Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Տեւական դադարից հետո Գյումրու Շիրազի փողոցում շինարարական աշխատանքները վերսկսվել են: Դրանք կանգ էին առել Թավշա հեղափոխությանը հաջորդած ամիսներին եւ գրեթե 100 տոկոսանոց վստահություն կար, որ երբեւէ չէին էլ վերսկսվելու: Միայն թե նախկին իշխանությունների օրոք մեկնարկած այս լայնածավալ աշխատանքը կրիայի քայլերով է առաջ գնում:Շիրազի փողոցը Կումայրի պատմական միջուկի առանցքային հատվածներից է եւ ի սկզբանե որոշված էր կառուցել Ռուսթավելիի նման կամ ավելի լավը: Այդ որոշումն ընդունվել էր նախկին իշխանությունների օրոք եւ հենց այդ փողոցի վրա էր, որ սեփականություն ձեռք բերեց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Կարապետյանի առանձնատունն արդեն պատրաստ է, փողոցը, սակայն, ավերակ եւ դեռ երկար ժամանակ կմնա այդպիսին:

Ամբողջ ամառ քանդված մնալուց հետո Շիրազի փողոց շինարարը միայն սեպտեմբերին մտավ: Մերձմոսկովյան ԲԲԸ-ն ներկա պահին գրունտային աշխատանք է իրականացնում: 25 0մ առաջ են գնացել, 7 մետր լայնքով եւ 54 սմ խորությամբ փորման աշխատանքներն արել, կանգ են առել: Շինկազմակերպության աշխղեկ Ռուդիկ Հովհաննիսյանն ասում է՝ մեղավորն իրենք չեն: Ինժեներական ցանցերի հետ կապված անլուծելի հարց կա:«էնտեղ կաբելային հարցեր կան, գրունտի իջեցում կա, հանգույցներում կաբելները խանգարում են: Դրանք ոչ թե սովորական, այլ ստրատեգիական նշանակություն ունեցող կաբելներ են: Դրանք գնում են վայեննի չաստեր, գնում է ԿԳԲ, գնում է միլիցիա, ինտերնետ, Արմենտել, ո՞ր մեկն ասեմ, հսկա կաբելային համակարգ է, դիտահորը բացում ենք, գնա՝ գալիս եմ, որը ուր է գնում չես հասկանում: 10-12 հատ կաբել կա: Եթե կպանք ու մի հատ թեթեւակի կաբելի անջատում եղավ, հանրապետությունով մեկ լուրջ խնդիր կլինի»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց աշխղեկը:Բայց այդ դիտահորերն արագ իջեցման կարիք ունեն, քանի որ առանց այդ աշխատանքն անելու շինարարը չի կարող շարունակել իր աշխատանքը: Դրանք հին դիտահորեր են եւ շատ բարձր են կառուցված, մնում են շարվելիք եզրաքարերից վերեւ,-ասաց աշխղեկը:Ընկերությունը շտապում է, քանի որ սեպտեմբերը Գյումրու համար շինաշխատանք սկսելու ամիս չէ: Այստեղ ցուրտն արագ եւ կտրուկ է վրա հասնում: Աշխատանքների վերջնաժամկետ է սահմանված դեկտեմբերը, բայց որ անձրեւները սկսվեցին, ոչինչ անել չեն կարողանա շինարարները:Ինժեներական ընկերություններից բացի իր աշխատանքը չի կատարում նաեւ «Վեոլիա ջուր»-ը: Փողոցին հարակից սեփական տների հին կոյուղագծերը չի միացնում նոր կառուցված համակարգին, ինչի հետեւանքով էլ ճանապարհաշինարարական աշխատանքներն այդ հատվածներում եւս անհնար է շարունակելը: «Ջրմուղը պետք է անի, ինքն է կուրսի մեջ: Պետք է վաղուց անեին, քանի դեռ ճանապարհաշինարարը չէր մտել փողոց: Հիմա մտել է, էդ լյուկերը պետք է հեռացվի, որովհետեւ դրանք հատում են եզրաքարը: Դրանք պետք  է հանվեն, որ կարողանանք հավասարաչափ կառուցել փողոցը: Բայց ոչ գալիս են, ոչ էլ գործ են անում»:Իր աշխատանքն այստեղ ամբողջությամբ ավարտել է էլցանցը: Հենասյուներն ու կախված բոլոր լարերը հանված, հեռացված են: Այս աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ: Երբ այս փողոցը որոշվել էր կառուցել, հստակ պահանջ էր դրվել՝ ունենալ կարմիր ասֆալտ: Դրան ի սկզբանե դեմ էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով պնդում էր, որ կարճ ժամանակ անց կարմիրը կեղտոտվելու, մոխրագույն է դառնալու, ուստի կարիք չկա մեծ ծախս անել, մի քանի ամիս կարմիր ասֆալտ ունենալու համար: Այսօր արդեն հստակ է՝ Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի: Ճանապարհաշինարարն այն կասֆալտի դասական սեւով:Շիրազի փողոցի հակառակ ծայրում, որը քանդված է, սակայն դեռ ճանապարհաշինարարի ուշադրությանը չի արժանացել, այլ խնդիր է ծագել: Պատմական փողոցը երկարությամբ աղբանոցի է վերածվել: Դեռ անցյալ տարվանից քարուքանդ եղած փողոցի փոսերում հայտնված  եւ կուտակված աղբից ե՛ւ գարշահոտություն է տարածվում ՛եւ պոմիդոր է աճում:

 

Տպել
6234 դիտում

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ