Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մասնակցել ավագանու ընտրություններին (տեսանյութ)

Առավոտյան Երեւանի Մայիսի 9-ի փողոցում գտնվող թիվ 133 մանկապարտեզում տեղակայված 8/16 ընտրական տեղամասում առաջիններից մեկը քվեարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քվեարկելուց հետո նա ուղեւորվել է օդանավակայան՝ մեկնելու Նյու-Յորք: Այդ մասին նա հայտնել է օդանավակայանի ճանապարհին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով:

«Իմ ընտրությունը կատարեցի Երեւանի քաղաքապետի ընտրություններում եւ հիմա մեկնում եմ Նյու Յորք: Հույս ունեմ, որ այսօր մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան քվեարկությանը եւ չեն մնա տներում, որովհետեւ չկա որեւէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու, ձեր որոշումն է արձանագրվելու եւ ես հույս ունեմ, որ ՀՀ մայրաքաղաքի բնակիչները, ովքեր իրավունք ունենք քվեարկելու Երեւանի քաղաքապետի ընտրություններում, այս պահի պատասխանատվությունը եւ լրջությունը կարձանագրեն եւ կգնան ընտրական տեղամասեր քվեարկելու: Բոլորս էլ արձանագրում ենք, որ այս քվեարկութունը լինելու է ժողովրդի կամարտահայտման քվեարկություն եւ ժողովրդի ձայնը արձանագրվելու է», - նշել է վարչապետը:

Վարչապետը նաեւ հայտնեց, որ Նյու Յորքից մեկնելու է Դուշանբե՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին:

«Նյու Յորքից մեկնելու եմ Դուշանբե, որտեղ մասնակցելու եմ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին եւ միայն շաբաթվա վերջում եմ վերադառնալու Երեւան», - ասել է Փաշինյանը:

Նա ընդգծեց պահի կարեւորությունը եւ, նշելով, որ բոլոր ընտրությունների արդյունքները ձեւավորվելու են ընտրողների քվեարկության արդյունքում՝ կոչ արեց մասնակցել ընտրություններին:

«Կոչ եմ անում, խնդրում եմ մինչեւ 20:00 գնալ ընտրատեղամասեր եւ իրացնել քաղաքացիական ձեր իշխանությունը եւ որոշում կայացնել քվեարկության դրված հարցի կապակցությամբ», - ասել է Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քվեարկության եւ ձայների հաշվարկման գրեթե ողջ ընթացքում լինելու է օդում եւ հույս հայտնեց, որ ընտրությունները կանցնեն առանց տհաճ միջադեպերի:

«Ընտրություններն ընդհանրապես պետք է անցնեն հանգիստ, հանդարտ մթնոլորտում: Քարոզարշավներն են, որոնց ընթացքում կարող են կրքեր բորբոքվել, իսկ հենց բուն քվեարկության օրը պետք է հանդարտ լինի, իրար ժպտալով, հարգալից, իրավունքների նկատմամբ մեծ գիտակցությամբ», - նշել է վարչապետը:

Տպել
2240 դիտում

Տոկիո-2020. Ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվեց առաջին գոտեմարտում (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանի և Սիմոն Մարտիրոսյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյան. Հավանաբար էլ չի ստացվում քաշ գցել

Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (տեսանյութ)

Տոկիո-2020. Ծափահարություններ մրցավարներին. Արթուր Ալեքսանյանը՝ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (տեսանյութ)

Տոկիո-2020. Հեռացատկորդ Լևոն Աղասյանն ավարտեց պայքարը (տեսանյութ)

Ճապոնական կարգապահությունն ու Օլիմպիական խաղերը. հայացք Տոկիոյից

Տոկիո-2020. Մրցավարներն ըմբիշ Կարեն Ասլանյանից խայտառակ կերպով խլեցին կիսաեզրափակչի ուղեգիրը (տեսանյութ)

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակ տարավ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Դավթյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Հեղափոխությունից հետո Հայաստանում հաստատված անգլիացի կենսաթոշակառուն գրախանութ է բացել. այնտեղ իր հին ու թանկ գրքերն են

Տոկիո-2020. Արթուր Դավթյան. «Եթե մարզաձևի պայմանները Հայաստանում բավարար լինեին, կարող էր ավելի մեծ հաջողություն լինել»

Գերությունից վերադարձած Արեգն օգնության կարիք ունի

ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ

Տոկիո-2020. Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն առաջին մեդալը նվաճեց Հայաստանի համար (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյանը վնասվածք ստացավ, բայց կարողացավ դուրս գալ եզրափակիչ (տեսանյութ)

Տոկիո-2020. Ըմբիշներ Կարապետ Չալյանն ու Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում են (տեսանյութ)

Տոկիո-2020. Արթուր Ալեքսանյան և Կարապետ Չալյան. Ռևանշի ցանկությամբ

Տոկիո-2020. Արմեն Մելիքյանը մեկ հաղթանակ տարավ ու մեկ պարտություն կրեց (տեսանյութ)

Տոկիո-2020. Արման Դարչինյանը պարտվեց նոկաուտով (տեսանյութ)

Ճամբարներում իրականացվել են առողջ ապրելակերպի խթանմանն ուղղված իրազեկման աշխատանքներ

Նպատակ կա ՀՀ բոլոր բնակավայրերը միացնել լայնաշերտ ինտերնետ կապին. Հայկ Չոբանյան (տեսանյութ)

Ալավերդու համայնքապետարանը սոցիալական խմբերին արժեթղթեր է տալիս, և նրանք ստիպված են գնումներ կատարել կոնկրետ խանութից

Թուրքիան անտառային հրդեհների ճիրաններում է հայտնվել

Այն ինչ հիմա պետք է մեր երկրին, կրթված հասարակությունն է. Արամ Հայրյան

Մասիսում անասնագոմ է այրվել

ԱԹՍ օդանավակայան կառուցելու համար անհրաժեշտ գումարը հավաքվեց 15 օրում. այն կկառուցվի Լեռնապատ համայնքում

Մինչև տարկետում տալու որոշում է կայացվում, օլիմպիադան ավարտվում է. ԿԳՄՍՆ համագործակցելու պատրաստակամություն է հայտնում

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը. «Արմենպրես»

Գագիկ Ջհանգիրյանը շրջայց է կատարել մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում (տեսանյութ)

Իրանում Էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել է դեղագործության ոլորտում ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

10 հազար դոլարի փոխարեն 2 հազար դոլար. քթի պլաստիկ վիրահատության համար օտարերկացիները գալիս են Հայաստան

Մեկնարկել են Condor ավիաուղիների Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ երթուղով չվերթերը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով

Կրակոցներ Երևանում, կասկածյալներից 3-ը եղբայրներ են. shamshyan.com

Երևան քաղաքապետարանի պատվիրած ավտոբուսներն ուղևորվել են Շանհայի նավահանգիստ, ՀՀ կհասնեն հոկտեմբերին (լուսանկարներ)

Վաղը ներհանրապետական էլեկտրագնացքներով երթևեկություն կլինի անվճար՝ բացառությամբ Երևան-Գյումրի էքսպրեսների

Կարգալույծ է հռչակվել Տեր Պետրոս աբեղա Ազարյանը

Երևանում անցկացվել է Ատոմյաին տեխնոլոգիաների երեկո

Բողոքի նամակ համաշխարհային ճանաչում ունեցող հայագետներից. ՀՀ-ն չի ընդգրկվել միջազգային գիտաժողովի մասնակիցների ցանկում