Մի քանի օրից մենք մասնակից ենք լինելու ՀՀ պատմության ամենաարդար և ազնիվ ընտրություններին. Հայկ Մարության

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների շրջանակներում «Իմ Քայլը» դաշինքը Արաբկիր վարչական շրջանում է:

Ողջ օրը շրջանի փողոցներում շրջելուց հետո այստեղ մեկնարկել է հանրահավաքը:

«Բարեւ ձեզ իմ երեւանցիներ, բարեւ իմ արաբկիրցիներ: Սա ինձ համար չափազանց հոգեհարազատ շրջան է: Ինձ համար հարազատ է ամբողջ Երեւանը, բոլոր շրջանները, բայց Արաբկիրն առավել եւս, որովհետեւ ես այստեղ ծնվել ու մեծացել եմ»,-այսպես սկսեց իր ելույթը դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը:

«Գիտեք, ես մեծացել եմ կինո Հրազդանի բակում, հետո ապրել եմ Վրացական փողոցում, այսօր, երբ անցնում ու մարդկանց բարեւում էի, նրանց հետ զրուցում, շատ հարազատ դեմքեր տեսա, մեր դպրոցի աղջիկներին, ծանոթների: Երբ մտածում ես, թե երիտասարդ ես, մի պահ հանկարծ հասկանում ես, որ այդքան էլ երիտասարդ չես: Ես հիշում եմ սովետական Երեւանը, ես հիշում եմ ինչպես էինք լողանում Հրազդանի կիրճում, հետո պառկում արեւին, քարերի վրա այնքան, մինչեւ չորանանք, հետո գնում տուն՝ ասես ուղղակի խաղացել ենք բակում: Շատ չարություններ ենք արել, որոնց մասին չեմ պատմի, որովհետեւ հետո կօգտգործեն մեր դեմ, սա կատակ:

Ընդամենը մի քանի օրից մենք մասնակից ենք լինելու ՀՀ պատմության մենաարդար ու ազնիվ ընտրություններին, այդ օրը մեր քվեն չեն գողնալու, չեն կեղծելու, ուրիշի անվան տակ չեն գրելու, այլ մեր քվեն գնալու է ու հասնի ժողովրդին: Հետաքրքիրն այն է, որ այս ամենը հնարավոր դարձավ միայն ձեր շնորհիվ, մեր ամբողջ հայ ժողովրդի շնորհիվ, որը մի քանի ամիս առաջ համախմբվեց ու Հայստանում իրականացրեց թավշյա հեղափոխությունը:

Հիշեցնեմ, որ Իմ Քայլը դաշինքը ստեղծվել է որպես Հայաստանում իրականացված հեղափոխության շարունակություն եւ այսօր գնալու  է ընտրությունների: Ես ուզում եմ ասել, որ մեր դաշինքի թեկնածուները այն մարդիկ են, որոնք տարիներ շարունակ պայքարել են այս օրվս համար: Այս բոլոր մարդիկ բարձր մակսրդակի պրոֆեսիոնալներ են եւ բոլոր թեկնածուներն անցյալում, հիմա եւ ապագայում ապրել են ու ապրելու են Երեւանի հոգսերով:

Մեր դաշինքն ունի իր ծրագիրը: 46 կետից բաղկացած ծրագրին կարող եք ծանոթանալ մեր կայքէջում: Ես այսօր, ինչպես մյուս բոլոր վարչական շրջաններում, այստեղ էլ կներկայացնեմ մեր ծրագրի 9 հիմնկան, կարեւոր դրույթները»,-ասաց Հայկ Մարությանն ու սկսեց թվարկել ծրագրի հայտնի 9 կետերը:

Տպել
2604 դիտում

Ազատամուտ գյուղում այրվել է փայտյա տնակ (տեսանյութ)

Ներքաղաքական պայքարի անվան տակ

Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

Վաղը քննությունների ամենածանրաբեռնված օրն է. մաթեմատիկայից քննություն կհանձնի ավելի քան 5000 դիմորդ. նախարար

Հուլիսի 7-ին տեղի կունենա Վորոնեժ-Երևան չվերթը

Սևանում և Գավառում խստացված ստուգումներ են. ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները սննդի շղթայի օբեկտներում

Աթլետիկայի համաշխարհային ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է մի քանի համաշխարհային ռեկորդների վավերացման մասին

Եկեղեցու տոնացույցով այս տարի Վարդավառը հուլիսի 19-ին է

Հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում. այրվել է մոտ 200 խմ տոլ (տեսանյութ)

Սիրիայում թուրքական օդուժը մեկ ամիս շարունակ ռմբակոծել է Աֆրինի և Շահբայի շրջանները

ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են հունիսի 26-ից կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

Վթար Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին․ տուժածի վիճակը գնահատվել է բավարար

Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Իրենց արշինով են չափում

Մոտ օրերին ուլտրամանուշակագույն ճառագայթումը նորմայից բարձր է լինելու․ խորհուրդ է տրվում խուսափել ուղիղ ճառագայթներից

Ռեփեր Քանյե Ուեսթը կրկին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում առաջադրվելու մասին

«ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած ավտոքարշակին. կա տուժած

Ոստիկանների ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3072 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 68.305 է

Արցախի ՊԲ հրամանատարը շնորհավորել է ծառայության անցնող զորակոչիկներին