Գեղարքունիքում դիմակավորված անձը բռնաբարության փորձ է կատարել․ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձի դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից։

2018թ. սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` ժամը 01:20-ի սահմաններում, ՀՀ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչը, դիմակավորված, նույն գյուղի բնակչուհու նկատմամբ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ, ապօրինի մուտք է գործել վերջինիս պատկանող բնակարան, որտեղ իր մոտ եղած որպես զենք օգտագործվող դանակի գործադրման սպառնալիքով փորձել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել: Հանդիպելով վերջինիս դիմադրությանը, հանցանքն ավարտին չհասցնելով՝ առերեւույթ հանցանք կատարած անձը դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-139-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու փորձ, եւ 147-րդ հոդվածի 2-րդ մասով` բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, հատկանիշներով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
1161 դիտում

Հիմա, ըստ էության, ես ընդհատակում եմ, որովհետեւ ապրում եմ մի տեղում, որն ընդհատակ է․ Նիկոլ Փաշինյան

«Երկրի հակառակ կողմը»-ը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ». Նիկոլ Փաշինյանը մասնակցել է իր գրքի քննարկմանը

Անգելա Մերկելին ու Լիտվայի նախագահին ես անվանում եմ եվրոմամաներ կամ եվրոքույրիկներ․ Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ

ՀՀ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

2018 թվականի լավագույն պարեկային ոստիկան է ճանաչվել ենթասպա Տիգրան Սարգսյանը

Հանդիպել են Հայաստանի եւ Իրանի արտգործնախարարները

ՀՀ ԱԳ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի ԱԳ նախարար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին

Հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու Լավրովը, անդրադարձ են կատարել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին

Այս տարի շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողությունը լինելու է առավելագույն խիստ․ Երեւանի փոխքաղաքապետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Լիխտենշտայնի արտաքին գործերի, մշակույթի եւ արդարադատության նախարար Աուրելիա Ֆրիքի հետ

Արմեն Սարգսյանը Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի հետ խոսել է երկկողմ շահավետ փոխգործակցության մասին

Ակնկալում եմ, որ ՊԵԿ-ը հանրությանը ներկայանա բոլորովին նոր կերպարով եւ այն չլինի ուղղակի փիառ գործիք. Նիկոլ Փաշինյան

Արմեն Սարգսյանը չի համագործակցում որեւէ կուսակցության հետ․ պարզաբանում

Փնտրտուքներ. ընդդիմությունը չի գտնում իր ֆասադը

Ավազակային հարձակում Երեւանում․ պարանը գցել են վաճառողի պարանոցին ու սպառնալիքով հափշտակել խոշոր չափի գումար

Ֆեմիդա. նոր դատական համակարգ` հին դատավորներով

ԳԱԱ. ժողովում լուրջ հարցեր են քննարկվելու

Ոստիկանության Մուշի, Կումայրիի, Անիի եւ Արթիկի բաժիններում քաղաքացիները զենքեր են հանձնել

Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Հոլդինգը» 2018 թվականին կտրուկ նվազեցրել է իր հարկային մուտքերը․ ՊԵԿ