Ովքեր կարող էին գաղտնալսել ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին

12/09/2018 schedule12:05

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը եւ դրա հրապարակումն արդարացիորեն ցնցել է հայ հանրությանը: Իրադարձությունը, իրոք աննախադեպ է: Եվ այստեղ բնական հարց է ծագում, թե ով կարող էր գաղտնալսել:

Սովորական բջջային հեռախոսների գաղտնալսումը տեխնիկապես հասանելի է յուրաքանչյուրին: Դրա համար անհրաժեշտ են որոշակի սարքավորումներ: Ահա այդ սարքավորումները ձեռք բերելու հնարավորությունը սահմանափակում է գաղտնալսում իրականացնել ցանկացողների շրջանակը: Խիստ է սահմանափակում: Եվ խնդիրն այդ սարքավորումների գնի մեջ է: Նախ պետք է ձեռք բերել նման սարքավորումներ, որոնց գինը կարող է տատանվել մի քանի հարյուր հազար դոլարների միջակայքում, կախված նրանից, թե միանգամից քանի հեռախոսահամար կարող է «լսել» տվյալ սարքավորումը: Բացի դրանից, անհրաժեշտ են փորձառու մասնագետներ, որոնք կարող են նախ կարգաբերել այդ սարքավորումները՝ հարմարեցնելով դրանք տվյալ բջջային օպերատորի «եթերին», ապա անընդհատ հետեւել դրանց անխափան աշխատանքին:

Այլ կերպ ասած, գաղտնալսումը թանկ, շատ թանկ հաճույք է: Իսկ նրանք, ովքեր ձեռք են բերում նման սարքավորումներ, կամ վերջացած ռոմանտիկներ ու մոլագարներ են, որոնք ուղղակի հաճույք են ստանում այլոց հեռախոսազրույցները լսելուց, կամ էլ ունեն կոնկրետ նպատակներ, որոնց համար պատրաստ են վճարել ցանկացած գին: Դժվար թե ՀՀ-ում նման ռոմանտիկներ ու մոլագարներ լինեն, որոնք այդքան փող ունենան:

Եվ ուրեմն, ովքեր են գաղտնալսել հեռախոսազրույցը: Նկատենք, որ նման սարքավորումներ ունեն մեր հատուկ ծառայությունները, մասնավորապես՝ ԱԱԾ-ն եւ նաեւ, ըստ որոշ տեղեկությունների, ոստիկանության մի ստորաբաժանում: Եթե տվյալ գաղտնալսումը իրականացվել են այդ գերատեսչությունների աշխատակիցները, ապա դա շուտով կբացահայտվի: Բայց ինչ-որ բան հուշում է, որ ԱԱԾ-ի եւ ոստիկանության կողմից այս գաղտնալսման հավանականությունը կոնկրետ այս դեպքում քիչ հավանական է:

Կան արդյո՞ք Հայաստանում մարդիկ կամ մարդկանց ինչ-որ խմբեր, որոնք ունեն բջջային հեռախոսազրույցները գաղտնալսելու սարքավորումներ: Իհարկե կան: Օրինակ, երբ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահը Գագիկ խաչատրյանն էր, նա իր ղեկավարած գերատեսչության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում նշանակեց իր եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին: Որոշ ժամանակ անց ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունը համալրվեց առաջնակարգ տեխնիկայով: Դրա մեծագույն մասը հենց բջջային հեռախոսները լսելու սարքավորումներն էին: ՊԵԿ-ը այդ սարքավորումներով «պրասլուշկայի» տակ վերցրեց ինչպես ՊԵԿ աշխատակիցներից ոմանց, այնպես էլ որոշ գործարարների հեռախոսները: Իհարկե, ասվում էր, որ դա իրականացվում է ստվերի եւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Այսինքն, նշված անձանց հեռախոսները լսվում էին, որպեսզի բացահայտեին ՊԵԿ-ի կոռումպացված աշխատակիցներին, որոնք գործարքների մեջ էին մտնում իրենց կաշառող գործարարների հետ: Այս մասին, իհարկե, պաշտոնական որեւէ հայտարարություն չէր արվում, քանի որ հեռախոսազրույցներ լսելու իրավունք չունի ոչ ոք՝ առանց դատարանի որոշման:

Իրականում ՊԵԿ-ի աշխատակիցների կողմից հեռախոսազրույցների գաղտնալսումները շատ քիչ առնչություն ունեին կոռուպցիայի դեմ պայքարի հետ: Իրականում գաղտնալսելով գործարարներին, նրանք տեղեկատվություն էին հավաքում եւ հետագայում դա օգտագործում էին անձնական նպատակներով: Ամենացնցողն այն էր, որ աստղաբաշխական գներով ձեռք բերված այդ սարքավորումները ՊԵԿ հաշվեկշռում չէին: Դրանք չէին գնվել բյուջեի հաշվին: Ով էր ֆինանսավորել դրա ձեռքբերումը՝ դժվար չէ կռահել: Դժվար չէ կռահել նաեւ, որ այդ սարքավորումների օգտագործման շրջանում ձեռք բերված տեղեկատվությունը հնարավորություն է տվել դրա սեփականատիրոջը մի քանի անգամ ավելի շատ գումար «վաստակել»:

Երբ Գագիկ Խաչատրյանը հեռացավ այդ պաշտոնից, ներքին անվտանգության վարչությունից «հեռացան» նաեւ այդ սարքավորումները: Հետագայում ՊԵԿ-ում էլի են եղել նման սարքավորումներ, բայց դրանք կրկին գնվել են ոչ թե պետբյուջեից, այլ եղել են սեփական: Համենայնդեպս փաստն այն է, որ ներկայումս ՊԵԿ-ի ստորաբաժանումներում նման սարքավորումներ չկան: Այլ կերպ ասած, մասնավորապես՝ ՊԵԿ-ի նախկին պաշտոնյաների օրոք այդ կառույցը համալրված է եղել բջջային հեռախոսները գաղտնալսելու սարքավորումներով: Եվ փաստն այն է, որ դրանք չեն եղել ՊԵԿ-ի հաշվեկշռում, այսինքն՝ պատկանել են մասնավոր անձանց, եւ հիմա դրանք ՊԵԿ-ում չեն: Այսինքն, մի քանի անձինք որպես սեփականություն, ունեն նման սարքավորումներ, ու բնականաբար ունեն նաեւ մասնագետներ, որոնք կարող են սպասարկել դրանք: Որտեղ են հիմա այդ սարքավորումները, օգտագործվում են թե ոչ, գոնե այս պահին անհայտ է: 

ՊԵԿ-ը ընդամենը օրինակ է, եւ բացառված չէ, որ ինչ-ինչ նպատակներով այդպիսի սարքավորումներ ձեռք բերած լինեն նաեւ այլ պաշտոնյաներ կամ օլիգարխներ: Որոշ տեղեկություններ կան այն մասին, որ նման սարքավորումներ կան, կամ առնվազն ժամանակին եղել են Հայաստանում գործող օտարերկրյա կապիտալով խոշորագույն ընկերություններից մեկում: Այդ սարքավորումները հայտնաբերելու գործը բարդանում է նրանով, որ ներկրելիս դրանք, ամենայն հավանականությամբ, չեն արձանագրվել, կամ արձանագրվել են այլ ապրանքի անվան տակ, եւ դրանց հետագիծը շատ դժվար կլինի բացահայտել:

Բնականաբար, չի կարելի բացառել նաեւ գաղտնալսման «օտարերկրյա» հետքը: Այսինքն, հնարավոր է, որ գաղտնալսումն իրականացրել են որեւէ այլ երկրի հատուկ ծառայությունները ինչ-ինչ նպատակներով: Այս վարկածը եւս կյանքի իրավունք ունի: Սակայն դրա հավանականությունը, ճիշտն ասած, ավելի քիչ է թվում:

Տպել
15383 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին