Հրատապ քայլերի չդիմելու դեպքում, մինչեւ 2030 թ.-ը 5 տարին չլրացած 56 միլիոն երեխա կմահանա. ՄԱԿ

18/09/2018 schedule11:09

Համաձայն  ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի բնակչության բաժնի և Համաշխարհային բանկի կողմից հրապարակած նոր՝ մահացությունների մակարդակի մասին զեկույցի, 2017 թ.-ին 15 տարին չլրացած 6.3 միլիոն երեխա է մահացել կամ յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ՝ 1 երեխա հիմնականում կանխարգելելի պատճառներից: Այս մասին ասված է ՄԱԿ-ի զեկույցում:

Այս մահերի մեծամասնությունը, այն է՝ 5.4 միլիոն, տեղի են ունենում կյանքի առաջին 5 տարիների ընթացքում, որոնց գրեթե կեսը նորածնային մահեր են:

«Եթե հրատապ քայլերի չդիմենք, մինչև 2030 թ.-ը 5 տարին չլրացած 56 միլիոն երեխա կմահանա»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալների, հետազոտությունների և քաղաքականության բաժնի ղեկավար Լորենս Չենդին (Laurence Chandy). «1990-ականներից սկսած՝ մենք նշանակալի արդյունքների ենք հասել երեխաներին փրկելու գործում, բայց միլիոնավոր երեխաներ դեռ շարունակում են մահանալ իրենց ով լինելու և ծննդավայրի պատճառով: Պարզ միջոցներ կիրառելով, ինչպիսիք են՝ դեղամիջոցները, մաքուր ջուրը, էլեկտրականությունն ու պատվաստումները, մենք կարող ենք այդ իրականությունը փոխել միլիոնավոր երեխաների համար»:

2017 թ.-ին աշխարհում 5 տարին չլրացած երեխաների մահվան դեպքերի կեսը տեղի է ունեցել Ենթասահարյան Աֆրիկայում, իսկ ևս 30 տոկոսը՝ Հարավային Ասիայում: Ենթասահարյան Աֆրիկայում յուրաքանչյուր 13 երեխայից 1-ը մահացել է մինչև 5 տարին լրանալը: Բարձ եկամուտ ունեցող երկրներում այդ ցուցանիշը համապատասխանաբար կազմում է 1-ը 185-ի:

«Ամեն տարի միլիոնավոր նորածիններ և երեխաներ չպետք է մահանան ջրի, սանիտարահիգիենիկ պայմանների, պատշաճ սնուցման և տարրական առողջապահական ծառայությունների բացակայության պատճառով», - նշել է ԱՀԿ-ի ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով գլխավոր տնօրենի օգնական Պրինցես Նոնո Սիմելելան (Princes Nono Simelela): «Մենք պետք է առաջնահերթություն տանք յուրաքանչյուր երեխայի համար որակյալ առողջապահական ծառայությունների համընդհանուր հասանելիությանը, մասնավորապես՝ ծննդյան պահին և կյանքի առաջին տարիների ընթացքում՝ նրանց լավագույն հնարավորությունը տալով ապրելու և զարգանալու համար»:

Հինգ տարեկանը չլրացած երեխաների մեծամասնությունը մահանում են կանխարգելելի և բուժվող պատճառներից, այնպիսիք, ինչպիսիք են ծննդաբերության ժամանակ տեղի ունեցող բարդությունները, թոքաբորբը, փորլուծությունը, նորածնային սեպսիսը և մալարիան: Զեկույցում համեմատության համար նշվում է որ, 5-ից 14 տարեկան երեխաների մահվան դեպքերի ավելի հավանական պատճառներ են վնասվածքները, հատկապես ճանապարհատրանսպորտային վթարների հետևանքով և խեղդամահությունները: Տարիքային այս խմբի մեջ տարածաշրջանային առանձնահատկություններ ևս կան՝ Ենթասահարյան Աֆրիկայում մահվան դեպքերը Եվրոպայում տեղի ունեցողների համեմատ 15 անգամ գերազանցում են:

«Մենք չենք կարող հաշտվել 15-ը չլրացած ավելի քան 6 միլիոն երեխաների մահվան դեպքերի հետ»,- նշել է Համաշխարհային բանկի խմբի գլխավոր տնօրեն և առողջապահության, սնուցման և բնակչության խնդիրների գծով ղեկավար Թիմոթի Էվանսը (Timothy Evans): «Երկրների ապագայի համար անչափ կարևոր է ներդրումներ կատարել երիտասարդների առողջության բնագավառում, որպեսզի կանխարգելենք հնարավոր մահերը»:

Ամենուր բոլոր երեխաների համար ամենառիսկային շրջանը մինչև մեկ ամսականն է: 2017 թ. -ին 2.5 միլիոն նորածին է մահացել կյանքի առաջին ամսվա ընթացքում: Ի տարբերություն բարձ եկամուտ ունեցող երկրների, 9 անգամ ավելի հավանական է, որ Ենթասահարյան Աֆրիկայում ծնված երեխան կմահանա մինչև մեկ ամսականը: Հարկ է նշել, որ 1990-ականներից նորածինների կյանքերը փրկելու հարցում առաջընթացն ավելի դանդաղ է եղել, քան 5 տարին չլրացած այլ երեխաների շրջանում:

Տարբերություններն առկա են նույնիսկ երկրների ներսում: 5 տարին չլրացած գյուղաբնակ երեխաների մահվան դեպքերի հավանականությունը միջին հաշվով 50 անգամ գերազանցում է քաղաքաբնակ երեխաների շրջանում գրանցված ցուցանիշը: Ի լրումն, կրթություն չստացած մայրերի երեխաները ավելի հավանական է, որ կմահանան մինչև 5 տարին լրանալը, քան միջնակարգ կամ բարձրագույն կրթություն ստացած մայրերի երեխաները:

Չնայած այս մարտահրավերների առկայությանը, տարեցտարի նվազում է մահացող երեխաների թիվը: 5 տարին չլրացած երեխաների մահվան դեպքերը կտրուկ նվազել են 1990 թ.-ն գրանցված 12.6 միլիոնից՝ 2017 թ-ին հասնելով 5.4 միլիոնի: Ավելի մեծ տարիք ունեցող երեխաների մոտ, այն է՝ 5-ից 14 տարեկանների շրջանում, նույն ժամանակահատվածում մահացության ցուցանիշը նվազել է 1.7 միլիոնից 1 միլիոնի:

Տպել
2536 դիտում

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված