեքենան վնասող երիտասարդներին

Քաղաքապետ Հայկ Մարությանը երեք դպրոցների տնօրենների ազատել է աշխատանքից

Ստամբուլում մեկնարկել է Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումը

Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվե

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին անդրադարձ կլինի ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Հայտնաբերվել է Հաղարծինում ծառերն ապօրինի կտրած անձը

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատասխանել է ՀՀ գլխավոր դատախազությանը

Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարների, պատասխանել նրանց հուզող հարցերին

Դավիթ Տոնոյանն ու «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ազգային ժողովի մարմինների ձեւավորման կապակցությամբ

Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է «Դայմլեր բասիս» ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ

Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը մեկ շաբաթում խախտել է շուրջ 180 անգամ

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Զարուհի Բաթոյանը

Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագրեր՝ նախարարներ նշանակելու եւ վերանշանակելու մասին

ՄԱԿ գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ

ԱՄՆ-ն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական եւ հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին. Թրամփը շնորհավորել է Փաշինյանին

12 տարի առաջ այս օրը Թուրքիայում սպանվեց «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքը