Ադրբեջանն ուզում է Լեռնային Ղարաբաղը լինի իր կազմում առանց բանակցելու՞. վարչապետը՝ Le Monde-ին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում գտնվելու ընթացքում հարցազրույց է տվել   ֆրանսիական Le Monde օրաթերթին: Հարցազրույցի ժամանակ անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտությանը:

Ինչպե՞ս եք պատրաստվում հաղթահարել դիվանագիտական փակուղին, որում հայտնվել է Հայաստանն Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։

Դիտարկենք իրականությունն այնպես, ինչպես կա․ ադրբեջանական իշխանություններն ուզում են տպավորություն ստեղծել, իբրև թե Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում։ Բայց նրանք ուզում են հասնել այդ նպատակին՝ առանց Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ բանակցելո՞ւ։ Ես լավ չեմ հասկանում, թե որն է Ադրբեջանի այն տրամաբանությունը, ըստ որի նա ուզում է առանց Լեռնային Ղարաբաղի հետ խոսելու՝ լինել նրա հետ միևնույն պետության կազմում։ Ադրբեջանն այստեղ ինքն իրեն հակասում է։

Եթե Բաքուն ուզում է լինել նույն պետության մեջ, ինչ Լեռնային Ղարաբաղը, ապա պետք է շահագրգռված լինի ժամ առաջ նրա հետ բանակցություններ վարել: Կամ գուցե՞ Բաքուն ուզում է ստանալ Լեռնային Ղարաբաղը՝ առանց այնտեղ ապրող բնակչության։ Սա կնշանակի, որ Ադրբեջանն ուզում է քշել կամ ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Բաքուն պատրաստվում է նոր ցեղասպանությո՞ւն իրականացնել հայերի դեմ Լեռնային Ղարաբաղում։ Եթե դա այդպես է, ապա Ղարաբաղի բնակչությունն իրավացի է, երբ պնդում է, որ հայերը չեն կարող ապրել նույն պետության կազմում, ինչ Ադրբեջանը։ Քանի որ այդ պարագայում Ադրբեջանի կազմում լինելն իրենից ներկայացնում է սպառնալիք Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացու համար։

Տպել
5346 դիտում

Հայաստանի ամենամեծ գյուղում գյուղատնտեսությունը եկամտաբեր չեն համարում (լուսանկարներ)

«Հայաստանի փոքրիկ երգիչներ» ՀՈԱԿ-ն անհասցե է. քաղաքապետարանը պնդում է, որ իրավական որեւէ պարտավորություն չունեն

Ապօրինի հատված ծառերը տարեկան մոտ 40 մլն դոլարի չափով եկամուտ են ապահովում

Կարող եմ ասել, որ որեւէ մտահոգիչ բան այս պահի դրությամբ չունենք. նախարարը շաբաթ օրը կլողա Սեւանա լճում

Հայաստանում ՈՒԵՖԱ-ի 4-րդ կարգի մարզադաշտ է կառուցվելու. Գևորգ Լոռեցյան (տեսանյութ)

Եթե Դատավորների ընդհանուր ժողով չի եղել, պատերի տակ պիտի երդվեի՞. Նախշուն Տավարացյան

Ոստիկանությունն ունի օպերատիվ տվյալներ, թե ովքեր են վառելափայտի բիզնեսների ղեկավարները. փոխոստիկանապետ

Կիպրոսում «Մելքոնյան Վարժարանը» պետք է վերաբացվի. Եվրոպայի հայերի համագումար

Մոտ 12մլն դրամ. Արմավիրի մարզում ավարտված կոռուպցիոն գործերով 63 տոկոսով ավելի շատ վնաս է վերականգնվել, քան 2018թ-ին

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը կվերադարձվի նախկին սեփանականտիրոջը. ՄԻԵԴ-ը խախտում չի արձանագրել

Սեպտեմբերի 1-ից Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կլուծարվի

Հայաստանը հուսով է ՄԱԶԾ-ից լրացուցիչ աջակցություն ստանալ. Տիգրան Ավինյանը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կառավարչին

Եվրո 2019. ՀՀ հավաքականը տեղավորվեց խմբի վերջին տեղում

Մեկնարկել է Երևան-Սևան-Իջևան-հայ-ադրբեջանական սահման ավտոճանապարհի նորոգումը

Չեմ կարծում, որ Իրանի դեմ կա մոտալուտ պատերազմի վտանգ. ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի թեկնածու

Տեսչական մարմինների ղեկավարների 16 տեղակալներ չեն ունենալու ծառայողական ավտոմեքենաներ

Ճանաչելիության բարձրացում և ենթակառուցվածքների զարգացում․ գործադիրը գումար հատկացրեց զբոսաշրջության զարգացմանը

Հանկարծ չստացվի, որ մենք չուզողություն ենք անում, ջուրն անվճար չենք տալիս. վարչապետ

Իջեւանում քաղաքացիները մետաղյա ձողերով ու քարերով հարվածներ են հասցրել ոստիկաններին․ Օսիպյանը մանրամասներ է ներկայացնում

Սեւանում քաղաքացիները կարող են լողալ, բայց պետք է մաքուր պահեն շրջակայքը. վարչապետ