Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի ռուս թեկնածուն Երեւանում է

ՖԻԴԵ-ի (շախմատի միջազգային ֆեդերացիայի) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչը Հայաստանում է: Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, նա հանդիպեց լրագրողների հետ: Դվորկովիչը խոսեց շախմատի հիմնական խնդիրների մասին, ներկայացրեց զարգացման վերաբերյալ իր նպատակները:

«Կարծում եմ՝ գլխավոր խնդիրը պրոֆեսիոնալ ղեկավարության բացակայությունն է: Մենք ցավոք շատ հարցերում տեղում դոփում ենք կամ շատ դանդաղ ենք շարժվում: Դա վերաբերում է ֆինանսական բաղադրիչին, մարքետինգին, նորագույն տեխնոլոգիաներին եւ այլն: Այդ ամենը ՖԻԴԵ-ում գրեթե չկա, այդ առումով մնացել ենք 90-ական թվականներում, մինչդեռ սպորտային մյուս ֆեդերացիաները, օրինակ, ՖԻՖԱ-ն շատ առաջ է գնացել»,- ասաց նա՝ եւ ավելացրեց, որ տպավորված է հայկական շախմատի ձեռքբերումներով ու ՀՀ շախմատային կրթության ծրագրում կան սկզբունքներ, որոնք ընտրվելու դեպքում կկիրառի նաեւ այլ երկրներում:

Ընտրություններում Դվորկովիչը 2 մրցակից ունի՝ ՖԻԴԵ-ի գործող փոխնախագահ Գեորգոս Մակրոպոլոսը (Հունաստան) եւ անգլիացի շախմատիստ Նայջլ Շորթը: Դվորկովիչը նշեց, որ նախընտրական փուլում ամեն ինչ չէ, որ արդար է ընթանում: Մասնավորապես, նրա խոսքով, անազնիվ քայլեր է արել Մակրոպոլոսի թիմի անդամները:

«Մեր թիմը կարծում է, որ լավ շանսեր ունենք, չնայած, ցավոք սրտի, վերջին օրերին տեղեկություն ստացանք, որ Գեորգի Մակրոպոլոսի թիմից մեր հակառակորդները սկսել են ոչ ամենաազնիվ խաղ. օգտագործել են ՖԻԴԵ-ի առանձին ինստիտուտները, այդ թվում՝ էթիկայի հանձնաժողովը, մեր թիմի վրա հարձակվելու նպատակով: Եթե անազնիվ միջոցները չլինեն, մենք հաղթանակում լրիվ համոզված ենք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ մոտ 100 երկիր պաշտպանում է իր թեկնածությունը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ուրախ է, որ Արկադի Դվորկովիչը թեկնածուների թվում է: Նա չնշեց, թե կոնկրետ որ թեկնածուի կողքին է ՀՀ ֆեդերացիան կանգնած լինելու: Ընդգծեց, որ կարեւորն այն է, որ ընտրվի այնպիսի մարդ, որը կունենա լավ թիմ, որը կկարողանա լավ կատարել ՖԻԴԵ-ն գլխավորելու դժվար աշխատանքը եւ ապահովել մարզաձեւի ապագան ու զարգացումը:

«Հայաստանի ֆեդերացիան կլինի այն թեկնածուի կողքին, որը լավագույնը կանի շախմատի ապագայի համար»,- ասաց նա:

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նոր նախագահը ընտրվելու է կառույցի առաջիկա կոնգրեսի ժամանակ: Այն տեղի է ունենալու սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 5-ը Բաթումիում:

Տպել
2408 դիտում

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են

Կորոնավարակը, աշխարհն ու մենք

Տավուշի և Լոռու հանգստյան տներից մի քանիսի սննդի օբյեկտներում խախտումներ են գրանցվել, բայց կա դրական առաջընթաց

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ի կողմից խախտումներ չեն հայտնաբերվել