Որպես պետությանը պատճառված վնասի մասնակի փոխհատուցում վճարվել է շուրջ 55 մլն դրամ

20/09/2018 schedule20:40

Ավտոմեքենաների տեխնիկական զննությամբ զբաղվող ընկերությունների կողմից թույլ տրված առերեւույթ չարաշահումների դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների վարույթում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական եւ դատավարական գործողություններ բոլոր հանգամանքները պարզելու, պետությանը պատճառված իրական վնասի ծավալները հստակեցնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն

Քննչական կոմիտեն նշում է, որ, ինչպես արդեն տեղեկացրել է, հանրապետության տարբեր մարզերում եւ մայրաքաղաքի վարչական շրջաններում գործող մի շարք ընկերություններ, ՀՀ տրասնպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից ստացած համապատասխան լիցենզիայի հիման վրա, իրականացրել են տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն, որի ընթացքում առերեւույթ թույլ են տրվել չարաշահումներ։

Մասնավորապես տեխնիկական զննության համար քաղաքացիների կողմից պետական բյուջե մուծման ենթակա հաստատագրված վճարները հափշտակելու դիտավորությամբ ընկերությունների տնօրինությունները առանց տրանսպորտային միջոցների տեխնիկական զննում անցկացնելու մատուցվող ծառայությունների վերաբերյալ վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը կեղծելու միջոցով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար։

Առերեւույթ չարաշահումների վերաբերյալ տվյալներ են ձեռք բերվել տարբեր ընկերությունների իրավասու անձանց գործողություններում, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ իրականացվող քննությանը զուգահեռ միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում 20.09.2018 թ. դրությամբ Էջմիածին քաղաքում Արման Մանվելի Գրիգորյանի տնօրինությամբ գործունեություն ծավալող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ի կողմից որպես պետության վնասի մասնակի փոխհատուցում վճարվել է 16.400.000 ՀՀ դրամ (խմբ. մեր տեղեկություններով՝ Արա-Այծեմնիկը պատկանում է հենց Արման Գրիգորյանին՝ Մանվել Գրիգորյանի որդուն):

Երեւան քաղաքում գործունեություն ծավալող «Ավտոռեմ» ավտոտեխզննության կենտրոն ՓԲ ընկերության կողմից որպես վնասի մասնակի փոխհատուցում վճարվել է 32.005.000.00 ՀՀ դրամ, իսկ «Ուղեգիծ» ՍՊ ընկերությունը՝ 7 միլիոն դրամ:

Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու, ինչպես նաեւ էական վնաս եւ ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսեւորելու եւ պարտականությունները ոչ պատշաճ կատարելու առերեւույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել են քրեական գործեր:

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1541 դիտում

Այլեւս չենք հանդուրժի կեղտոտ փողոցներ. Հայկ Մարությանը վերջնագիր է ներկայացրել «Սանիթեքին»

Ոսկեվանի մանկապարտեզը կաշխատի ամբողջ հզորությամբ. Շահագործման է հանձնվել արևային ջրատաքացուցիչ համակարգը

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը

Երկրպագուները ճայթուկներով եկել էին ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզմանը (տեսանյութ)

Վաղվա նիստերից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

2019-ին կարող է լինել գնաճ` թույլատրելի միջակայքում՝ օրենքով սահմանված կարգով․ այն չի գերազանցի 4 տոկոսը․ նախարար

Հայտարարություն մրցույթի մասին

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սուսաննա Սաֆարյանին

Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը

Եկել ենք 3 միավորի հետեւից. Ֆինլանդիայի ֆուտբոլի հավաքականի պաշպան

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին (լուսանկարներ)

Պետք է ուշադիր լինենք Մխիթարյանի նկատմամբ. Ֆինլանդիայի հավաքականի մարզիչ

«Դե դուք ձեր ասածն արեք, ես էլ իմ ասածն անեմ». ի՞նչ է իրականում տեղի ունեցել Մեղրիի զորամասում

Աղետների մասին գրականություն՝ ՀՀ դպրոցներին. Ֆ. Ցոլակյանն ընդունել է ՅՈԻՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

ՊՆ-ում օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները

Արմեն Սարգսյանը պատրաստ է համագործակցել խորհրդարանի հետ․ հանդիպում նախագահականում

Հայաստանը ներկայացնող երկու մարզիկ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը նվաճեցին երկու մեդալ

Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը կամ որեւէ մեկը զանգահարել է ինձ, ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից․ Վալերի Օսիպյան

«Սասնա Ծռեր»-ը սադրանքով ապատեղեկատվություն է տարածում. մարտունեցի ազատամարտիկների բաց նամակը

Մեզ արհեստական ցուցանիշներ հարկավոր չեն․ ՔԿ նախագահ