Նախաքննություն. իսկ որտե՞ղ է իրական մարդասպանը

12/09/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 10-ի համարում

Իրանի Իսլամանական Հանրապետության քաղաքացի Մահմուդ Ջաֆարի Թահմասեբիի սպանության «բացահայտման» գործում նոր զարգացումներ են արձանագրվել: Մենք գրել էինք, որ օգոստոսի 20-ի գիշերը, ժամը 3-ին մոտ, Մալաթիա-Սեբաստիա համայնքում իրանցի վարորդի սպանություն է կատարվել: Այդ պահին փողոցի դիմացի մայթի սրճարանում թիվ 44 երթուղայինի վարորդները մոտ 10-13 հոգով գարեջուր խմելիս են եղել: Դիմացից աղմուկ լսելով՝ նրանք մոտեցել են ու տեսել, թե ինչպես է դանակի մի քանի հարվածներ ստացած պարսիկն անշնչացած ընկնում: Դեպքի հենց հաջորդ օրվանից ինտենսիվ հետաքննություն սկսվեց՝ օտարազգի քաղաքացու սպանությունը բացահայտելու համար քննիչներն ու օպերները ջանք չէին խնայում, սակայն ինչպես սովորաբար մեզանում պատահում է՝ նախաքննությունը գնաց հեշտ, բայց ոչ ճիշտ ճանապարհով:

Փորձեցին մարդասպանին գտնել թիվ 44 երթուղային գծի վարորդների միջից եւ սկսվեց զուտ հայկական նախաքննություն՝ ծեծուջարդով, ոստիկանությունում օրեր շարունակ պահելով, ենթադրյալ հանցագործի ու վկաների հարազատների վրա ճնշելով եւ այլն: Ամեն ինչ արեցին, որ սրճարանում հավաքվածներից մեկը սպանությունը վերցնի իր վրա, իսկ մյուսները հաստատեն այդ փաստը: Ընտրությունը կանգնեց 3 երեխայի հայր, նախկինում չդատված, բարձրագույն կրթությամբ, 33-ամյա Վարդան Մելքոնյանի վրա, որը նյութական վիճակից ելնելով՝ երթուղային տաքսու վարորդ է աշխատում: Ճնշումն ու ծեծն այնքան ուժեղ են եղել, որ իր ալիբին հաստատող 12-13 վկա ունեցող անձը ինքնազրպարտչություն է արել եւ մի քանի օրվա ծեծից հետո ընդունել հանցանքը:

Ըստ խոստովանական ցուցմունքի՝ Մելքոնյանն իրանցու հետ զրուցել է, հարցրել է, թե ինչ է անում այդ ուշ ժամին փողոցում, վերջինս ասել է, որ կնոջ մոտ է գնալու եւ հայտարարել է, որ 5 հազար դրամով ցանկացած հայ աղջկա հետ կարող է լինել: Այս խոսքերից Մելքոնյանն այնքան է զայրացել, որ հետ է գնացել, գարեջրատան աշխատողից վերցրել է դանակը եւ եկել, սպանել է իր ազգի աղջիկներին վիրավորող պարսիկին: Բնականաբար՝ «հանցագործի» խոստովանությամբ քննիչները չեն բավարարվել՝ փորձել են մեղադրանքը «հիմնավորել» վկաների ցուցմունքներով: Եվ սկսվել է վկաների որսը՝ ոստիկանություն են տարվել բոլոր գարեջուր խմողները, գարեջուր վաճառողները: Ծեծ ու ջարդն այնքան դաժան է եղել, որ վկաներից երկուսն այսօր հիվանդանոցում են:

Վկաների մեծ մասը բնականաբար պնդել է, որ Վ.Մելքոնյանն իրենց հետ նստած է եղել, չի հեռացել սեղանից եւ սպանության ձայնի վրա բոլորի հետ միասին է վեր թռել տեղից ու մոտեցել դեպքի վայրին: Սակայն ոմանք, հավանաբար իրենց գլուխը պրծացնելու համար, ենթարկվելով ճնշումներին՝ ինչ-որ ցուցմունքներ են տվել: Մեկը գրել է, որ Վարդանն ասաց. «Պարսիկի մաման լացացրի», իրականում՝ Վարդանն ասել է. «Պարսիկի մաման լացացրին»: Մյուսներից պահանջել են ընդամենը հաստատել, որ Վարդանն անընդհատ նստած չի եղել՝ մի պահ իրենցից հեռացել է: Կրկին վկաների մի մասը հերքել է դա, բայց ոմանք չեն դիմացել: Բոլոր նրանք, ովքեր հերքել են Մելքոնյանի մասնակցությունը սպանությանը եւ հրաժարվել են քննիչների պահանջած ցուցմունքը տալ, հայտնվել են վատ վիճակում:

Ծանր ինսուլտ է տարել Մելքոնյանի տարեց հայրը, որը դուրս գալով Երեւանի դատախազ Հրաչ Բադալյանի մոտից՝ ուշագնաց է եղել հենց դատախազության բակում եւ տարվել հիվանդանոց: Բայց ամենաանհեթեթը Մելքոնյանի մորաքրոջ տղայի՝ Ասքանազ Մկրտչյանի վիճակն է, որը գարեջուր խմող 12 հոգուց մեկն է եղել: Նրան, նախ հնգօրյա վարչական կալանք են տվել՝ «ոստիկաններին զազրախոսելու համար», ապա երբ հրաժարվել է ցուցմունք տալուց, մեղադրանք են հարուցել՝ «ժամկետային զինծառայությունից խուսափելու փաստի առիթով»: Մկրտչյանի այս «հանցանքը» կարող էր առանձին հոդվածի նյութ լինել, որտեղ կպատմեինք, թե ինչպես է տասը տարուց ավելի Լեհաստանում ապրած մարդը վերադարձել ՀՀ, ապա ներկայացել Լաչինի զինկոմիսարիատ, որտեղ ապրում են իր հարազատները եւ խնդրել, որ իրեն բանակ տանեն:

Զինկոմիսարիատում տեսնելով, որ Մկրտչյանը ո՛չ անձնագիր ունի, ո՛չ գրանցում եւ հայերենին էլ լավ չի տիրապետում, ետ են ուղարկել, որ գրանցվի, անձնագիր հանի, ապա աշնանը ներկայանա իրենց, որ բանակ տանեն: Սակայն ի դժբախտություն Մկրտչյանի, աշունը չեկած՝ նա հայտնվել է ոչ ճիշտ վայրում, ոչ ճիշտ ժամանակ, ուստի դեռ զորակոչը չսկսված՝ «դարձել» է դասալիք: Այ, եթե նա իրենից պահանջվող ցուցմունքը տար, ոչ ոք չէր հիշի բանակում ծառայել-չծառայելու մասին, իսկ գուցե ընդհանրապես ազատեին բանակից՝ «հայրենիքին մատուցած ծառայությունների համար»: Ավելի տխուր վիճակում է հայտնվել սրճարանի աշխատող 66-ամյա Սուրեն պապը, որը տվյալ դեպքում գլխավոր վկան է, քանի որ ըստ նախաքննության մարմնի՝ հենց նրա դանակով է Մելքոնյանը սպանել պարսիկին:

Օգոստոսի 8-ի առավոտյան ժամը 9-ին նրան տարել են ոստիկանություն եւ բաց թողել օգոստոսի 9-ի կեսօրին՝ միայն այն բանից հետո, երբ փաստաբան է գնացել ոստիկանություն եւ պահանջել է հայտնել, թե ինչ հիմքով են վկային այդքան երկար պահում ոստիկանությունում: Մեզ հայտնի չէ, թե ծերուկն ինչ ցուցմունք է տվել, միայն գիտենք, որ մինչեւ օգոստոսի 8-ը նա անընդհատ պնդել է, որ սպանությունն իր դանակով չի եղել, եւ Վարդանը ոչ մի րոպե սեղանից չի հեռացել: Մենք տեղեկացանք, որ այս օրերին ոստիկանություն են տարվել նաեւ մյուս վկաները, որոնց մի մասը դեռ այնտեղ է՝ «մշակման» գործընթացը շարունակվում է: Այս օրերին թիվ 44 երթուղայինի գիծը չի աշխատում՝ այն կանգնեցրել են, որ սպանության վկա վարորդները խելոքանան եւ անհրաժեշտ ցուցմունքներ տան: Մենք կշարունակենք հետեւել այս պատմության ընթացքին:

Արմինե Օհանյան

Տպել
1223 դիտում

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)