Գլխավոր հրամանատար Քոչարյանին 2008-ին չի՞ զեկուցվել, թե ինչու են պահեստից թիկնազորին բաճկոններ բաժանել

Ռոբերտ Քոչարյանի գործը չի կարող քննվել Հատուկ քննչական ծառայությունում, եւ այն պետք է հանձնել այլ գերատեսչություն:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեցին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները: Ասուլիսի սկզբում նրանք անդրադարձան օրեր առաջ հրապարակված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսմանը: Պաշտպանները ասուլիսի էին եկել արդեն պատրաստի հայտարարությամբ, որն ասուլիսի սկզբում ընթերցեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Այսպիսով՝ ըստ պաշտպանական կողմի՝ քրեական գործի քննության, ներառյալ՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման ընթացքում թույլ են տրվել նրա իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոպիտ խախտումներ: «ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի ձայնագրության վերաբերյալ նրանք իրենց ասուլիսի ժամանակ ասացին, որ ձայնագրությունն իրական է: Այդ խոսակցություններն իրականում եղել են եւ ունեցել են հենց այդ բովանդակությունը: Այդ բովանդակությունից պարզ է դառնում, որ դատավորը նախապես իր անելիքները համաձայնեցրել է ԱԱԾ տնօրենի հետ: Հատկանշական է նաեւ ԱԱԾ տնօրենի արհամարհական վերաբերմունքը առաջին ատյանի դատարանի հանդեպ, որը դրսեւորվել է նրա խոսակցության մեջ. «Դրան ասել եմ՝ դուխով»»,-մասնավորապես մեջբերեց Ալումյանը հայտարարությունից:

Հայկ Ալումյանն ասաց, որ այդ հայտարարությունը դառնալու է դատավարական փաստաթուղթ: Ըստ հայտարարության, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ուղղակի ցուցում է տվել առաջին ատյանի դատավորին: Պաշտպաններն ըստ էության վերծանել էին հեռախոսային խոսակցությունը, հանել այն արտահայտությունները, որոնք, ըստ նրանց, ցույց են տալիս, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվում է ոչ օրինական քրեական հետապնդում: Հարցին՝ դատախազությունը գործ է հարուցել նաեւ ՀՀ քրեական օրնսգքրի 309 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ (պաշտոնական լիազորություններն անցնելը), որն ըստ էության վերաբերում է ԱԱԾ պետին, եթե գործը նման ընթացք ստանա, հաշվի առնելով, որ ՀՔԾ պետի գործը պետք է քննվի ԱԱԾ-ում, ԱԱԾ-ինը՝ ՀՔԾ-ում, իրավական ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ՝ Ալումյանը պատասխանեց. «Ի թիվս այլի՝ մենք գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը այլեւս որեւէ դեպքում չի կարող քննվել ՀՔԾ-ում: Մեր դատավարական փաստաթուղթը, որի մասին ասացինք, պարունակելու է նաեւ պահանջ այդ կառույցից գործը վերցնելու եւ որեւէ այլ կառույցի փոխանցելու վերաբերյալ: 309 հոդվածով հարուցված քրգործը նույնպես չի կարող քննվել այդ երկու կառույցներից մեկում եւ մենք այդ խնդիրը դնելու ենք, եթե տեսնենք, որ գործը հարուցված է այդ կառույցներից մեկնումեկում»: 

Հարցին՝ գաղտնալսումների հետ կապված հնչում են տեսակետներ, որ դա արել է Ռոբերտ Քոչարյանը, ի՞նչ կասեք այդ մասին՝ Արամ Օրբելյանը պատասխանեց. «Դա իրականությանը չի համապատասխանում, որեւէ հավելյալ մեկնաբանություն ուղղակի չտամ, անհեթեթությունները ենթակա չեն հետագա մեկնաբանման»: Դիտարկմանը՝ այսինքն, կապ չունի՞ Քոչարյանը այդ գաղտնալսումների հետ, ի՞նքը չի արել՝ Հայկ Ալումյանը պատասխանեց. «Պարոն Քոչարյանն այդ գաղտնալսումների հետ կապ ունի այնքան, ինչքան այստեղ նստած յուրաքանչյուր մեկը, այն բացառությամբ, որ ուղղակի գաղտնալսման բովանդակությունն է իրեն անմիջականորեն վերաբերվում»: Ըստ Արամ Օրբելյանի, պարբերաբար մեղադրանքներ են առաջադրվում ու փորձ է արվում, որ ինչ-որ մեկը, այս դեպքում՝ Քոչարյանը, արդարանա: Նա հիշեցրեց, որ անմեղության կանխավարկած կա. «Կլինի քրգործ, կլինեն քրգործով հաստատված հանգամանքներ, ինչքան կցանկանան, թող արտահայտեն այդ կարծիքը... խնդրում եմ եւ պահանջում բոլոր իրավապահ մարմիններից եւ կառավարության բոլոր ներկայացուցիչներից՝ պահպանել անձի անմեղության կանխավարկածը»: 

Օրեր առաջ գաղտնալսման հրապարակումից հետո հրավիրված հրատապ ասուլիսի ընթացքում ի թիվ այլ բացահայտումների՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քրեական գործով արդեն իսկ ձեռք են բերվել ապացույցներ, որ օլիգարխների թիկնազորներին բաճկոններ են բաժանվել։

Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ նաեւ Գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակ ուներ, ուստի նրա պաշտպաններից հետաքրքվեցինք, թե նրան զեկուցվե՞լ է, որ ՊՆ պահեստից մոտ 90 զրահաբաճկոն է բաժանվել, թե՝ ոչ, եթե՝ ոչ, ապա ինչո՞ւ: Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ այս պահի դրությամբ իրենց մասով գործում որեւէ տվյալ չկա եւ դժվարացավ գնահատական տալ: «Առնվազն պետք է նաեւ ներկայացվի՝ եթե հատկացվել են այդ բաճկոնները, ծառայե՞լ է ինչ-որ հանցագործության կատարմանը, թե՝ ոչ: «Տարօրինակ չէ՞, որ այդքան բաճկոն է բաժանվել»,- ճշտեցինք պաշտպաններից, ինչին ի պատասխան մյուս պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ տարօրինակ է. «Բայց այդ տարօրինակությունները պետք է ՀՔԾ-ն պարզի, այլ ոչ թե՝ այդ տարօրինակություններով մանիպուլյացիաներ անի հենց այն ժամանակ, երբ դա իրենց պետք է: Ինձ իմ մասնագիտական փորձը ցույց է տվել, որ եթե որեւիցե կարեւոր գաղտնի ինֆորմացիա 3 հոգու եւ ավելի հայտնի է, այդ ինֆորմացիան շատ շուտով հայտնի է դառնում իրավապահ մարմիններին: Հիմա 10 տարի առաջ 10 հոգու սպանել են, էլ չասած վիրավորներին ու այսօր մեզ ուզում են հավատացնեն, որ այդ 10 հոգու սպանողները դեռ պարզված չեն, ես չե՛մ հավատում: Ինձ դա չի համոզում: Դուք անուններ ուզեք, մեղադրանքներ ուզեք, ոչ թե ընդամենը՝ մենք պարզել ենք, որ այս ուժերն են կրակել՝ այս նպատակներով, ո՞ւր է մեղադրանքը»: Մեր հարցին՝ տարօրինակ չէ՞, որ մարդիկ են սպանվել, անցել է 10 տարի, որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, այն դեպքում, երբ հարյուրավոր ցուցարարներ են դատապարտվել՝ Հայկ Ալումյանը պատասխանեց. «Այո, տարօրինակ է եղել 10 տարի եւ հիմա էլ տարօրինակ է»: Հարցը կրկին պնդեցինք՝ Գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցվե՞լ է, որ ՊՆ պահեստից մեծ քանակությամբ զրահաբաճկոն է դուրս գրվել եւ բաժանվել օլիգարխների թիկնազորին. «Այդ հարցը պարոն Քոչարյանի հետ չենք քննարկել, որովհետեւ մեղադրանքի մեջ այդպիսի դրվագ չկա: Նկատեմ հետեւյալը՝ հենց որովհետեւ ինքը Գերագույն գլխավոր հրամանատար էր եւ ՀՀ նախագահը, էս աստիճանի մանրուքների մեջ երբեք այդ մակարդակի պաշտոնյան որպես կանոն չի խորանում»,- ասաց Ալումյանը: Դիտարկմանը՝ մանրուք ե՞ք համարում պահեստից մեծ թվով զրահաբաճկոնների բաժանումը, Ալումյանն ասաց՝ դա մանրուք չի, դա սենսացիա է. «Բայց, իմ կարծիքով, երկրի նախագահի մակարդակով այդ հարցը հազիվ թե քննարկվեր»:

Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից։ Այդ մասին ունենք ապացույցներ՝ հստակ ապացույցներ։ Այսինքն՝ ինչի՞ մասին է սա խոսում՝ Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ արդեն իսկ մտցրել էր Քոչարյանն արտակարգ դրություն, սակայն որևէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար։ Եվ մեր տարբերակը, որը հետևյալն էր, որ Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե «մենք արդեն ունենք զոհեր», հիմնավորվի։ Անդրադառնալով, վերը նշվածին, Հայլ Ալումյանը պատասխանեց. «Իրավապահները փորձում են հանրությանը ներկայացնել ցնցող տեղեկություն՝ շեղելով խնդիրը բուն էությունից։ Ասում են՝ Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, որպեսզի այդպիսի լուրջ հայտարարություն անեն, առնվազն կրակողի անունը պետք է իմանար, առնվազն պետք է մեղադրանք առաջադրված լիներ, էլ չեմ ասում, որ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ լիներ։ Իրենք դեռ էդ մարդուն մեղադրանք չեն առաջադրել, չունեն այնքան ապացույցներ, որ ասեն՝ ով է արել, բայց արդեն ասում են՝ արվել է այսինչ ուժերի կողմից եւ այսինչ նպատակներով։ Եթե այդպիսի ապացույցներ կան, գոնե պիտի մեղադրյալ լինի, եթե քիչ թե շատ լուրջ ապացույցներ են, գոնե մեկին պետք է մեղադրանք առաջադրված լիներ»,– ասաց Հայկ Ալումյանը։

Ալումյանին շարունակեց Քոչարյանի մյուս պաշտպան Արամ Օրբելյանը, սակայն հարցի պատասխանը կրկին տեղափոխելով գաղտնալսումների դաշտ:

«Անկախ նրանից, թե ով է սպանել, ով է կրակել, ինչ հանգամանքներում է սպանվել Տիգրան Աբգարյանը, հեռախոսազրույցը դրանից չի արդարացվում։ Տեղի է ունեցել 2 բարձրաստիճան իրավապահ մարմինների ղեկավարների զրույց, որի ժամանակ շատ հստակ արձանագրվել է դատական գործին միջամտելու ռեալ հավանականություն։ Այնուհետեւ տեղի է ունեցել բարձրաստիճան քաղաքական իշխանության ելույթը Ազգային ժողովում, հարցն էլ տրվել է իր խմբակցության անդամի կողմից։ Այդ ելույթում նա հաստատել է, որ եղել են զանգեր, քննարկել են, չեմ բացառում, որ դատավորն ու Վանեցյանն իրար հետ չեն խոսել, այլ միջնորդի միջոցով, այդ հանգամանքները պետք է պարզել, բայց դրա փոխարեն խոսում են ինչ-որ հանգամանքներից»: Մեր դիտարկմանը, որ դա ինչ-որ հանգամանք չի, Օրբելյանը պատասխանեց. «Գործը կհարուցվի, մեղավորները կպատժվեն: Մենք բոլորս ուզում ենք Մարտի 1-ի դեպքերի բացահայտում, եթե սպանել են հատուկ ջոկատայիններ, պետք է ենթարկվեն պատասխանատվության»:

Տպել
14034 դիտում

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան