Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին

Գյումրիում ՇՄ համայնքների ղեկավարների հետ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպումը սկսվեց Ավինյան-Բալասանյան երկխոսությամբ: Սամվել Բալասանյանը սկզբում խոսեց փողոցաշինությունից: Հենց այստեղ էլ դիտարկում ուներ Տիգրան Ավինյանը:

«Ես տեղեկացված եմ, որ ճանապարհաշինության մեջ նախագծանախահաշվից շեղումներ կան: Հնարավորինս պետք է ծրագիրն առաջ տանել, բայց նախագծերից պետք է շատ չշեղվել, քանի որ եթե մեր մոտ ունենք, որ X կմ ճանապարհաշինություն, եւ էդ քանակից մենք պակաս ստանանք, քանի որ շեղել ենք նախագծով, կարծում եմ, խնդիրներ կլինեն: Հետեւապես, ես խնդրում եմ՝ Ձեզ ուշադրության կենտրոնում պահեք ծրագիրը, որպեսզի նախագծի շրւանակներում եւ տրամաբանության մեջ մենք մնանք»,-հանձնարարեց Տիգրան Ավինյանը:

Բալասանյանն էլ հակադարձեց, անհանգստանալու կարիք չկա: «Կասկած չլինի, ավելի շատ կլինի ճանապարհները, քան նախատեսել ենք, ընդամենը փորձագետների տված եզրակացությամբ երբ որ սկսեցինք պրոցեսը 16 կմ տվեցին ընդամենը, էսօր արդեն իսկ 14.6 մլն եվրոյից մենք օգտագործել ենք  6.1 եվրո, ունենք 12 կմ, հույս ունեմ, որ մինչեւ 30 կմ ճանապարհ կունենանք, որովհետեւ քանի որ կա ամուր հիմք, հնարավոր եղավ տնտեսում ունենալ: Մենակ առաջին մրցույթներից ունենք տնտեսած 700.000 դրամ: Մտահոգվելու որեւէ խնդիր չկա»,-հստակ ասաց Սամվել Բալասանյանը:

Բալասանյանը Տիգրան Ավինյանից նաեւ խնդրեց արագացնել Ազատ տնտեսական գոտուն վերաբերող հարցի քննարկումը, քանի որ իսրայելական կազմակերպությունն ուզում է խոսքից գործի անցնել եւ Գյումրիում սկսել լոգիստիկ կենտրոնի շինարարությունը: Նշենք, որ ավագանու որոշմամբ իսրայելական կողմին 343 հա տարածք է հատկացվել այդ կենտրոնի համար: Նրանք էլ խոստացել են 2 մլրդ-ի ներդրում անել եւ շատ աշխատատեղեր տեղծել:

Սամվել Բալասանյանն ասաց՝ վերանայեք Գյումրու բյուջեն: «Չի կարող Երեւանն ունենա 180 մլն դոլարի բյուջե, իսկ Գյումրին ունենա 6 մլն դոլարանոց բյուջե, որից 500 մլն-ը նորից հետ ենք փոխանցում որպես եկամտահարկ: Խնդրում եմ, համահարթեցման բանաձեւում փոփոխություն կատարեք»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Բալասանյանը նաեւ խոսեց Գյումրիում արեւային էներգիայի կիրառմամբ Էներգախնայողության ծրագրի մասին: Ասաց՝ լավ կլինի, որ դա եւս իրականացվի: Փոխվարչապետը վստահեցրեց, որ այդ հարցը կքննարկվի շուտով, քանի որ կառավարության առաջնահերթություններից մեկն է նաեւ:

Տպել
2739 դիտում

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում, Աշոցքում բուք է

Զինծառայողները մասնակցել են համապետական շաբաթօրյակին ու ծառատունկին (լուսանկարներ)

Նորատուս գյուղի ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում հրդեհ է բռնկվել

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց Եվրո 2020-ի ընտրական 1-ին խաղում

Կրակոցներ Լոռու մարզում. 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից երկուսը հայր ու որդի են

Փոցխ ու ձեռնոց նաեւ ԵՄ դեսպանին. Պյոտր Սվիտալսկին Գյումրիում միացել YIC-ի շաբաթօրյակին

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է

Առանձնատնից գողություններ կատարածներն անչափահասներ էին. նրանք ձերբակալվել են

Զինծառայողները եւս մասնակցել են համապետական շաբաթօրյակին

Ոստիկանությունը հայտնաբերել եւ բերման է ենթարկել ավտոլվացման կետից ավտոմեքենա փախցրած անձին

Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նախագահող

Համալասարանական հիվանդանոցների ղեկավարները ներկայացրել են կատարված աշխատանքները

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կառույցի ներսում քննարկումները շարունակվում են. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 8-ին կայցելի Ռուսաստան

Մենք պետք է մեր շրջապատի մաքրությունն ապահովենք ամենօրյա աշխատանքի միջոցով․ Սուրեն Պապիկյան

Ռոբերտ Քոչարյանը 5-րդ գանգատն է ներկայացրել ՄԻԵԴ՝ կալանավորման դեմ բողոքը անհապաղ չքննելու վերաբերյալ

Արցախի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Արմավիր քաղաքում լայնամասշտաբ ծառատունկ է իրականացվել․ նպատակ ունեն քաղաքում երկրորդ զբոսայգին հիմնել (լուսանկարներ)

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ակտիվ մասնակցել են շաբաթօրյակին

Լոռու մարզի դատախազությունում խորհրդակցություն է եղել բնակարանային գողությունները նվազեցնելու թեմայով