Մեկուկես տարի անց. անցում բոյկոտ-լայթսի

13/09/2018 schedule16:05

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 13-ի համարում

Շաբաթ օրը տեղի ունեցած «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահության նիստը որոշում է կայացրել դադարեցնել խորհրդարանական բոյկոտը եւ վերադառնալ ԱԺ: Կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանն այդ որոշումը համարում է ընդամենը մարտավարական քայլի փոփոխություն եւ հայտարարում, որ 2004-ի փետրվարի 2-ին քաղաքական բոյկոտ հայտարարելու ժամանակ ընդդիմության առաջադրած բոլոր պահանջները՝ անցկացնել վստահության հանրաքվե, վերաբացել «Ա1+»-ը եւ պատժել համապետական ընտրությունների առանցքային ընտրակեղծարարներին, մնում են ուժի մեջ: Պարզապես, «Ազգային միաբանությունը» որոշել է այսուհետ բոյկոտի իրենց հիմնարար պահանջներն ամեն քառօրյայի ընթացքում, անկախ նրանից, թե ի՞նչ օրինագիծ կամ միջազգային պայմանագիր է քննարկվում, բարձրաձայնել խորհրդարանի ամբիոնից:

«Նկատի ունենալով այն, որ սահմանադրական փոփոխությունների հարցով հրավիրված արտահերթի ընթացքում մենք համոզվեցինք, որ ընդդիմության միասնական գործողություններն անելանելի վիճակի մեջ են գցում կոալիցիային եւ եւս մեկ անգամ բացահայտում նրանց քաղաքական սնանկությունը, նկատի ունենալով այն, որ ի դեմս ընդդիմության, ժողովուրդը տեսնում է այն քաղաքական ուժին, որը կառաջնորդի ժողովրդական լայն շարժումը եւ առաջիկայում միասնաբար ասելով «ոչ» սահմանադրական հանրաքվեին՝ համոզիչ կերպով կապացուցի, որ այս իշխանությունները լեգիտիմ չեն, «Ազգային միաբանությունը» որոշել է լիարժեք գործունեություն ծավալել նիստերի դահլիճում»,- մեզ հետ զրույցում ասաց «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանը:

Իսկ ըստ կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի, ընդդիմությունը ցանկացած առիթ պետք է օգտագործի հայտարարելու համար, որ Կարթագենը, մեր դեպքում՝ ՀՀ իշխանությունները, կործանվելու են: Ինչը եւ երեկ ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հենց առաջին նիստում արեց «Ազգային միաբանությունը»: Եւ չնայած երեկ քննարկվում էր ընդամենը քառօրյայի օրակարգը, սակայն այդ առիթն օգտագործելով՝ Արտաշես Գեղամյանը կրկին «կատոկով» անցավ իշխանությունների եւ նրանց սպասարկող լրատվամիջոցների ու մասնավորապես՝ «Հայլուրի» վրայով: Այսպիսով, այս խմբակցության դիրքորոշումը հստակ է. ցանկացած առիթ խորհրդարանում օգտագործել՝ իշխանություններին հարվածելու համար: Բոլորովին այլ է իրավիճակը «ԱՄ» դաշնակից «Արդարությունում»:

Ու չնայած այդ խմբակցության գրեթե բոլոր պատգամավորները, բացառությամբ Ստեփան Դեմիրճյանի (չհաշված նաեւ «Հանրապետության» պատգամավորներին, որոնց տոտալ բոյկոտը հայտնի է), կողմ են խորհրդարան վերադառնալուն, սակայն երեկ խմբակցության նիստը կայացրել է բավականին անհասկանալի որոշում: Այդ որոշումը փորձեց ներկայացնել խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը, ինչը, սակայն, առանձնապես համոզիչ չէր: Եւ այսպես, «Արդարությունը» մասամբ է դադարեցնում խորհրդարանական բոյկոտը, այսինքն՝ դադարեցնում է տեղ-տեղ, եւ այսուհետ խմբակցության պատգամավորներն ազատ են ինքնուրույն որոշելու՝ մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել տվյալ նիստին:

Ըստ Վիկտոր Դալլաքյանի, որեւէ նիստին իրենց մասնակցությունը պայմանավորված կլինի նրանով, թե տվյալ նիստի օրակարգում արդյո՞ք կա այնպիսի հարց, որը հուզում է ժողովրդին, կամ հարց, որը հնարավորություն կտա «Արդարության» պատգամավորներին ԱԺ-ում աղմկահարույց քննարկումներ կազմակերպել: Իսկ մեր այն հարցին, թե ո՞վ է որոշելու՝ որն է ժողովրդի համար առավել կենսական հարց, եւ արդյո՞ք խորհրդարանը կարող է քննարկել նաեւ ոչ էական եւ անկապ նախագծեր, պարոն Դալլաքյանը պատասխանեց, որ նախագծերը լինում են շատ կարեւոր եւ հանրության համար նվազ հետաքրքրություն ներկայացնող:

«Արդարության» պատգամավորները կմասնակցեն հանրության համար խիստ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի քննարկմանը: Իսկ եթե խմբակցության որեւէ պատգամավոր կգտնի, որ, ասենք, «Անասնաբուժության մասին» օրենքի նախագիծը հանրության եւ տվյալ պատգամավորի համար հույժ կարեւոր է, նա ազատ է մասնակցելու այդ նիստին: Բացի դրանից, «Արդարության» պատգամավորները կմասնակցեն ԱԺ հայտարարություններին, կառավարության հետ հարց ու պատասխանին եւ խորհրդարանական ճեպազրույցներին:

Ըստ էության, կարելի է արձանագրել, որ «Արդարությունը» եւս դե ֆակտո դադարեցնում է բոյկոտը, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ խմբակցությունը նախընտրում է «բոյկոտը մնում է ուժի մեջ, բայց ցանկացած պատգամավոր ազատ է ցանկացած նիստին մասնակցելու» ձեւակերպումը: Այսինքն, ընդդիմադիր այդ խմբակցությունն անցնում է բոյկոտ՝ կամավորության սկզբունքով տարբերակին. ով ուզում է, կարող է շարունակել բոյկոտը, իսկ ով հոգնել է չաշխատելուց, կարող է վերադառնալ խորհրդարան: Վերադարձողների հանդեպ դաշինքում այլեւս վհուկների որս չի լինելու: Հասկանալի է, որ այս ձեւակերպումը ընտրված է դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի ճաշակով, որին միշտ ձեռնտու են եղել կայուն-անհասկանալի իրավիճակները:

Եւ քանի որ պարոն Դեմիրճյանը երբեք էլ աչքի չի ընկել որպես հրապարակային քաղաքական գործիչ, եւ խորհրդարանական ամբիոնն օգտագործելու հարցում նա զիջում է եւ զիջելու է ոչ միայն «Ազգային միաբանության» լիդերին, այլ նաեւ իր խմբակցության բոլոր պատգամավորներին, ուստի խմբակցության կայացրած որոշումն առաջին հերթին ձեռնտու է Ստեփան Դեմիրճյանին:  Ինչեւէ, երեկ երրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի մեկնարկից կես ժամ անց խորհրդարանի նիստերի դահլիճը կրկին դատարկ էր: Մինչ նոյեմբերյան հանրաքվեն տեղի է ունենալու խորհրդարանի եւս երեք քառօրյա:

Եւ եթե «ԱՄ»-ն որոշել է մինչեւ հանրաքվեն ընկած քառօրյաներն օգտագործել հնարավորինս օպտիմալ եւ ժողովրդին նախապատրաստել սահմանադրական «ոչ»-ին, ապա «Արդարությունը» դեռ պետք է որոշի, թե այդ ո՞ր հարցն է, որ բխում է ժողովրդի սրտից, իսկ ո՞րն է, որ անցնում է հանրության կենսական շահի կողքով:  Ի դեպ, այս քառօրյայի օրակարգում ներառված են «Բազմազավակ ընտանիքների պետական աջակցության մասին», «Պետական նպաստների մասին», «Սոցիալական աջակցության մասին», ինչպես նաեւ սոցիալական ուղղվածություն ունեցող մի շարք այլ նախագծեր: Սակայն «Արդարություն» դաշինքի ղեկավարը դեռ չի որոշել հանրության համար այդ օրենքների կարեւորության դոզան: 

Նաիրա Զոհրաբյան

Տպել
694 դիտում

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին

Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել

12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart

Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)

Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից

Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան

Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր

Մարտի 4-ից կհայտարարվի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի մրցույթը. «Ա1+»-ի տնօրենը՝ իսկական Հանրայինի մասին

Հանդիպել են Լիբանանում ՀՀ դեսպանն ու երկրի վարչապետը

Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել

«Արարատ» ակումբը դատական կարգով թիմի բժշկի պարտքը վերադարձրել է, ֆուտբոլիստը դեռ սպասում է

Ռուս սահմանապահն իր շան օգնությամբ գտել է Սյունիքում կորած քաղաքացու մարմինը