Էլի չստացվեց. «ԱՄ»-ն Ռուզան Խաչատրյանի հետ չէ

20/09/2018 schedule16:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 20-ի համարում

ՀԺԿ եւ «Ազգային միաբանություն» հարաբերություններին հերթական փորձությունն է սպասվում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Կենտրոն համայնքում թաղապետի թեկնածու առաջադրվեց ՀԺԿ վարչության անդամ Ռուզան Խաչատրյանը: Դրանից հետո ընդդիմադիր բոլոր կուսակցությունները, այդ թվում նաեւ «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանը, հայտարարեցին, որ սատարում են Ռուզան Խաչատրյանին: Սակայն, ըստ Ռուզան Խաչատրյանի, ընդամենը հայտարարեցին, որովհետեւ ինքը լուրջ կասկածներ ունի, որ «Ազգային միաբանությունը» ՏԸՀ իր տեղերը վաճառել է Խաչատրյանի մրցակից Գագիկ Բեգլարյանին:

Իսկ «ԱՄ» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանի դիրքորոշումն իրեն սատարելու հարցում Ռուզան Խաչատրյանը համարում է ոչ միայն լղոզված, այլ նաեւ նշում է, թե «ԱՄ» փոխնախագահն ասել է, որ իրենց կուսակցությունը սատարելու է նրան, ով կհաղթի: Անդրադառնալով մեղադրանքներից ամենալրջագույնին՝ հանձնաժողովներում տեղերը ծախելուն, «Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը Ռուզան Խաչատրյանի նմանօրինակ հայտարարությունը համարում է իդիոտիզմ եւ վստահեցնում, որ իրենք հանձնաժողովի եւ ոչ մի տեղ չեն ծախել: Ինչ վերաբերում է Ռուզան Խաչատրյանի մնացած պնդումներին, ապա «ԱՄ» փոխնախագահը հարկ է համարում առանձին հորդորով դիմել ՀԺԿ վարչության  անդամ տիկին Խաչատրյանին.

«Ես խորհուրդ եմ տալիս Ռուզան Խաչատրյանին՝ ընդդիմադիր դաշտի մեջ կռիվ չգցել եւ որոշ քաղաքական ուժերի պատվերը չկատարել՝ սեփական նպատակին հասնելու համար: Չի կարելի անձնական խնդիրները լուծելու համար փնովել մնացած ամեն-ինչ եւ բոլորին: Մենք ընդդիմության հետ դեռ լրջագույն խնդիրներ ունենք միասին լուծելու, որոնցից ամենակարեւորը սպասվող հանրաքվեն է, ուստի Ռուզան Խաչատրյանը ճիշտ կանի ձեռնպահ մնա ընդդիմադիր ճակատը քայքայող հայտարարություններից: Մենք հայտարարել եւ հայտարարում ենք, որ սատար ենք կանգնելու  ազատ եւ արդար ընտրություններին: Իսկ թե լեգիտիմ ընտրությունների արդյունքում կընտրվի Ռուզան Խաչատրյանը, Գագիկ Բեգլարյանը թե մեկ ուրիշը, մենք կընդունենք ժողովրդի կատարած ընտրությունը»,- փոխանցում է Ալեքսան Կարապետյանը:

Այսպիսով, ակնհայտ է, որ Ռուզան Խաչատրյանի հաղթանակը Կենտրոնի թաղապետի ընտրություններում ամենեւին էլ կարեւոր չէ դիտվում «Ազգային միաբանության» համար: Ավելին, ըստ այս կուսակցության վերնախավի ներկայացուցիչների հետ ունեցած զրույցների, նրանք գոհ են Գագիկ Բեգլարյանի աշխատանքից, ու եթե վերջինս Սերժ Սարգսյանի շրջապատի մարդ չհամարվեր, «Ազգային միաբանությունը» հրապարակավ գոհունակություն կհայտներ թաղապետի աշխատանքից: Այս պարագայում անհասկանալի է, թե ինչու էր «Ազգային միաբանությունը» հայտարարում Ռուզան Խաչատրյանին սատարելու մասին եւ ինչու է հիմա հանդես գալիս գործուն զղջմամբ: Ի դեպ, նշենք նաեւ, որ Կենտրոնի թաղապետի ընտրարշավի հարցում խիստ պասիվ է նաեւ «Հանրապետություն» կուսակցությունը, որն ըստ էության իր դաշնակցին օգնելու որեւէ գործնական քայլ չի անում:

Հ.Գ. ՏԸՀ-ներում իրենց տեղերը Ռուզան Խաչատրյանի հետ չկիսելու փաստը «Ազգային միաբանությունում» բացատրում են նրանով, որ իրենց երիտասարդական կազմակերպության ղեկավար Վիլեն Արեւշատյանը առաջադրված է ավագանու թեկնածու, եւ ՏԸՀ այդ տեղերը, ինչպես «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանն է ասում, համալրված են հենց նրա կողմնակիցներով: Նշենք, որ որեւէ հիմք չկա պնդելու, որ Վիլեն Արեւշատյանի կողմնակիցները նաեւ Գագիկ Բեգլարյանի կողմնակիցները չեն, չնայած համոզված կարելի է պնդել, որ նրանք Ռուզան Խաչատրյանի կողմնակիցները չեն: Նշենք նաեւ, որ ՏԸ հանձնաժողովները ամեն կոնկրետ ընտրությունից հետո լուծարվում են, եւ հաջորդ ընտրության նախաշեմին ձեւավորվում են նորերը: Այնպես որ, ՏԸՀ տեղը որեւէ մեկին տրվում է տվյալ կոնկրետ ընտրության համար, այլ ոչ թե ընդմիշտ:

Տպել
1883 դիտում

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել