Հայաստանի պատվիրակությունը մասնակցում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի ՄԳ գլխավոր կոնֆերանսին

20/09/2018 schedule18:39

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Գարեգին Բաղրամյանի գլխավորությամբ՝ Հայաստանի պատվիրակությունը Վիեննայում էր՝ մասնակցելու ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 62- րդ նստաշրջանին։

Տեղեկատվության եւ  հասարակայնության  հետ  կապերի   բաժնի  փոխանցմամբ, համաժողովում ՀՀ պատվիրակության ղեկավարն իր ելույթում անդրադարձել է ԱԷՄԳ-ի հետ սերտ համագործակցությանը: Նախարարի տեղակալը վերահաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ստանձնած պարտավորությունների կատարումը, բաց է կառուցողական երկխոսության եւ համագործակցության համար: Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացումը երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում է, եւ որ հայկական կողմը պատրաստ է ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության շրջանակում Հայաստանում կազմակերպել տարածաշրջանային եւ միջազգային հանդիպումներ:

Այցի շրջանակում տեղի են ունեցել նաեւ աշխատանքային մի շարք հանդիպում-քննարկումներ:

ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության բաժանմունքի ղեկավարության հետ քննարկվել են հետագա համագործակցության ծրագրերը: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի կողմից ստորագրվել է Երկրի համագործակցության շրջանակային փաթեթը:

ԱԷՄԳ-ի սեյսմիկ ու հրաբխային անվտանգության ռիսկերի գնահատման բաժանմունքի հետ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի մասով ծրագրի իրականացման ընթացքը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել անցկացնել ԱԷՄԳ-ի նախնական առաքելություն ՀԱԷԿ-ի սեյսմիկ եւ հրաբխային ռիսկերի ծրագրի գնահատման նպատակով:

ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել են ՀԱԷԿ-ի սթրես թեսթի արդյունքները եւ առաջարկությունների իրականացման նպատակով մշակված պլան-ժամանակացույցը: ԵՄ-ի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել այցելելու Հայաստան եւ տեղում ծանոթանալու կատարված աշխատանքներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջնական հաշվետվություն ներկայացնել 2019 թվականի սեպտեմբերին: ԵՄ-ի առաքելությունը կմեկնարկի 2019 թվականի նոյեմբերից:

ԱՄՆ Տեխասի նահանգի Միջուկային էներգետիկայի ինստիտուտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վերջիններս ներկայացրել են ինստիտուտի հնարավորությունները, ինչպես նաեւ՝ ուսումնական վարժանք իրականացնելու մեծ փորձառությունը: Միջուկային էներգետիկայի ինստիտուտի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել Հայաստանից եւս մասնակիցներ ներգրավել վարժանքներին:

ՀՀ պատվիրակությունը Վիեննայում հանդիպել է նաեւ ՉԺՀ պատվիրակության ներկայացուցիչների հետ: Քննարկվել է Ատոմային էներգիայի՝ խաղաղ նպատակով օգտագործման մասին միջկառավարական համաձայնագրի նախագիծը:

Այցի շրջանակում պատվիրակները մասնակցել են նաեւ Ղազախստանի պատվիրակության կազմակերպած միջոցառմանը՝ նվիրված Ղազախստանի անդամակցությանն  ԱԷՄԳ-ի Արեւելյան եվրոպական խմբին, այնուհետեւ այցելել են Ֆրանսիայի Հանրապետության ցուցահանդեսին՝ նվիրված ատոմային մոդուլյար էներգաբլոկներին:

Նշենք, որ ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 62- րդ նստաշրջանն անցկացվում է  սեպտեմբերի 17-ից 21-ը:

Տպել
848 դիտում

Ռեֆերատի էջը՝ 300 դրամ, կուրսային՝ 500, դիպլոմային՝ 800.դիպլոմայինների և կուրսայինների վաճառքը կարգելվի

Եթե սննդամթերքի մանրածախ վաճառք իրականացնող խանութում ՀԴՄ տպելու հաճախականությունը ժամը մեկ է՝ կասկածելի է․ Դ․Անանյան

ԵԱՏՄ տարածքում ռոումինգը կչեղարկվի. Տիգրան Սարգսյան

«ՀՀ քաղաքացու օրը», որ պիտի նշենք, երկրորդ ամենահիշարժան օրն է մեր նորանկախ պետության պատմության ընթացքում․ ԿԳ նախարար

ՀՀ-ն, Ադրբեջանն ու Արցախը կնքում են փակ համաձայնագիր․ Արցախի հիմնախնդրի կարգավորման Սամվել Բաբայանի պատկերացումները

Նոյեմբերյան-Երևան միկրոավտոբուսները տաքսիների հետ անահավասար պայքարից հետո դադարեցին աշխատել

Դանակով զինված տղամարդը հարձակվել է նախկին զոքանչի վրա, գլուխը հարվածել պատերին, հափշտակել ոսկեղեն ու փախել․ ՔԿ

ԱՄՆ-ն Իրանին հակազդելու ուղիներ է փնտրում․ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեկնել է Մերձավոր Արևելք

Հայտարարություն մրցույթի մասին

Յուրա Մովսիսյանը կմեկնի հավաքականի հետ, բայց խաղին չի մասնակցի

Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ

Եվրիմաժը 140 հազար եվրո կհատկացնի Ավրորա Մարտիկյանի մասին հայ–գերմանական կինոնախագծին

Ինչպիսին է Եվրո 2020-ի որակավորման փուլի ձեւաչափը

ԵՊՀ ուսանողներն այսուհետ կարող են կիսամյակի համար սահմանված ուսման վարձերը վճարել հավասարաչափ 4 ամիսների ընթացքում

Քննարկել է վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու կարեւորությունը․ Միրզոյանի հանդիպումները Գերմանիայում

«Հայինկասացիա»-ի պահոցից 20.000 ԱՄՆ դոլար գողացած անձի ինքնությունը պարզվել է․ ՔԿ

Անձնազոհության համար․ Աննա Հակոբյանը Հաց բերողի մորը հանձնել է «Տիգրան Հայրապետյան»-ի անվան մրցանակը (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է Mastercard քարտերով գնումներ կատարել  ակնթարթորեն առանց PIN- ի

Դատախազությունն ուսումնասիրում է Վահան Շիրխանյանի նամակը, որն ուղղված էր Ռոբերտ Քոչարյանին

ԱՄՆ նախագահի թեկնածուն Հայոց ցեղասպանության հարցում արդարության կոչ է արել (տեսանյութ)