Երևան
16 °C
«Մեզ ոչ մի բան չի կարող կանգնեցնել, մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի Երեւանի բարեկարգումը: Մեր թիմում մարդիկ են, ովքեր իրենց գործի գիտակ են, ովքեր սրտացավ են Երեւանի համար: Եթե վստահեք մեզ, եթե ձեր քվեն մեզ տաք, այս մարդիկ այն մարդիկ են, ովքեր ամեն ժամ, ամեն վայրկյան անելու են ամեն ինչ, որպեսզի մեր Երեւանը դառնա մեր երեւանցիներինը, այն դառնա մեզ համար հարմարվետ ու դառնա մեր այն քաղաքը, որը սիրել ենք, սիրելու ենք եւ պիտի սիրենք, որվհետեւ այստեղ երջանիկ են լինելու մեր երեխաները»,- այսօր հայտարարեց Իմ Քայլը դաշինքի Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ ծրագրային դրույթները ներկայացնելուց հետո:
Քանի որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադառնում էր Արցախից ու դեռեւս չէր հասել Աջափնյակ, որտեղ ընթանում էր այսօրվա քարոզարշավը, նրա հետ ուղիղ կապ հաստատվեց՝ վարչպետի ողջույնի խոսքը լսելու համար:
Վարչապետը նշեց. «Այսօր ես Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ եւ ՊՆ նախարարի, ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ հանդիպումներ ունեցա Արցախում, ծրագրված էր այնպես, որ ես պետք է վերադառնայի ու հասնեի Աջափնյակ՝ մասնակցելու քարոզարշավին, սակայն քանի որ եղանակային շատ վատ պայմաններ էին, իմ գալը մի փոքր հետաձգվեց:
Այսօր շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցա, հավատացեք, մեր սահմաններն անառիկ են պահպանվում, զինվորականներից մեկը, ունենալով 7 երեխա, ծովի մակերեւույթից շուրջ 3000 մետր բարձրության վրա ծառայություն էր իրականացնում, ինչպես նաեւ 6 երեխա ունեցող զինծառայողը, սա բացառիկ հավատ է սահմանային ծառայության եւ երկրի անվտանգության նկատմամբ:
Չկա որեւէ կասկած, որ մեր Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը, համարժեք պատասխան են տալիս սադրանքներին, սակայն սա չի նշանակում, որ մենք պատերազմ ենք հրահրում: Արցախի նախագահը պատրաստ է բանակցությունների, ես նույնպես պատրաստ եմ, մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային փուլի, սակայն մենք պատրաստ ենք նաեւ պատերազմի, սա հիմնված է մեր զինված ուժերի ու մեր ժողովրդի բացառիկ միասնականության վրա ունեցած մեր վստահությամբ:
Ես Երեւան վերադարձի ճանապարհին եմ:
Ուզում եմ մի բանից էլ խոսել, ասել, որ անհատ տաքսու վարորդներին մենք որոշել ենք ազատել հարկատվությունից, կարծում եմ, սա կարեւոր որոշում է, որովհետեւ հասարակ մարդիկ են իրենց ընտանիքների հոգսերը հոգում տաքսի վարելով: Կարծում եմ, մարդիկ, ովքեր անհատ տաքսիներ են վարում, ավելի լիարժեք կկատարեն իրենց աշխատանքը այսուհետ:
Նաեւ աշխատանքներ կտանենք, որ երթեւեկությունն ավելի անվտանգ դառա, կբարձրանա տեխզննման որակն ու ապահովագրական ծառայությունը: Անհատ տաքսու վարորդները կազատվեն հարկային որեւէ պարտավորությունից, սա կարող է նաեւ դրական նպաստել քաղաքային տրանսպորտի խնդրի լուծմանը, քանի որ հույս ունենք, որ հարկերից ազատվելու դեպքում այդ վարորդները կիջեցնեն սակագները:
Ես ուզում եմ ողջունել Հայկ Մարությանին, Իմ Քայլը դաշինքի բոլոր գործընկերներին, համոզված եմ, որ շատ լավ թիմ է ձեւավորված: Հավատացեք, մեր թիմի համար ձեզնից յուրաքանչյուրի ձայնը կարեւոր է եւ հույս ունենք ձեր ձայնը կտաք մեր դաշինքին, Հայկ Մարությանին ու Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը:
ՀՀ քաղաքացին պետք է իմանա, որ այսուհետ կարող է կարեւորագույն հարցեր լուծել 1 քվեաթերթիկի միջոցով: Համայնքային, պետական ու քաղաքային նշանակության տարբեր հարցեր են լինում, որոնք կարող է լուծել քաղաքացին իր ձայնով, քվեով:
Այս ընտրություններում քաղաքացին պետք է իր ընտրությունն արձանագրի, դա պետք է նշանավորվի հեղափոխությունը խորհրդանշող ուժի օգտին քվեարկելով: Սեպտեմբերի 23-ին հորդորում եմ, կոչ եմ անում, խնդրում եմ անպայման մասնակցել ընտրություններին:
Կարեւոր է ամեն ձայնը, մեր բոլորինը: Ես մի գաղտնիք բացեմ, ես մեկնելու եմ Նյու-Յորք՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին մաասնակցելու համար: Պետք է սեպտեմբերի 21-ին կամ 22-ին մեկնեի, սակայն ամեն ինչ հետաձգել եմ, որպեսզի քվեարկեմ ու նոր մեկնեմ, 23-ի առավոտյան ես քվեարկելու եմ ու անմիջապես մեկնեմ ԱՄՆ: Ուզում եմ նշել, թե որքան կարեւոր է մեզանից յուրաքանչյուրի ձայնը, քվեն»,-եզրափակեց վարչապետը:
Այնուհետ տեսակապն ավարտվեց, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը շարունակեց շփումը Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ, որից քիչ անց միացավ վարչապետն ու անձամբ ողջունեց բոլոր աջափնյակցիներին:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ