Դուք ընտրելու եք մարդու, ով սկսել է մինուսից, մի խեղճացեք չունենալուց, ես ավելի վատ վիճակում եմ եղել. վարչապետ

Մեր քաղաքական թիմի առաքելությունն է, որ ձեր աչքերի փայլը չխամրի, այլ ամեն օր ուժեղանա եւ փոխանցվի բոլորին: Այսօր «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետ վարչապետը խոսեց այն մասին թե ինչու են քաղաքապետի թեկնածու առաջադրել Հայկ Մարությանին:

«Այս հարթակին կանգնած մարդկանցից ցանկացած մեկը կարող էր լինել քաղաքապետի թեկնածու, բայց այդ ժամանակահատվածում քաղաքապետի թեկնածու անձի մեջ կարեւոր համարեցինք, թե ինչ ուղերձ է դրված լինելու: Հայկ Մարությանը մի մարդ է, որ իր չարչարանքով, քրտինքով, գիշեր-ցերեկ աշխատելով ստեղծել է իր ապագան: Իր անունը իր հորեղբայրը, քեռին, կաշառքը, ծանոթը չի ստեղծել, իր անունը ստեղծել է իր ամենօրյա աշխատանքը: Ինչու՞ է սա կարեւոր, որովհետեւ, եթե Հայկը սպասեր, թե երբ է որեւէ նախարար, վարչապետ իրեն ձեռք մեկնելու, որ ինքը ոտքի կանգնի, ապա հնարավոր է, որ նա մինչեւ հիմա սպասեր: Ինձ համար ամենակարեւոր սիմվոլը սա է: Ես ասել եմ, որ նոր Հայաստանում պետք է աշխատանքը կարեւորվի, խրախուսվի: Այն ժամանակ, երբ ինքը որոշեց անել եւ արեց. նա ստեղծեց Հայաստանի ամենահայտնի բրենդներից մեկը՝ «Կարգին հաղորդումը»: Սա ունենալու համար պետք է ունենալ տաղանդ, հմտություններ: Հայկի թեկնածությունը պաշտպանելով՝ ես ուզում եմ ասել, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է իր ոլորտում անել նույնը: Ես հավատում եմ ձեր ուժերին»,- ասաց ՀՀ վարչապետը:

Այնուհետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վարչապետի պաշտոնում ինքը զգում է՝ հարյուր հազարավոր մարդիկ սպասում են կառավարության հարց լուծելուն: «Իշխանափոխություններից հետո տեղի են ունենում տնտեսական ցնցումներ, բայց ՀՀ-ում նման բան չի եղել, սակայն մենք ասում ենք, որ առկա աճը մեզ չի բավարարում: Ինձ համար ծանր է, որ մարդիկ սպասում են, որ կառավարությունը իրենց խնդիրները լուծի, բայց կառավարությունն այն արագությամբ չի լուծում իրենց խնդիրները, որին դուք սպասում եք: Ի՞նչ կապ ունի այստեղ Հայկ Մարությանը: Ես երբ ասում եմ, հավատում եմ ձեզ... կառավարությունն այսօր ստեղծել է հավասարություն: Բոլորը հավասար են օրենքի, հարկայինի, մաքսայինի առաջ: Ուզում եմ, որ Հայկի օրինակը շատերին ոգեշնչի, որ չսպասեն կառավարությունը իրենց խնդիրները լուծի, իրենք ուղղեն իրենց մեջքը, լուծեն իրենք խնդիրները եւ առաջ գնան: Պարտադիր չէ, որ բոլորը խանութ բացեն եւ ինչ-որ բան վաճառեն»,- ասաց նա:

Անդրադառնալով այն կարծիքներին, որ պաշտոնյաները չունեն կառավարման փորձ՝ վարչապետը նշեց, որ Հայկ Մարությանին պետք չէ նախկինի փորձը, քանի որ դա վնասելու է: «Հայկ Մարությանը ձեր առաջ կարող է սխալներ գործել, բայց ձեզ երբեք չի խաբի»:

«Դուք ընտրելու եք մի մարդու, ով սկսել է մինուսից, բացարձակ մինուսից: Ես ձեզ հորդորում եմ, մի խեղճացեք չունենալուց, աղքատությունից, որովհետեւ ձեր վարաչապետն է դարձել մի մարդ, ով շատ ավելի վատ վիճակում է եղել, ուղղեք ձեր մեջքը ու մի վհատվեք, որովհետեւ դուք ՀՀ հպարտ քաղաքացիներն եք ու ձեր դեմ խաղ չկա:

Շատ ասեցին, որ Հայաստանում նոր բռնապետ է ծնվում՝ նկատի ունենալով ինձ: Ես գիտեմ, որ ՀՀ-ում այլեւս երբեք չի կարող լինել բռնակալ կամ բռնապետ ոչ թե նրա համար,  որ ավելի վատն են, քան նախորդները, այլ որովհետեւ կարող են ասֆալտին պառկեցնել ցանկացած բռնակալի ու բռնապետի:

ՀՀ-ում չի կարող լինել բռնակալ, որովհետեւ կա նրա դեմն առնող քաղաքացի ու այդ քաղաքացու դեմ խաղ չունի անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չունի Հայկ Մարությանն ու չունի առհասարակ ոչ ոք:

Ես ձեզ խնդրում եմ, սեպտեմբերի 23-ին գնացեք ընտրական տեղամասեր եւ երբեք մի մտածեք, թե ինչպես է քվեարկելու ձեր հարեւանը կամ բարեկամը կամ ընտանիքի անդամը, մեզ համար կարեւոր է միայն ու միայն 1 ձայն եւ այդ ձայնը ձեզնից յուրաքանչյուրինն է ու մեզ համար կարեւոր է այդ ամեն մեկ ձայնը:

Հիշու՞մ եք, երբ Հանրապետության հրապարակում ինձ սկսել էին անվանել հեղափոխության առաջնորդ, ես ասում էի, որ այս հեղափոխությունն ու երկիրն ունի 1 առաջնորդ եւ այդ առաջնորդը դու՛ ես»,-մի քանի անգամ ասաց Նիկոլ Փաշինյանն ու մատնացույց արեց ժողովրդին:

Այնուհետ շարունակեց. «Եվ ուրեմն, սեպտեմբերի 23-ին գնա՛ ընտրական տեղամաս եւ հաստատի՛ր քո առաջնորդությունը Հայաստանի Հանրապետությունում, քո առաջնորդությունը Երեւան մայրաքաղաքում: Եվ ուրեմն, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը եւ կեցցե՛ ձեզնից յուրաքանչյուրը, որ ապրելու է ազատ ու անկախ հայրենիքում:

Հայաստա՛ն:

Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, համբուրում եմ բոլորիդ»:

Վարչապետի ելույթից հետո ժողովուրդը միաձայն վանկարկում էր «Հայկո՛», «Հայկո՛»: Վարչապետը հեռացավ՝ գրկախառնվելով, ձեռքով բարեւելով, գրկելով, ողջունելով հավաքված մարդկանց մեծ բազմությանը, մարդիկ մոտենում ու համբուրում էին նրան, գրկախառնվում, իսկ Հայկ Մարությանը նշեց, որ կհանդիպեն սեպտեմբերի 23-ին՝ ընտրատեղամասերում:

Տպել
4338 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան