Երևանում անցկացվել է «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա 5-րդ փառատոնը (լուսանկարներ)

Երևանում անց է կացվել «Գյուղական կյանքի և ավանդույթների» հոբելյանական 5-րդ փառատոնը, որը կազմակերպել է «Կանաչ արահետ» ՀԿ-ն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մայրաքաղաքի մանկական զբոսայգում Հայաստանի ֆերմերներն ու գյուղացիները հնարավորություն են ունեցել երևանցիներին և զբոսաշրջիկներին ներկայացնելու իրենց արտադրած գյուղմթերքը:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, միջոցառմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի քաղաքապետի օգնական, զբոսաշրջության ոլորտը համակարգող Մարիա Բարաղամյանը, «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արտակ Քամալյանը, ինչպես նաև տարբեր երկրների դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես աջակցել է նմանատիպ ծրագրերին:

«Մենք արդեն 5 տարի է, ինչ համագործակցում ենք «Կանաչ արահետ» ՀԿ-ի հետ այս փառատոնի շրջանակում: Տարեցտարի տեսնում ենք մասնակից ֆերմերների թվի աճ: Հատկապես կարևորում ենք արտերկրից ժամանած ֆերմերային խմբերի առկայությունը, ինչը նշանակում է փորձի փոխանակում, ապրանքաշրջանառության ծավալների մեծացում, զբոսաշրջության զարգացում: Երևանի քաղաքապետարանն, ընդառաջ գնալով հայ գյուղացուն, աջակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը, վերջին տարիներին մայրաքաղաքում ձևավորել է գյուղատնտեսական շուկաներ, որոնք նույնպես հնարավորություն են տալիս մեր համաքաղաքացիներին անմիջապես գյուղացիներից ձեռք բերելու գյուղմթերքը»,- նշել է Դավիթ Օհանյանը:Այս տարի «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոնն ընդլայնել է իր աշխարհագրությունը: Հետաքրքիր տաղավարներով ներկայացել էին նաև Վրաստանի, Իրանի, Լիբանանի ֆերմերները, մեծացել էր ցուցահանդես այցելած զբոսաշրջիկների թիվը: Առանձին տաղավարներով ներկայացվել էին նաև ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունները:

«Այս տարի բերքի փառատոնն անցկացվում է 5-րդ անգամ: Գաղափարն այն է, որ հայ գյուղացիները, ֆերմերները ներկայացնեն իրենց արտադրանքը: Մայրաքաղաքի միջոցառումային օրացույցում փառատոնն ուրույն տեղն է զբաղեցնում, որի միջոցով ևս ճանաչում են Հայաստանն ու Երևանը, իսկ մեր համաքաղաքացիներն այդ ընթացքում հնարավորություն են ունենում գնել հայ գյուղացու արտադրանքը: Վերջին 6 տարվա ընթացքում մենք խրախուսել ենք բոլոր այն կազմակերպություններին, ովքեր Երևանում ցանկացել են իրականացնել զբոսաշրջության զարգացման և Երևանի միջոցառումային կերպարի ձևավորմանը միտված ծրագրեր»,-նշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:Փառատոնին ֆերմերները ներկայացրել են գյուղմթերքի մեծ տեսականի՝ միրգ, բանջարեղեն, կաթնամթերք, մեղր և այլն: Այցելուների մեծ հոսք էր նկատվում հատկապես «Օրգանական Հայաստան» տաղավարներում, որոնք ներկայացնում էին Հայաստանի օրգանական գյուղատնտեսությունը:

«Գյուղական կյանքի և ավանդույթների» փառատոնի հիմնադիր Նունե Սարուխանյանը նշել է. «Տարեցտարի նկատում ենք փառատոնի շրջանակում մասնակից ֆերմերային խմբերի ակտիվացում: Եթե առաջին տարին 50 ընկերություն էր մասնակցում, ապա այս տարի արդեն Հայաստանի, Արցախի ավելի քան 200 ֆերմերային խմբեր կան: Այս փառատոնը մի հարթակ է, որտեղ ֆերմերը ոչ միայն գտնում է իր ապրանքն սպառողին, այլև ձեռք է բերում նոր կապեր»:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս փառատոնի վերջում որոշվեցին տարբեր անվանակարգերում հաղթած լավագույն մասնակիցներն ու արտադրողները:

Տպել
7240 դիտում

Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ