Ի՞նչ արած. ԵՄ-ն հետաձգում է բանակցությունները

14/09/2018 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 14-ի համարում

Եվրոխորհրդարանի 2004 թվականի հունիսի 14-ի որոշմամբ ՀԿ երեք պետություններն ընդգրկվեցին ԵՄ «Նոր հարեւանություն» ծրագրում: Մենք այս ընթացքում անդրադարձել ենք բոլոր այն զարգացումներին, որ Հայաստանում տեղի են ունեցել այդ որոշումից հետո. մասնավորապես այս տարվա մարտին հրապարակվեց Հայաստանի մասին Եվրոպական հանձնաժողովի զեկույցը, որի հիման վրա պետք է կազմվի ԵՄ-ի հետ Հայաստանի անհատական գործողությունների ծրագիրը: Սա այն կարեւոր փաստաթուղթն է լինելու, որով ուղղորդվելու են «Նոր հարեւանություն»  քաղաքականության մեջ ընդգրկված պետությունների հետագա հարաբերությունները Եվրամիության հետ: Իսկ ընդհանրապես, ԵՄ նոր հարեւանության քաղաքականության մեջ Հայաստանի  ընդգրկումն այն հատուկենտ իրադարձություններից է, որոնք Ռոբերտ Քոչարյանի վարչախումբը առիթ-անառիթ հիշատակում է, որպես Հայաստանի առաջընթացի ապացույցներ:

Իր վերջին ասուլիսում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կրկին անդրադարձավ դրան եւ հպարտությամբ հայտարարեց, որ սեպտեմբերի չորսին  սկսվելու են Հայաստանի բանակցությունները ԵՄ-ի հետ` նվիրված Անհատական գործողությունների ծրագրին: Ավելին` Վարդան Օսկանյանը  այս իրադարձությունը համարեց ՀՀ դիվանագիտության «վերամուտի» բաղկացուցիչներից մեկը: Իսկ սեպտեմբերի չորսին ԵՄ-ից Հայաստան պետք է այցելեր բավական մեծ պատվիրակություն` կազմված Եվրոպական  հանձնաժողովի, Եվրոխորհրդարանի  եւ ԵՄ անդամ պետությունների ներկայացուցիչներից: Սակայն, ՀՀ դիվանագիտական «վերամուտին» հակառակ, ո՛չ այդ այցելությունը տեղի ունեցավ, եւ ո՛չ էլ սկսվեցին ՀՀ-ԵՄ բանակցությունները` «Նոր հարեւանություն» քաղաքականության շրջանակներում:

ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացանք, որ բանակցությունները անորոշ ժամանակով հետաձգվել են եվրոպական կողմի նախաձեռնությամբ: Իսկ որպես հետաձգման հիմնավորում եվրոպական կողմը հիշատակել է ինչ-որ բարդ իրադրության մասին եւ նշել, որ իրենք ցանկանում են ավելի լավ պատրաստվել բանակցություններին: Հայաստանի հետ բանակցություններին ավելի լավ պատրաստվելու հիմնավորումն, իհարկե, ծիծաղելի է, իսկ ահա բարդ իրավիճակի մասին փաստարկը՝ բավական լուրջ: Համենայնդեպս սրա մեջ ԵՄ-ն կարող է տեղավորել ցանկացած վերապահում, որ ունի Հայաստանի նկատմամբ: Եւ այնուամենայնիվ, կարծում ենք այս պահին բարդ իրավիճակի հիմքում պետք է հասկանալ Հայաստանի Սահմանադրության հանրաքվեի անորոշ ապագան:

Մի բան հստակ է, որ Հայաստանի համար կարեւոր` ԵՄ-ի հետ «Նոր հարեւանություն» քաղաքականության շրջանակներում բանակցությունների հետաձգումը եւս մեկ հավելյալ լծակ կարող է լինել ՀՀ իշխանությունների վրա` Սահմանադրության հանրաքվեն ԵԽ-ի առաջ ստանձնած պարտավորություններին համապատասխան, այսինքն՝ առանց կեղծիքների անցկացնելու համար: Ավելացնենք, որ Եվրոխորհրդարանի կողմից այս տարվա ապրիլին ընդունված որոշման մեջ «Նոր հարեւանություն» քաղաքականության մեջ ընդգրկված երկրների հետ Անհատական գործողությունների ծրագրերի պատրաստման վերջնաժամկետը նշվում է այս  տարվա վերջը: «Երկրներից մեկի հետ Գործողությունների ծրագրի համատեղ  պատրաստման ընթացքում հնարավոր բարդությունների առաջացումը չպետք է խոչընդոտի մյուս երկրների հետ գործողությունների ծրագրի համաձայնագրերի կնքմանը»,- նշված է Եվրոխորհրդարանի փաստաթղթում:

Աննա Հակոբյան

Տպել
1445 դիտում

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Գալիս է պահ, երբ հանուն հայրենիքի պետք է զոհաբերես ինքդ քեզ, ընտանեկան խաղաղությունդ, ծնողներիդ հիշատակն անգամ. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին