ՆԱՏՕ-ի փորձագետները վերապատրաստման դասընթացներ են անցկացնում ՌՈւՀ-երի ներկայացուցիչների համար

20/09/2018 schedule17:47

ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի եւ ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ 2018թ. համագործակցության պլանի համաձայն սեպտեմբերի 17-ից 20-ը ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետում ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ավագ դասախոսական եւ մեթոդական կազմի ներկայացուցիչների համար ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի փորձագետների կողմից անցկացվել է վերապատրաստման դասընթացի 1-ին փուլը:

Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրերին, ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի առաջին տեղակալ, գնդապետ Խաչիկ Խաչատրյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարության եւ ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման ծրագրի համագործակցության համակարգող Տիգրան Հարությունյանը կարեւորել են ՆԱՏՕ-ի հետ ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը եւ մասնավորապես վերոնշյալ միջոցառման անցկացումը, որը միտված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմական ուսումնական հաստատությունների ավագ դասախոսական կազմի փորձի հարստացմանը եւ ռազմական կրթության ոլորտում նոր մոտեցումների ու մեթոդների ներդրմանը:

Քննարկումների ընթացքում արծարծվել են պաշտպանական ու ռազմական կրթության եւ ուսուցման բնագավառում կիրառվող դասավանդման մեթոդիկային, ակտիվ ուսուցման եւ դասընթացի նախագծման մեթոդներին, անհատական մոտեցման ռազմավարությանը, ուսումնական նպատակների նկատմամբ ուսուցման արդյունքների գերակայությանն առնչվող հարցեր:

Վերապատրաստման դասընթացը նախատեսվում է իրականացնել 3 փուլով, ընդհանուր առմամբ` 1.5 տարի տեւողությամբ:

Տպել
791 դիտում

Սլավա Հայրապետյանը նույնպես դուրս մնաց գեղասահքի աշխարհի առաջնությունից

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

Էկրաններին է աստղային դերասանական կազմով «Ա.Կ.Ա.» դրաման

Քաղաքապետարանը սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտից մինչև Մյասնիկյան

Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում Արցախի բնակչության գոյատևման համար. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրում․ հնչել են կրակոցներ

«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը պայմանագրի պահանջները չկատարելու պատճառով զրկվում է թագից եւ գլխավոր տիտղոսից

ԱԳ նախարարը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարարի հետ

Երբ մարդուն վտանգ ա սպառնում, ես կանխում եմ, ոչ թե ջարդում, քցում գետնին, մի քանի անգամ քացով տալիս. ԱԺ պատգամավոր

Չինաստանի գործարաններից մեկում պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարմանը կցվել է 930 հրշեջ

Դպրոցի տարածքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Երիտասարդներից մեկը վնասվածք է ստացել սրտի շրջանում

«Վանաձոր» ՔԿՀ-ում տեսակցության եկածի մոտից գտել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն զանգված

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա առավելագույնը մինչեւ ապրիլի 18-ը. ԵԽ նախագահ

«Օրենքով գող» Աստրախանցի Հայկոն ազատ է արձակվել, կալանքի հիմքեր չեն եղել

Երեւանի դատախազը Մարությանից պահանջել է գետնանցումներում եւ զբոսայգիներում տարածքներ զբաղեցնողների տվյալները

Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլեւս անընդունելի է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում. Հայ դատի հանձնախումբ

Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. հարուցվել են քրգործեր

Դպրոցի տնօրենին անվստահություն կարող է հայտնել ծնողական խորհուրդը. Ավշարում կրքերը չեն հանդարտվում

ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսակետից հանել աջ ղեկով մեքենաները, այլապես կգանձվի պահպանության վճար