Ամուլսարում հոսում է ուժեղ թթվային ջրերով գետակ․ ՀԲՃ

Հայտնի է, որ Ամուլսարում հանքի հնարավոր բացման դեպքում ապարների թթվային դրենաժը կդառնա լրջագույն եւ երկարաժամկետ խնդիր տարածաշրջանի ջրերի որակի համար։ Նմանատիպ թթվագոյացման ներուժ ունեցող մի գետակ է հոսում լեռան հյուսիս-արեւմտյան լանջով եւ թափվում Արփա գետի Դարբ վտակը։ Դրա մասին հայտնել են տեղաբնակները, որոնք նաեւ պնդում են, որ Ամուլսարում կան մի քանի այլ թթվային գետակներ եւ առվակներ եւս։ Հայկական բնապահպանական ճակատի կամավորները տեղացիների հետ այցելել են այդ տարածք եւ վերցրել ջրի նմուշ այդ գետակից։ Օգոստոսի 31-ին նմուշը հանձնվել է փորձարկման «Ստանդարտ Դիալոգ» ՍՊԸ-ի հավաստագրված լաբորատորիայում։

Ինչպես հայտնում են Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունից, փորձարկումների արդյունքների համաձայն ջրի pH-ը (ջրի ջրածնային ցուցիչը), բնութագրական չեզոք միջավայրից՝ այսինքն նորմայից, որը 7 է, անցել է խիստ թթվային միջավայր ու կազմել 3,52։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Ամուլսարի այդ հատվածում կա թթվագոյացման լուրջ ներուժ, որը բազմակի անգամ կավելանա հանքի հնարավոր շահագործման դեպքում։

Ջրի նմուշում որոշվել է նաեւ 17 մետաղների եւ սուլֆատների պարունակությունը, որոնք մենք համեմատել են «Կախված տեղանքի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշմամբ Արփա գետի գետավազանի գետերի ջրերի համար սահմանված 2-րդ կարգի որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերի հետ։

Նեկայացնենք այդ նորմերի նկատմամբ շեղումները․

Սուլֆատների պարունակությունը գերազանցել է հաստատված նորման 2,2 անգամ՝ կազմելով է 36,4 մգ/լ 16,4-ի փոխարեն։ Մետաղներից կադմիումի պարունակությունը գերազանցել է նորման 1,4 անգամ, կազմելով 1,4 մկգ/լ, պղնձինը՝ 4,4 անգամ, կազմելով 93 մկգ/լ, երկաթինը՝ 102,8 անգամ, կազմելով 7,403 մգ/լ, ալյումինինը՝ 81,7 անգամ, կազմելով 11756, 6 մկգ/լ, իսկ մանգանինը՝ 233,4 անգամ, կազմելով 2801,1 մկգ/լ։ Մնացած մետաղների պարունակությունները եղել են վերոնշյալ նորմաների սահմաններում (փորձարկման արձանագրությունն այստեղ է):

Սրանք ընդամենը տվյալներ են, որոնք մենք ստացել ենք մեկ անգամ, ընդամենը մեկ ջրահոսքից վերցված նմուշի փորձարկումների արդյունքում։ Պարզ չէ նաեւ, թե արդյո՞ք այս ջրերն արդեն իսկ փոփոխության չեն ենթարկվել վերջին 13 տարում այդտեղ ծավալած մարդածին գործունեության արդյունքում։ Բայց համոզված ենք, որ այս տվյալները բոլորիս շատ լուրջ մտորելու տեղիք են տալիս եւ մի անգամ եւս հաստատում, որ Ամուլսարում ջրերի երկարաժամկետ աղտոտման խնդիրները պատշաճ գնահատված եւ փորձաքննված չեն։ Գիտականորեն ապացուցված չէ, որ հանքի հնարավոր բացման հետեւանքով թթվային դրենաժի ինտենսիվացումը չի բերի Հայաստանի կարեւորագույն ջրային պաշարների անդառնալի աղտոտման եւ ջրատեխնիկական կառույցների քայքայման։

Մետաղական հանքերի թթվային դրենաժի էկոլոգիական վտանգների մասին հակիրճ կարող եք կարդալ այստեղ։ Իսկ Կավարտի եւ Տանձուտի հանքավայրերի թթվային դրենաժի հետեւանքով ջրերի աղտոտման տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ եւ այստեղ։

Հ․Գ․ Լաբորատոր փորձարկումների համար վճարումն արվել է Ամուլսարի պաշտպանության համար նվիրաբերված գումարներից եւ կազմել է 50 100 դրամ։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր աջակիցներին։

Տպել
1908 դիտում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում