Ձեր քվեն չեն գողանալու, չեն կեղծելու, այն գնալու է ու հասնի իր նշանակետին. Հայկ Մարության

Իմ Քայլը դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը նախընտրական քարոզչության շրջանակներում քիչ առաջ Նուբարաշեն վարչական շրջանում էր:

«Բարև ձեզ իմ երեւանցիներ, բարեւ ձեզ իմ նուբարաշենցիներ, բարեւ ձեզ իմ հարազատներ, այսօր ամբողջ օրը շրջել ենք ձեր շրջանում, դուք մեզ տեսել եք, խոսել ենք, ծանոթացել ենք, իրար ողջունել ենք, ծանոթացել ենք հրաշք բալիկների հետ, տեսել ենք հրաշք մանուկների, որոնք մինչեւ վերջ մեզ հետ մնացին: Հարգելիներս, ընդամենը մի քանի օր անց մենք, ամբողջ Հայաստանը, առավել եւս Երեւանն ունենալու է պատմական օր: Մենք 2 տասնյակ տարի անց ի վերջո ունենալու ենք այդ օրը՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ:

Ձեր բոլորի շնորհիվ Հայաստանը տոնեց իր մեծ հաղթանակը, այդ հաղթանակը ոչ ոք մեր, ձեր ձեռքից խլել չի կարող: Սեռտեմբերի 23-ին, ուրեմն գնում ենք եւ ընտրում ենք այն ուժին, որին վստահում ենք, գնում ենք ու իրացնում ենք մեր իրավունքը:

Իմացեք, ձեր քվեն գնալու է ու հասնի իր նշանակետին: Այսուհետ ոչ թե միջամտելու են օտար ուժերը, ոչ թե գողանալու ու կեղծելու են ձեր քվեն, այլ այն գնալու է ու հասնի իր նշանակետին, միայն երեւանցին է ընտրելու իր քաղաքապետին:

Հեղափոխության շարունակություն դարձած Իմ Քայլը դաշինքը գնում է դեպի ավագանու ընտրություններ: Մեր ցուցակում ընդգրկված են ուժեղ մարդիկ, պրոֆեսիոնալներ, իրենց գործի գիտակներ, Երեւանին նվիրված մարդիկ, որոնք ապրում են Երեւանի ներկայով եւ Երեւանի ապագայով»:

Այնուհետ Հայկ Մարությանը ներկայացրեց 50 կետից բաղկացած իրենց ծրագրի առաջին 10 կետերը:

Տպել
2323 դիտում

Քիմ Քարդաշյանը հայտնել է արցախցի երեխաներին ուղղված ամանորյա նախաձեռնության մասին

Այսօր ու վաղը ձյանն ու ձնախառն անձրևներին կհաջորդի առանց տեղումների եղանակը

«Ի՞նչ անել», եւ «ո՞վ է մեղավոր»

Դաշնակահար Սվետլանա Նավասարդյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի

Պետական մարմինները պարտավոր են բոլոր լծակները կիրառել անհետ կորածների ու գերիների հարազատների հետ հաղորդակցության համար

Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի մերձակայքում տեղի կունենա չպայթած ականների վնասազերծում. Արցախի ԱԻՊԾ

Պատերազմից հետո զինծառայողների հանգստի հարցը շուտով կլուծվի. հանդիպում ՊՆ-ում՝ զինվորների հարազատների եւ ծնողների հետ

Յուրաքանչյուր հայ Հայաստանի մասին պետք է մտածի՝ որպես իր տան. Ա.Սարգսյանը հանդիպել է ռուսաստանահայ համայնքի անդամներին

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Յուրաքանչյուր զինվոր, որտեղ էլ լինի, մեր երեխան է. Արսեն Գրիգորյան

«Օդալեն» ռեստորանի խոհանոցի առաստաղը փլուզվել է․ կա զոհ

Անցյալի եւ ապագայի առջեւ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք. մահացել է 21 մարդ

Մշակույթի գործիչները նամակ հանձնեցին ՌԴ դեսպանատուն

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. ՄԻՊ

Զինված ավազակային հարձակում Արարատի մարզում. թալանել են բենզալցակայանը

Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին այրվել է ավտոմեքենա

Ազատության հրապարակից մեկնարկել է մտավորականների և արվեստագետների երթը դեպի ՌԴ դեսպանատուն

«Աստղիկ» ԲԿ-ում ռումբի տեղադրման մասին կեղծ ահազանգ է եղել

2020 թվականի դիվանագիտական ձախողումը հենված է բանակցային ողջ նախորդ ժամանակաշրջանի դիվանագիտական ձախողումների վրա