Սննդամթերքի, գազի անվտանգության վերաբերյալ կանոնակարգերում փոփոխություններ՝ ԵԱՏՀ խորհրդի նիստում

17/09/2018 schedule20:55

Սեպտեմբերի 14-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին, որին մասնակցում էր աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ընդունվել են մի շարք որոշումներ առևտրի, տնտեսության թվայնացման, արդյունաբերության, ֆինանսական քաղաքականության և տեխնիկական կարգավորման վերաբերյալ:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրսենյակի փոխանցմամբ, ԵԱՏՀ խորհուրդը ի թիվս այլ փաստաթղթերի հաստատել է ԵԱՏՄ և Իրանի միջև առևտրի ազատ գոտու ձևավորմանը միտված ժամանակավոր համաձայնագրի և ԵԱՏՄ-ի ու Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության համաձայանգրի կիրարկման ուղղությամբ մշակված ճանապարհային քարտեզները: 

ԵԱՏՀ խորհրդի նիստի անդամներին ներկայացվել են ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները, մասնավորապես նշվել է, որ հիմնական նախաձեռնությունները վերաբերում են թվային տրանսպորտային միջանցքներին և ֆինանսական տեխնոլոգիաներին, միաժամանակ ընդհանուր աշխատանք է տարվում համացանցային առևտուրը զարգացնելու ուղղությամբ: 

ԵԱՏՀ խորհուրդը ընդունել է տեխնիկական կանոնակարգ գազի անվտանգության վերաբերյալ և փոփոխություններ է կատարել սննդամթերքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգում: 

Միության երկրների փոխվարչապետները ստորագրել են ԵԱՏՄ անդամ պետությունների ֆինանսական շուկայի ոլորտում օրենսդրությունների ներդաշնակեցման մասին համաձայնագիրը, որը սահմանում է բանկային, ապահովագրության և արժեթղթերի շուկայի վերաբերյալ ԵԱՏՄ երկրների օրենսդրությունների ներդաշնակեցման ուղղություններն ու կարգը՝ հիմնված միջազգային սկզբունքների և չափանիշների վրա: 

Նիստի ընթացքում ԵԱՏՀ խորհուրդը հանձնաժողովի կոլեգիային հանձնարարել է մշակել եվրասիական ոսկերչական բրենդ ձևավորելու ուղղությամբ ինտեգրացիոն նախագիծ: Խորհրդի անդամները նաև ընդունել են մի շարք առևտրին առնչվող որոշումներ:

Տպել
1319 դիտում

Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով ևս 1 տուժած տեղափոխվում է «Աստղիկ» Բ/Կ

«Մալաթիա մոլ»-ի հրդեհը դեռ չի մարվել. նախնական վարկածով՝ կրակը բռնկվել է «ՎԵԳԱ»-ի պահեստում

Մալաթիայի հրդեհի հետեւանքով տուժած քաղաքացիները ծխահարվել են, 6 անձ է տուժել. ԱՆ խոսնակ

Մալաթիայի խոշոր հրդեհի հետևանքով 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» Բ/Կ, 2-ը՝ Ճառագայթային բժշկության կենտրոն

Խոշոր հրդեհ «Մալաթիա մոլ»-ի շենքում. բարձրացվել է բարդության «Թիվ 3» կանչ, կան տուժածներ (տեսանյութ). ԹԱՐՄԱՑՎՈՂ

Շոգ, առանց տեղումների եղանակը կպահպանվի առաջիկա օրերին. եղանակն այս շաբաթ

ՃՏՊ Կրասնոդարի երկրամասի Ռ-217 ավտոճանապարհին. զոհերն ու տուժածները հայեր են (լուսանկարներ)

Դատարկ ապարների լցակույտի տարածքի ուսումնասիրությունները ոչ լիարժեք են. Ամուլսարում ուրանի և թորիումի առկայության մասին

Երևանում և Ագարակ գյուղում փրկարարները բռնել են 1 շահմար, 1 սահնօձ և 1 գյուրզա

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը աջակցեց մանկական քաղցկեղի կենտրոնին (լուսանկարներ, տեսանյութ)

Ստեփանակերտում 16-ամյա երեխայի նկատմամբ բռնության դեպքը կանխվել է

Արցախում՝ Ամարասի դաշտում, տղամարդու դի է հայտնաբերվել. հավանաբար մահացել է ցուլի հարվածից

Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրը լուծման փուլում է. Բակո Սահակյանը ծանոթացել է աշխատանքներին

Սասունիկ-Էջմիածին ճանապարհին «ԶԻԼ»-ը դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել

Երևանում 2 երիտասարդի վեճն ավարտվել է դանակահարությամբ ու կրակոցներով. կան տուժածներ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է ներկայացրել Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ վթարի մասին

ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել արտաքին օգնության ծրագրերը, այդ թվում` ՀՀ-ի համար օժանդակությունը

Կառավարությունը շուրջ 11 միլիարդ դրամի հարկային արտոնություն է տրամադրել 3 ընկերությունների

Մենք ի զորու ենք նոր որակ հաղորդել. Փաշինյանը շնորհավորել է Զելիսնկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ

Շուտով կառավարության օրակարգում կլինի հանրաքվեի ինստիտուտը, որով հնարավոր կլինի 50+1 քվեարկությամբ ազատել համայնքապետին