Անկախ 10 մեդալից՝ ազատ ըմբշամարտի մարզիչը գոհ չէ միջազգային մրցաշարում հայերի ելույթներից

ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը կարծում է, որ իր սաները պետք է ավելի լավ հանդես գային Ստեփան Սարգսյանի անվան գավաթի 23-րդ խաղարկությունում: Սեպտեմբերի 7-8-ը Վանաձորում կայացած միջազգային մրցաշարում հայերը 10 մեդալ են նվաճել: Ամեն դեպքում, ամփոփելով արդյունքները, Կուրղինյանն ընդգծում է, որ այդքան էլ գոհ չէ:

«Քաշեր կան, որոնցից գոհ եմ, քաշեր կան, որոնցից դժգոհ եմ: Ընդհանուր առմամբ` մասնակցեցին իրենց հնարավորությունների սահմաններում: Մրցանակային տեղեր գրավածներից գոհ եմ, ովքեր մրցանակային տեղեր չեն զբաղեցրել, եզրափակիչ դուրս չեն եկել, նրանցից դժգոհ եմ: Կարող էին ավելին անել, բայց չստացվեց»,- ասաց նա մրցաշարից հետո:

Ընդհանուր առմամբ` մրցաշարին մասնակցել է մոտ 110 ըմբիշ 15 երկրից: Նրանք մեդալների համար պայքարել են 10 քաշային կարգերում: Հայ ըմբիշների նվաճած 10 մեդալից 2-ը ոսկի է, 5-ը՝ արծաթ, մնացածը՝ բրոնզ:

Մրցանակային տեղեր են գրավել հետեւյալ մարզիկները.

57 կգ

1․Ազատամ Տուսկաեւ

2․Գարիկ Բարսեղյան

3․Միհրան Ջաբուրյան

3․Զելիմխան Մագոմեդսուլթանով

61 կգ

1․Աշոտ Վելիցյան

2․Զագիր Շախիեւ

3․Գեորգի Ռեւազաշվիլի

3․Ամիրան Վախթանգաշվիլի 

65 կգ

1․Արթուր Բադտիեւ

2․Ահմեդ Ջալիլով

3․Հարփուլ Հարփուլ

3,Գեւորգ Մխեյան

70 կգ

1․Շայպուլա Ալիբոլատով

2․Դավիթ Սաֆարյան

3․Միրզա Սխուլուխիա

3․Նարեկ Սիրունյան

74 կգ

1․Խուսեւ Սույունչեւ

2․Վալտեր Մարգարյան

3․Գամիդ Ջալիլով

3․Դավիթ Տլաշաձե

79 կգ

1․Իսա Շապիեւ

2․Ախմմեդ Վարաեւ

3․Ադամ Խասիեւ

3․Գրիգոր Գրիգորյան

86կգ

1․Գեորգի Ռուբաեւ

2․Սլավիկ Նանիեւ

3․Մարատ Խաեւ

3․Ռադիկ Նարտիկոեւ

92կգ

1․Ասլանբեկ Սոտիեւ

2․Սարգիս Հովսեփյան

3․Ալի Աբասալի Էբրահիմի  

3․Տամերլան Տապսիեւ

97կգ

1․Գեորգի Կետոեւ

2․Շամիր Աթյան

3․Մամուկա Գորձայիա

125կգ  

1․Գիվի Մաճարիշվիլի 

2․Թիմուր Զասաեւ 

3․ Գեորգի Սաքանթելիձե

Այս ստուգատեսից հետո հայ ազատոճայիններն ուսումնամարզական 2 հավաք են անցկացնելու: Դրանցով նախապատրաստվելու են հոկտեմբերի 20-28-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայանալիք աշխարհի 2018 թ. առաջնությանը:

Տպել
890 դիտում

Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ 15 մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր է մշակվել

Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին

Վերջին հաշվառումից հետո Շիրակի մարզի գյուղերից նոր անօթեւան ընտանիքների տվյալներ են ստացվում

7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ)

Սիրիայի ԱՀ Մեծ Մուֆթին այցելել է Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն

Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների. Տավուշի մարզպետ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Երևան քաղաքի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկի մեջ, որը կտեղակայվի Վանաձորում

Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀԱՕԿ-ը որոշել է էլ ավելի աբսուրդային քայլեր ձեռնարկել. բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը

Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանն այցելել է «Ռուսաստանի հայերի միություն»

Այս պահին ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա, որոնցից 22-ը բերման են ենթարկվել. Օսիպյան