Շվեյցարիա, Ղազախստան, Չինաստան. Արմեն Սարգսյանին շնորհավորում են ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Շվեյցարական կոնֆեդերացիայի նախագահ Ալեն Բերսենը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը եւ Չինաստանի ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունում Ալեն Բերսեն ուղերձում ասվում է. «Հայաստանի Հանրապետության Ազգային տոնի, ինչպես նաեւ Անկախության օրվա կապակցությամբ Դաշնային խորհրդի եւ անձամբ իմ անունից սիրով Ձերդ Գերազանցությանը եւ հայ ժողովրդին եմ ուղղում իմ ջերմ շնորհավորանքները: Թույլ տվեք ձեր երկրին հղել երջանկության եւ բարգավաճման իմ ամենաանկեղծ մաղթանքները, ինչպես նաեւ Ձեզ ցանկալ առողջություն եւ հաջողություն:

Ուզում եմ վերահաստատել այն կարեւորությունը, որ իմ երկիրը հատկացնում է Հայաստանի Հանրապետության հետ վստահության եւ բարեկամության կապերի զարգացմանը: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում նաեւ Երեւանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին հրավերի համար, որին ես պատիվ կհամարեմ հաճույքով մասնակցել: Շվեյցարիան մեծ կարեւորություն է տալիս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որի անդամները հանձնառություն են ստանձնել առաջ մղելու ժողովրդավարությունը, խաղաղությունը, մարդու իրավունքները եւ մշակութային ու լեզվական բազմազանությունը: Գագաթնաժողովը թույլ կտա մեր երկրներին ապագայում ավելի սերտացնել իրենց առանձնաշնորհյալ կապերը»:

Նուրսուլթան Նազարբաեւը, ջերմորեն շնորհավորելով Հայաստանի նախագահին, Ղազախստանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամության եւ փոխըմբռնման ամուր ավանդույթներն ապագայում եւս կշարունակեն վստահելի հիմք ծառայել արդյունավետ համագործակցության ընդլայնման համար՝ ի բարօրություն Ղազախստանի ու Հայաստանի ժողովուրդների:

«Ես մեծ նշանակություն եմ տալիս չին-հայկական հարաբերությունների զարգացմանը եւ պատրաստ եմ Ձեզ հետ միասին համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի հասնեն, եւ «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնության համատեղ իրականացման ընթացքում ձեռք բերված արդյունքներն ավելի մեծ օգուտ բերեն մեր երկրներին ու ժողովուրդներին», - ասված է Չինաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական հեռագիր է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ Սրբավայրերի պահապան Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդին: Շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է.

«Ձեր երկրի Անկախության տոնի կապակցությամբ հղում ենք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ցանկանալով քաջառողջություն եւ երջանկություն, իսկ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին եւ կառավարությանը՝ էլ ավելի առաջընթաց ու բարգավաճում»:

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաեւ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար Մուհամմադ բին Սալման բին Աբդուլ Ազիզ ալ Սաուդը: Շնորհավորական հեռագրում, մասնավորապես, ասվում է.

«Ձեր երկրի Անկախության տոնի կապակցությամբ սիրով հղում եմ մեր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ ցանկանալով քաջառողջություն եւ երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ կառավարությանը՝ առավել առաջընթաց ու բարգավաճում»:

Տպել
1465 դիտում

Եթե սննդամթերքի մանրածախ վաճառք իրականացնող խանութում ՀԴՄ տպելու հաճախականությունը ժամը մեկ է՝ կասկածելի է․ Դ․Անանյան

ԵԱՏՄ տարածքում ռոումինգը կչեղարկվի. Տիգրան Սարգսյան

«ՀՀ քաղաքացու օրը», որ պիտի նշենք, երկրորդ ամենահիշարժան օրն է մեր նորանկախ պետության պատմության ընթացքում․ ԿԳ նախարար

ՀՀ-ն, Ադրբեջանն ու Արցախը կնքում են փակ համաձայնագիր․ Արցախի հիմնախնդրի կարգավորման Սամվել Բաբայանի պատկերացումները

Նոյեմբերյան-Երևան միկրոավտոբուսները տաքսիների հետ անահավասար պայքարից հետո դադարեցին աշխատել

Դանակով զինված տղամարդը հարձակվել է նախկին զոքանչի վրա, գլուխը հարվածել պատերին, հափշտակել ոսկեղեն ու փախել․ ՔԿ

ԱՄՆ-ն Իրանին հակազդելու ուղիներ է փնտրում․ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Մերձավոր Արևելք

Հայտարարություն մրցույթի մասին

Յուրա Մովսիսյանը կմեկնի հավաքականի հետ, բայց խաղին չի մասնակցի

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Եվրիմաժը 140 հազար եվրո կհատկացնի Ավրորա Մարտիկյանի մասին հայ–գերմանական կինոնախագծին

Ինչպիսին է Եվրո 2020-ի որակավորման փուլի ձեւաչափը

ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են կիսամյակի համար սահմանված ուսման վարձերը վճարել հավասարաչափ 4 ամիսների ընթացքում

Քննարկել է վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարեւորությունը․ Միրզոյանի հանդիպումները Գերմանիայում

«Հայինկասացիա»-ի պահոցից 20.000 ԱՄՆ դոլար գողացած անձի ինքնությունը պարզվել է․ ՔԿ

Անձնազոհության համար․ Աննա Հակոբյանը Հաց բերողի մորը հանձնել է «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է Mastercard քարտերով գնումներ կատարել  ակնթարթորեն առանց PIN- ի

Դատախազությունն ուսումնասիրում է Վահան Շիրխանյանի նամակը, որն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանին

ԱՄՆ նախագահի թեկնածուն Հայոց ցեղասպանության հարցում արդարության կոչ է արել (տեսանյութ)

Տարածքների զիջումը ուղիղ ճանապարհ է Արցախի եւ Հայաստանի անվտանգության համակարգի ոչնչացման․ Մայիլյան