Ասուլիս. մենք Կիտայից չենք եկել

12/09/2018 schedule15:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 10-ի համարում

Երեկ առաջին անգամ հայաստանցի լրագրողները հնարավորություն ստացան առերես ծանոթանալ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի նոր սեփականատիրոջ հետ: Ռուսական «ԲԱՄՕ» ընկերության նախագահ Մուրադ Մուրադյանը երեկ ասուլիս էր հրավիրել: Միանգամից ասենք, որ գոնե առաջին հանդիպումից Մ.Մուրադյանը բավական լավ տպավորություն թողեց, ինչով հաճելիորեն զարմացրեց: Մուրադյանը հարցերին պատասխանելիս փոքր-ինչ հուզվում էր, բայց համբերատար պատասխանում էր լրագրողների հարցերին, եւ ի տարբերություն մեզ ծանոթ շատ ու շատ տեղացի գործարարների, զրուցակցի նկատմամբ առավելության տպավորություն ստեղծելու փորձ անգամ չէր անում:  Եւ ընդհանրապես, պարզապես դաստիարակված մարդու տպավորություն թողեց:

Գուցեեւ սա նախնական տպավորություն է, սակայն այս պահին այլ գնահատական տալու որեւէ հիմք չկա: Ինչեւէ, «ԲԱՄՕ»-ն գնել է Համալիրը: Լա՞վ գործարք է սա, թե՞ վատ, հարցը դեռ օրակարգում է, բայց պատասխանը կարելի է տալ միայն մի քանի տարի անց, երբ գնորդը կիրականացնի իր ծրագրերը: Այսպիսով, մարզահամերգային Համալիրը վաճառվել է 2 մլրդ 565 մլն դրամով կամ մոտ 5,5 մլն դոլարով: Սեփականատերը մտադիր է այն նորոգելու եւ արդիականացնելու համար առաջիկա երեք տարիներին ծախսել 9-ից 10 մլն դոլար:  Համալիրի շահագործման ժամանակ, ըստ նոր սեփականատիրոջ, առաջնահերթությունը կտրվի սառցադաշտին, որը գործել է 20 տարի առաջ՝ Համալիրի շահագործման հանձնելուց հետո առաջին երկու տարին միայն: Ինչո՞վ է պայմանավորված սա:

«Սկանդինավյան երկրների եւ Ռուսաստանի փորձը ուսումնասիրելով»,- ասում է պրն Մուրադյանը: Բայց Սկանդինավիայում եւ Ռուսաստանում սառցադաշտերից օգտվելու վաղեմի ավանդույթներ կան: Իսկ Հայաստանում երբեք, ասենք, հոկեյը կամ գեղասահքը չի գտնվել զանգվածային հետաքրքրությունների շրջանակներում: «ԲԱՄՕ»-ի ղեկավարը սա ոչ թե բացասական ազդակ է համարում, այլ դրական: Ըստ նրա, սառցադաշտը իր տեսակի մեջ լինելու է միակը Հայաստանում, ինչը պետք է որ ավելի գրավիչ դարձնի այն: Այս պնդմանը պետք է, թերեւս, վերապահումով մոտենալ: Եւ ընդհանրապես, «ԲԱՄՕ»-ն շինարարական կազմակերպություն է:

Եթե Համալիրում կատարվելիք շինարարական աշխատանքների հարցում «ԲԱՄՕ»-ին կարելի է վստահել, ապա դրա հետագա շահագործումը արդեն բոլորովին այլ, սպեցիֆիկ բիզնես է, ինչով զբաղվելու փորձ «ԲԱՄՕ»-ն չունի, չնայած Մուրադյանի այն պնդումներին, թե իրենք բավական մոտ են կանգնած սպորտին: Այս դիտարկումներին ի պատասխան «ԲԱՄՕ»-ի ղեկավարը միայն ընդհանուր պլաններ գծագրեց, թե ինչպես է շահագործվելու Համալիրը: Հայաստանը, ըստ Մուրադյանի, լինելու է փառատոնային քաղաք, որտեղ տարեկան մի քանի խոշոր միջոցառումներ են կազմակերպվելու: Կարդարցնի՞ արդյոք Համալիրի շահագործումը ֆինասական տեսակետից: Այսինքն՝ ներդրդրված գումարները քանի՞ տարվա ընթացքում ետ կվերադառնան եւ շահույթ կապահովեն ներդրողին:

«8-ից 10 տարի, եթե կլինի 14 տարի, թող լինի 14 տարի»,- այս հարցին ի պատասխան բավական լավատեսական գնահատականներ ներկայացրեց Մուրադյանը: Եթե անկեղծ խոսենք, երեւանցիներին Համալիրի վաճառքը առաջին հերթին հետաքրքրում է դրա շրջակա անտառների պահպանման տեսակետից: Դրանք մոտ 20 հեկտար տարածքով 50 տարի վարձակալության իրավունքով տրվել են նոր սեփականատիրոջը: «Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ո՛չ ռեստորանային, ո՛չ հյուրանոցային նոր կառույցներ այդ տարածքում չեն լինելու»,- վստահեցրեց Մուրադյանը: Եթե այս ամենին ավելացնենք, որ Մուրադյանի հավաստմամբ Համալիրի անունը (Կարեն Դեմիրճյանի անվան) եւ դրա ֆոնկցիոնալ ուղղվածությունը չի փոխվելու, ապա կարող ենք ասել, որ Համալիրի ապագայի մասին «ԲԱՄՕ»-ի ծրագրերը համապարփակ ներկայացրեցինք:

Սակայն երեկվա ասուլիսի ժամանակ շոշափվեցին նաեւ հարցեր, որոնք վերաբերում են բուն «ԲԱՄՕ»-ին: Օրինակ, ի՞նչ կապ ունի «ԲԱՄՕ»-ի հետ Մոսկվայի քաղաքապետ Լուժկովի կինը: Ըստ տարածված որոշ լուրերի, «ԲԱՄՕ»-ն գործում է այդ տիկնոջ տանիքի տակ: «ԲԱՄՕ»-ի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է Մուրադյանների ընտանիքին` պնդում են Մուրադյանները: Ի դեպ, իրենց ընկերության անունը կազմված է չորս եղբայրների անունների ռուսական տարբերակների առաջին տառերից` Բորիս, Հարություն, Մուրադ, Հովհաննես: Բայց սա չէ այն փաստարկը, որով Մուրադյանները հերքում են Լուժկովի կնոջ հետ իրենց ընկերության ունեցած կապը: Ինչպես նշեց ասուլիսին ներկա Հովհաննես Մուրադյանը, Լուժկովի կինը Մոսկվայում ունի 15 խոշոր շինարարական ընկերություններ, որոնք այս պահին իրականացնում են մոտ 1 մլն քառակուսի մետր բնակարանային շինարարություն:

Նաեւ ունի մի քանի ձեռնարկություններ, որոնք դուռ ու պատուհաններ են արտադրում: Ասել կուզի, Լուժկովի կինը իր տեղը բիզնեսում գտել է եւ աչքը «ԲԱՄՕ»-ի ուղղությամբ չէր գցի: Գուցե սա փաստարկ է, բայց կարող է դիտարկվել նաեւ սրա հակափաստարկը: Մոսկվայում խոշոր ծավալի շինարարություն է իրականացնում նաեւ «ԲԱՄՕ»-ն: Այսինքն, վերջինս Լուժկովի կնոջ մրցակիցներից է: Ռուսական բիզնեսի առանձնահատկություններին ծանոթները կարող են այս իրողության մեջ տեսնել ու հիմնավորել Լուժկովի կնոջ եւ «ԲԱՄՕ»-ի կապը: Մեկ այլ հարց եւս: Մուրադյան եղբայրներից մեկը` Հարությունը, ՀՀ ԱԺ պատգամավոր է, եւ որ ավելի կարեւոր է, ընդդիմադիր «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ:

Մուրադյանները չե՞ն ենթադրում, որ այս հանգամանքից օգտվելով՝ ՀՀ իշխանությունները կարող են «ԲԱՄՕ»-ի նկատմամբ քաղաքական ճնշումներ իրականացնել: «Հայաստանում կան օրենքներ, մենք ռուսաստանցի ներդրողներ ենք, եւ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ Հայաստանում այդպիսի դեպք չի եղել, որ ինչ-որ պրոբլեմներ առաջանան: Ի՞նչ քաղական ճնշումներ: Մենք այստեղ ունենք ամուր արմատներ, Հայաստանում աշխատում ենք, շարունակելու ենք աշխատել, ավելի ենք ընդարձակվելու եւ ընդհանրպես մտավախություն չկա: Մենք Կիտայից չենք եկել»,- մեր հարցին ի պատասխան ասաց Մուրադ Մուրադյանը:

Հայկ Գեւորգյան

Տպել
932 դիտում

Յուրացման խոշոր դեպք է բացահայտվել Գեղարքունիքի Ջիլ համայնքում (տեսանյութ)

Խորհրդակցություն ԱԻՆ-ում. Շիրակի մարզում կկառուցվեն նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ալբանիայի նախագահի հետ

«Հումորի լիգայի» լավագույն թիմերը հանդես կգան ներկայացմամբ

Դիմակները պատռելու ժամանակը. խմբագրական

Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

«Բոհեմ» թատրոնը նորամուծություն ունի, որով, ըստ Դուրյանի, առաջինն է ՀՀ-ում

Հրշեջները մարել են Երևանի Սեբաստիայի փողոցում բռնկված հրդեհը

Ավետիք Իսահակյանի անվան գրադարանը կընդլայնվի. ամեն օր մինչեւ 1500 այցելու է ունենում

Ռուսաստանաբնակ բժիշկ Գեւորգ Ստեփանյանի խափանման միջոցը փոխվել է

Ստաս Միխայլովը երեւանյան համերգի ընթացքում խոստանում է անակնկալներ

Պատիվ է, այն էլ՝ շատ մեծ, շատ ազդեցիկ ու զիլ թիմի մեջ լինելը. Ստյոպա Սաֆարյանը նոր աշխատանքի կանցնի

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է սենատոր Մենենդեսի հետ

«Սիմենս» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոլանդ Բուշն Ա. Սարգսյանի հրավերով կայցելի ՀՀ

Օդի ջերմաստիճակը կնվազի 4-5 աստիճանով

Քննությունները մոտենում են. տագնապած են ուսուցիչներն ու աշակերտները. 1 տեքստ, 36 առաջադրանք

ՀՀ-ում տեղի կունենա բասկետբոլի ԵԱՏՄ երկրների գավաթի խաղարկություն

Ստավրոպոլի ձյուդոյի դպրոցի սան Արամ Գրիգորյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

Ժամանակ է եղել՝ ծանրորդները խթանիչ են օգտագործել, հիմա դա չկա. ասել է մարզիչը

Պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր. դեռ մանկատանն են