Ո՞ւմ էր ձեռնտու Թալիշական ազգային շարժման առաջնորդի ձերբակալությունը ՌԴ-ում եւ արտահանձնումը՝ Բաքվին

Լուսանկարում՝ Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ֆահրադին Աբոսզոդան եւ Թալիշ-Մուղանական ինքնավար հանրապետության նախագահ Ալիքրամ Հումաթովը

Սեպտեմբերի 6-ին ռուսական մամուլում լուրեր տարածվեցին, որ Մոսկվայի Լյուբերեցկի շրջանի ոստիկանները ձերբակալել են Թալիշական ազգային շարժման առաջնորդ Ֆահրադին Աբոսզոդային, որին Ադրբեջանն ավելի վաղ միջազգային հետախուզում էր հայտարարել: Regnum լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանում նրա դեմ շինծու մեղադրանքներ են առաջադրված ազգամիջյան թշնամանք հրահրելու եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման կամ սահմանադրական կարգի փոփոխման կոչերի փաստերով: Ձերբակալման հաջորդ օրը Լյուբերեցկի շրջանային դատարանը որոշում է կայացրել մեկ ամսով կալանավորել Աբոսզոդային՝ նրա արտահանձնումը Ադրբեջանին ապահովելու նպատակով: Ադրբեջանում նրան սպառնում է մինչեւ 5 տարվա ազատազրկում:

61-ամյա Ֆահրադին Աբոսզոդան 1993 թ. ընտրվել էր Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության խորհրդարանի նախագահ: Ինքնավար հանրապետությունը երկու ամսվա կյանք ունեցավ: Դրանից հետո Թալիշական ազգային շարժման շատ գործիչներ, որոնց թվում նաեւ Աբոսզոդան, ստիպված եղան լքել Ադրբեջանը՝ քաղաքական հետապնդումներից խուսափելու համար:

Աբոսզոդան 1994 թվականից բնակվում էր Ռուսաստանում եւ շարունակում էր առաջ տանել անկախ Թալիշստանի ստեղծման գաղափարը: 2005 թ.՝ Հեյդար Ալիեւի մահից հետո, Աբոսզադային հաջողվեց մի որոշ ժամանակով վերադառնալ հայրենիք եւ թալիշերեն թերթ հրատարակել: 2008 թ.-ին, սակայն բռնաճնշումների նոր ալիքի պատճառով ստիպված եղավ կրկին տեղափոխվել Ռուսաստան: Արտագաղթյալի կարգավիճակում նա շարունակում էր իր գործունեությունը ոչ միայն քաղաքական եւ հրապարակախոսական, այլեւ գիտական հարթակներում:

Աբոսզոդայի կալանավորումը պաշտոնական Բաքվի վաղեմի ցանկությունն էր: Գործի քաղաքական բնույթը կասկած չի հարուցում: Նման քաղաքականություն Բաքուն վարում է Թալիշական ազգային շարժման բոլոր ակտիվ անդամների դեմ: Անցյալ տարվա փետրվարին նրանցից մեկը՝ Շահին Միրզոեւը, քաղաքական ապաստան էր խնդրել Հայաստանից եւ ընտանիքի հետ տեղափոխվել Հայաստան:

Ինչ վերաբերվում է Աբոսզոդայի գործին, ապա նրա արտահանձնումը Ադրբեջանին հիասթափության առիթ կհանդիսանա Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների շրջանում: Բանն այն է, որ այդ փոքրամասնությունների անկախության դիրքերից հանդես եկող գործիչները հիմնականում ռուսամետ են եւ թալիշների ազդեցիկ առաջնորդներից մեկի արտահանձնումը կարող է արտաքին վեկտորի վերաիմաստավորման անհրաժեշտություն մտցնի նրանց օրակարգ: Մյուս կողմից, սակայն Աբոսզոդայի կալանավորումն ու արտահանձնումը կարող է ավելի բորբոքել ազատագրական պայքարի ձգտումը:

Բացի Ադրբեջանի իշխանություններից այս ձերբակալությունը քաղաքական առումով ձեռնտու էր եւս մեկ ուժի: Որքան էլ զարմանալի հնչի՝ դա արդեն գոյություն չունեցող Թալիշ-Մուղանական ինքնավար հանրապետության նախագահ Ալիքրամ Հումաթովն է, որը թալիշների շրջանում եւս հարգանք է վայելում: Հումաթովն ու Աբոսզոդան լուրջ տարաձայնություններ ունեն, ինչի մասին վկայում են տեղեկատվական դաշտում հանդիպող փոխադարձ մեղադրանքները:

Ալիքրամ Հումաթովը 1992-93 թթ. եղել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալը: Մասնակցել է նաեւ Արցախյան պատերազմին՝ Ադրբեջանի կողմից, սակայն այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի պաշտոնանկությունից հետո հրաժարվել է կատարել Բաքվի հրամանները: 1993 թ. հռչակել է Թալիշ-Մուղանական ինքնավար հանրապետությունը, որը, ինչպես արդեն նշվել է, երկու ամսվա կյանք է ունեցել: 2004 թ. նա եւս արտագաղթել է Ադրբեջանից եւ այժմ բնակվում է Նիդերլանդներում: Ինչպես եւ Աբոսզադան, հանդես է գալիս անկախ Թալիշստան ստեղծելու դիրքերից:

Այդուհանդերձ, Աբոսզադայի հիմնած Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը, որը պարբերաբար հաղորդումներ է հրապարակում YouTube-ի միջոցով, կտրուկ քննադատության է ենթարկում Հումաթովին՝ նշելով, որ նա միայն վերջին մի քանի տարիներին է վերսկսել թալիշ ժողովրդի իրավունքների հարցով զբաղվել: Թալիշստանի ազգային հեռուստատեսությունը ուղղակիորեն մեղադրում է Հումաթովին «Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» վերականգնման աջակից» լինելու եւ «Արցախի ու Հայաստանի հետ առաջիկա պատերազմում թալիշներին ներգրավելու» փորձերի մեջ: Ըստ այդ լուրերի՝ Հումաթովը սեփական քաղաքական նպատակներն է հետապնդում՝ «Ղարաբաղը ազատագրելուց հետո թալիշական ինքնավարությունը ղեկավարելու»:

Աբոսզոդայի կալանավորումը եւ հնարավոր արտահանձնումը անկանխատեսելի հետեւանքների կարող են բերել հենց Ադրբեջանի ներսում: Աբոսզոդան ազդեցիկ գործիչ է, եւ նրա՝ ադրբեջանական բանտում հայտնվելը կարող է էլ ավելի լայն տարածել նրա գաղափարները: Ամեն դեպքում, պետք չէ մոռանալ քուրդ գործիչ Աբդուլահ Օջալանի օրինակը, որի՝ թուրքական բանտում հայտնվելուց հետո քրդերի պայքարը նոր թափ ստացավ:

Տպել
4716 դիտում

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին