Ներգաղթյալների թիվը հասնում է 35 հազարի. ԵՄ միգրացիոն ճգնաժամը բեւեռացրել է Եվրոպան

19/09/2018 schedule11:57

Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում չորեքշաբթի օրը կայանալիք ԵՄ գագաթնաժողովի նախօրեին՝ ապագայի Եվրոպայի եւ սահմանային անվտանգության շուրջ Բրյուսելի կողմից առաջարկվող աջակցությունը խորքային տարաձայնություններ է առաջացրել, գրում է Ամերիկայի ձայնը:

Իսպանիայի փրկարար ծառայության աշխատակիցներին շաբաթ օրը հաջողվել էր փրկել երկրի ջրային սահմանը նավակով ապօրինի հատած վաթսուն ներգաղթյալների կյանքը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ այս տարի Իսպանիա ժամանած ներգաղթյալների թիվը հասնում է 35 հազարի: Եվրամիության տարածք ապօրինի մուտք գործող ներգաղթյալների կեսից ավելին ընտրում են այս նույն ճանապարհը:

Թեեւ վերջին 12 ամիսներին Եվրամիություն մուտք գործած ներգաղթյալների հոսքը կտրուկ նվազել է, ներկայումս մոտ 40 տոկոսով, միգրացիոն խնդիրները շարունակում են գտնվել ԵՄ երկրների քաղաքական բանավեճերի կենտրոնում:

Նախքան Զալցբուրգում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովը Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դաշինքի անդամ երկրներին կոչ էր արել ընդլայնել Frontex սահմանների պահպանության գործակալության գործառույթները:

«Եվրամիության անդամ երկրները, որոնք սահմանակից են ոչ ԵՄ անդամ պետությունների հետ՝ արտաքին սահմանների պաշտպանության հարցում ունեն մեր համերաշխության եւ աջակցության կարիքը: Բայց նրանք նաեւ պետք է պատրաստ լինեն ընդունել Եվրամիության աջակցությունն ու օգնությունը»,- հայտարարել էր Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:

Ավստրիայի կանցլերի այս ուղերձը, մասնավորապես միտված էր Իտալիայի եւ Հունգարիայի կառավարությանը, քանի որ հատկապես այս երկու պետություններն էին նախկինում բազմիցս քննադատել Եվրամիությանը միգրացիոն ճգնաժամի համար:

Հունգարիայի վարչապետը երկուշաբթի օրը հանդես եկավ բավականին կոշտ հայտարարությամբ:

«Մենք Բրյուսելից եւ միջազգային ցանկացած այլ կառույցից ավելի լավ ենք հսկում մեր սահմանները: Հետեւաբար, մենք այդ իրավունքը չենք տա որեւե մեկին»,- հայտարարել էր Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:

Նշենք, որ միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում, թե՛ աջ եւ թե՛ ձախ քաղաքական ուժերի շրջանում խորը անջրպետ է առաջացրել:

«Գագաթնաժողովը, ամենայն հավանականությամբ, կներկայացվի որպես ճակատամարտ, որի մի կողմում`բաց սահմանների ջատագով առաջադիմականներն են, ովքեր ցանկանում են շարունակել աջակցել ապաստան հայցողներին, իսկ մյուս կողմում` պոպուլիստներն են, ովքեր ցանկանում են ամրոցի պես ամուր պահել Եվրոպայի սահմանները: Բայց ի վերջո` բաժանարարը այդքան էլ հստակ չէ»,- գտնում է «Բաց Եվրոպա» խմբավորման վերլուծաբան Լեոպոլդ Թրաուգոտը:

Լոնդոնյան վերլուծաբանները վստահ են, որ Զալցբուրգում կքննարկվի նաեւ Մեծ Բրիտանիայի Եվրամիության կազմից դուրս գալու հարցը, քանի որ Brexit-ին մնացել է ընդամենը վեց ամիս: Փորձագետները վտսահ են, որ այդ քննարկումներում Բրյուսելը անպայման կօգտագործի իր ունեցած բոլոր լծակները Լոնդոնի վրա ճնշումները մեծացնելու համար:

Արժույթի միջազգային հիմնադրամը երկուշաբթի օրը զգուշացրել է, որ Թերեզա Մեյի կողմից առաջարկված այլընտրանքային տարբերակի մերժման եւ գործարքի չեղարկման պարագայում Մեծ Բրիտանիայի տնտեսությանը մեծ վնասներ կկրի:

Տպել
946 դիտում

ՀԱՊԿ ԽՎ աշնանային նիստը տեղի կունենա Երևանում

Զելենսկին հայտարարեց Վերին Ռադան ցրելու և երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին

Արայիկ Հարությունյանը կմասնակցի 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին

ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին չեն թույլատրում դուրս գալ շենքից

ՄԻՊ-ը, Մակունցն ու Վարդանյանը ժամանեցին կառավարություն. խորհրդակցություն տեղի կունենա

Դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար․ վարչապետը սկսեց իր ուղերձը (ուղիղ)

Քոչարյանին ազատ արձակած դատավորը 2014-ին 83 մլն դրամի անշարժ եւ շարժական գույք է նվիրատվություն ստացել

Եղեգնաձորում այս պահին ամեն բան հանդարտ է, քաղաքացիները խաղաղ իրացնում են իրենց իրավունքը. Թեւոսյան

Վարչապետը չէ, որ իրացնում է իր իրավունքը, սա ժողովրդի կամքն ու ցանկությունն է

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին չթույլատրեցին դատարանից վերցնել Արմեն Գեւորգյանի գործով որոշումը. նա կդիմի գլխավոր դատախազին

Խոսակցությունը, թե սա սահմանադրական կարգի տապալում է, իրականությանը չի համապատասխանում. Նազելի Բաղդասարյան

Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ. Նիկոլ Փաշինյան

Դատարանները 1 տարի ունեին ինքնամաքրման համար, բայց դա չեղավ. Լենա Նազարյան

Ռոբերտը ոչ թե մարդասպան է, այլ հայասպան ու ցեղասպան (տեսանյութ)

ԲՀԿ-ն հորդորում է վարչապետին չեղարկել իր կոչը և չխոչընդոտել դատարանների գործունեությունը

Ականատեսների պնդմամբ՝ դատարանի աշխատակիցն է կոտրել դատարանի պատուհանի ապակին

Քաղաքացիներն արգելել են դատավոր Գնել Զաքարյանի մուտքը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան

Խորը մտահոգությամբ ենք հետևում ՀՀ-ում ստեղծված իրավիճակին. Գարեգին Բ-ի ուղերձը

Մենք արժանի ենք ունենալու նոր որակներով և առաքելությամբ օժտված դատարաններ. ԲԴԽ անդամ

Սահմանադրական դատարանի մուտքի դիմաց ծնունդ են նշում (լուսանկարներ)