Երևան
-3 °C
Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօր շահագործման է հանձնվել տարածաշրջանի դեռեւս միակ կարկտապաշտպան ցանցերի արտադրամասը։ Պաշտոնական արարողությանը մասնակցել է նաեւ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, արտադրամասը կառուցել է «ՎԱԲԱ» ընկերությունը իտալական CARMAC S.R.L.-ի հետ համատեղ գյուղատնտեսական նշանակության կարկտապաշտպան ցանցերի եւ դրանց ներդրման ողջ համակարգի արտադրության ներդրումային ծրագրի շրջանակում։ Սա նորարարական արտադրություն է ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում: Եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանող արտադրամասը կառուցվել է բացառապես իտալական սարքավորումներով:
Ողջունելով նախաձեռնությունը՝ Արտակ Քամալյանը նշել է, որ նախարարությունը խրախուսում է նորագույն տեխնոլոգիաների ներդրումը գյուղատնտեսության մեջ, եւ այս առումով` տեղում կարկտապաշտպան ցանցերի արտադրությունը հնարավորություն կտա խթանելու դրանց կիրառումը՝ ապահովելով բերքի երաշխավորված պաշտպանություն բնական աղետներից։ Նա նաեւ ընդգծել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է «Հայաստանի
Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում խաղողի եւ պտղատու այգիների կարկտապաշտպան ցանցերի ձեռք բերման համար տնտեսվարողներին, պետական սուբսիդավորման արդյունքում, տրամադրվում են 2% տոկոսադրույքով, 7 տարի մարման ժամկետով վարկեր։ Արտակ Քամալյանն ընդգծել է նաեւ, որ Հայաստանում նոր ժամանակակից գործարանի բացումը ենթադրում է նոր աշխատատեղեր, իսկ դա երկրի տնտեսական աճի ցուցանիշներից է։
Կարկտապաշտպան ցանցերը որակյալ բերքի ստացման կայուն երաշխիք են եւ գրեթե 100%-ով պաշտպանում են այգիները կարկտահարության բացասական ազդեցություններից, ինչպես նաեւ քամիներից, թռչունների եւ խոշոր միջատների վնասներից ծաղկման շրջանում:
Մենք պատրաստ ենք սատարել ցանկացած բիզնես գործունեություն․ նախարարը՝ գերմանացի գործարարներին
Դատարանում շարունակվում է Ֆլեշի Բարսեղի գործով դատական նիստը. պաշտպանը 16 էջից բաղկացած բացարկի միջնորդություն է բերել
Արարատի մարզպետն ընդունել է նորընտիր համայնքապետերին
ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակը մարտին կայցելի Բաքու եւ Երեւան
Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետությունում անց է կացվելու ՔՊ մարզում
Ալիեւը նորից սպառնում է. ինչպե՞ս պատրաստվել խաղաղության
Վանաձորում ամենաշատ վաճառվող ծխախոտի մի շարք տեսակներ թանկացել են 30-50 դրամով
Ընտրություններից մի քանի ամիս հետո ստորագրահավաքը, իմ կարծիքով, անլուրջ է. Գասպարյանը` իր դեմ բողոքի մասին
Ամենեւին կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելին անցում կատարելուն․ Արարատ Միրզոյան
Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր. Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ-ն օգնել է ՀՀ իրավապահներին բացահայտել պետական միջոցներից հարյուր հազարավոր դոլարների հափշտակության դեպք․ ՔԿ նախագահ
Մաշադյանը դատախազ է դարձել մրցույթին մասնակցելու երկրորդ փորձից. Գոռ Աբրահամյան
Արարատ Միրզոյանն ու ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը ծառայության է կոչվել Ռումինիայի հայոց թեմում․ նոր նշանակում Մայր աթոռում
Տիգրան Խաչատրյանը և Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական կապերը
Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը (տեսանյութ)
Տարվա սպորտային կարեւորագույն մրցանակաբաշխություններից մեկը. հայտնի են «Լաուրեուսի» հաթողները
Քաղաքացին մաքսային կանոնների խախտմամբ փորձել է ոսկյա զարդեր ներկրել Հայաստան․ ՊԵԿ
85.7 մլն դրամի վնաս․ ձերբակալվել է «Ճամբարակի անտառտնտեսության» երկու անտառապետ
Գեներալներ են հովանավորում այս գործարանը. բողոքներ ՊՆ-ի հետ խոշոր պայմանագրեր կնքող «Էլիտ կապիտալ»-ի դեմ
© 2019 Հայկական ժամանակ