ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

21/09/2018 schedule18:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի սեպտեմբերի 21-ի համարում

Հարցազրույց ԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

- Պարոն Հովհաննիսյան, երբ ասվում է, թե արեւմտամետ դարձած որոշ գործիչների ջանքերով պառակտվեց «Հանրապետություն» կուսակցությունը, նկատի ունեն նաեւ ձեզ, որ Արամ Սարգսյանին համոզել եք, թե Արեւմուտքը պաշտպանելու է ընդդիմության հեղափոխությունը: «Հանրապետություն» կուսակցության պառակտման մեջ դուք ձեր մեղքը տեսնո՞ւմ եք:

- Իմ ապրած կյանքում ես մեղքեր ունեցել եմ, բայց նման մեղք ես չեմ գործել, եւ ազնիվ չէ ինձ մեղադրել կուսակցություն քանդելու գործին օժանդակելու մեջ:  Մենք մեր կուսակցության դիրքորոշումը որեւէ անգամ չենք թաքցրել, հստակ հայտարարել ենք, թե որտե՞ղ ենք տեսնում մեր երկրի ապագան, հստակ հայտարարել ենք, թե ինչպե՞ս ենք տեսնում այն գործընթացները, որը կոչվում է Հայաստանում ժողովրդավարության վերականգնում, եւ այդ ամենը եղել է հանրության աչքի առաջ: Ինչ վերաբերում է «Հանրապետություն» կուսակցությունում տեղի ունեցող վերջին գործընթացներին, ապա Արամ Սարգսյանի կուսակցական թեւը շատ ավելի երիտասարդ քաղաքական գործիչներ են, որոնց շատ ճիշտ եւ գրագետ ընկալեցին աշխարհաքաղաքական փոփոխությունները եւ փորձեցին կարծրացած իրավիճակից դուրս գալ: Տեղի ունեցածը ես համարում եմ նորմալ գործընթաց, քանզի կարծրացած վիճակները համառորեն պահպանելը եւ դրանցից կառչելը հատուկ է մարդկանց եւ գործիչների, որոնք զուրկ են հեռուն նայելուց:

- Գաղափարական առումով «Հանրապետությունն» այլեւս միատարր է, եւ կուսակցությունից մաքրվել է ռուսական հետքը: Եւ, ինչպես ասում է Ալբերտ Բազեյանը, իրենք այլեւս ձեզ ու Արամ Սարգսյանին չեն խանգարի ստեղծել արեւմտամետ դաշինք: 

- Ես չեմ կարող ասել, թե «Հանրապետություն» կուսակցությունում ո՞վ ում էր խանգարում, եւ ընդհանրապես, բոլորին խորհուրդ եմ տալիս չմտնել «Հանրապետություն» կուսակցության լիդերների հարաբերությունների մեջ. թողնենք, որ նրանք իրենք կարողանան հաղթահարել իրենց ներկուսակցական կրքերը: Ինչ վերաբերում է նոր ֆորմատ ստեղծելուն, ապա այդ գործընթացները չէին էլ դադարել եւ այժմ էլ շարունակվում են: Պարզապես, այս պահին քննարկումների ուղղվածությունը մի քիչ փոխվել է, որովհետեւ առաջնայինը դարձել է սահմանադրական հանրաքվեն, որտեղ շատ խիստ ֆիքսված չէ գաղափարական ուղղվածությունը: Հասկանալի է, որ սահմանադրական հանրաքվեի ժամանակ քաղաքական դաշտը բաժանվելու է երկու մասի. մի ճամբարում լինելու են նրանք, ովքեր հանրաքվեին ասելու են «այո» եւ միանալու են գործող կոալիցիային ու նախագահին, իսկ այդ բաժանարար գծից այն կողմ լինելու են նրանք, ովքեր մերժելու են սահմանադրական փոփոխությունները:

Հանրաքվեի ավարտից հետո, որը Հայաստանում առաջացնելու է արմատական փոփոխություններ, այդ ժամանակ արդեն, խորհրդարանական կամ նախագահական նոր ընտրությունների շեմին, անպայման կձեւավորվեն այն քաղաքական բլոկները, որոնք իրենց մեջ կկրեն նույնատիպ արժեքային համակարգեր: Այն քաղաքական ուժերի համար, որոնք գնալու են բոյկոտի ճանապարհով, հանրաքվեն լուրջ շանս է՝ երկրում ժողովրդավարություն հաստատելու եւ օրինականությունը վերականգնելու համար:

- Ընդդիմությունը մի քանի անգամ արդեն կորցրել է այդ լուրջ շանսը՝ լինի դա 2003-ի նախագահական, ԱԺ ընտրությունները, թե 2004-ի ապրիլը: Ինչո՞վ եք վստահ, որ այս մի շանսն ընդդիմությունը չի կորցնելու:

- Իհարկե, ընդդիմությունն այս ժամանակահատվածում ունեցել է պարտություններ, եւ կարող ենք ասել, որ մինչ օրս չի գրանցել ոչ մի հաղթանակ: Բայց դա չի նշանակում, որ եթե նախագահական կամ խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը հաջողության չհասավ, ուրեմն այլեւս երբեք չի հասնելու: Գործող իշխանությունները, ինչքան էլ ուզենան, չեն կարող Հայաստանը դարձնել տոտալիտար երկիր: Եւ ինչքան էլ նրանք դրան դեմ լինեն՝ Հայաստանը պետք է զարգանա ժողովրդավարության ճանապարհով:

Իսկ այդ ճանապարհը ազատ ընտրություններն են, ու բոլորի համար էլ հասկանալի է, որ նման ընտրության արդյունքում ընդդիմությունը գալու է իշխանության: Ես չեմ ուզում որեւէ ժողովրդի մասին վատ բան ասել, բայց նաեւ չեմ կարող  հավասարության նշան դնել մեր ժողովրդի եւ այն ժողովուրդների միջեւ, որոնք կարողանում են ծնել թուրքմենբաշիներ: Հայաստանում արմենբաշի լինել չի կարող, եւ նման տոտալիտար սցենարների հնարավորությունը ես բացառում եմ: Այնպես որ, ընդդիմության համար սահմանադրական հանրաքվեն փայլուն շանս է՝ երկրում սկսելու այն գործընթացը, որը կոչվում է ժողովրդավարության վերականգնում Հայաստանում:

- Վերադառնանք ընդդիմադիր հնարավոր ֆորմատին: Նոր դաշինքը, որի շուրջ բանակցում էիք, կազմված էր լինելու «Հանրապետություն», «Ժառանգություն» եւ ձեր գլխավորած կուսակցություններից: «Ժառանգությունը» կարծես որեւէ դաշինքի գնալ չի պատրաստվում, ուստի հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀՇ-ն, որպես ձեզ եւ «Հանրապետությանը» գաղափարակից կուսակցություն, մաս կազմի այդ հնարավոր ֆորմատին:

- Չեմ կարծում, որ «Ժառանգությանը» պետք է ժամանակից շուտ խաղից հանել, ինչպես նաեւ վստահ եմ, որ Հայաստանում իսկապես ձեւավորվելու է լիբերալ արժեքներ կրող գաղափարական լուրջ ընդդիմադիր ֆորմատ: Ինչ վերաբերում է ՀՀՇ-ին, ապա այդ կուսակցության որոշելու խնդիրն է, թե իրենք ինչքանո՞վ են պատրաստ մտնել ակտիվ պայքարի մեջ, եւ ինչքանո՞վ ՀՀՇ-ն ցանկություն ունի մասնակիցը լինել երկրում նոր ժողովրդավարության վերականգնման խնդիրներին: 

- Եթե ՀՀՇ-ն ձեր հռչակած ակտիվ պայքարին միանալու ցանկություն ունենա, ձեզ չի՞ վախեցնի, որ իշխանությունները կրկին կսկսեն խոսել ՀՀՇ-ի բազմաչարչար ականջներից:

- ՀՀՇ-ի ականջները երեւում են այսօրվա իշխանության թիկունքից: Այդ ներկայիս  իշխանության մեջ կան բազմաթիվ գործիչներ, նախարարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ոչ թե ՀՀՇ-ին հարել են, այլ եղել են այդ կուսակցության անդամներ եւ ՀՀՇ-ի ժամանակ արջի ծառայություններ են մատուցել այդ կուսակցության լիդերներին: Այնպես որ, եկեք ականջներով ոչ մեկին չվախեցնենք. այն մարդիկ, որոնք տարիներ շարունակ ծառայում էին ՀՀՇ-ին եւ  այդ կուսակցությունով մարդ դարձան, եթե, իհարկե, կարելի է ասել, որ նրանք մարդ դարձել են, հիմա թող ՀՀՇ-ի ականջների մասին գոնե լռեն: Շոֆերներից եկան, դարձան նախարարներ ու հիմա ՀՀՇ-ի ականջներով վախեցնում են: Քարոզչական այդ հնարքների ժամանակներն անցել են, եւ ՀՀՇ-ն ինքը պետք է որոշի իր մասնակցության չափը սպասվող լուրջ գործընթացներին: Իսկ որ սահմանադրական հանրաքվեով երկրում դրվելու է ժողովրդավարացման գործընթացի սկիզբը, ես դրանում չեմ կասկածում:

Նաիրա Զոհրաբյան  

Տպել
2834 դիտում

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ