Քարոզչության փորձ, դիտորդի աշխատանքի խոչընդոտում եւ սպառնալիք. խախտումերը 11:15-ի դրությամբ

«Անկախ դիտորդ» դաշինքը ժամը 11:15-ի դրությամբ գրանցել է հետևյալ խախտումները: Այս մասին ասված է դաշինքի տարածած հայտարարության մեջ:

Մասնավորապես, դաշինքի դիտորդներն արձանագրել են, որ Շենգավիթի թիվ 75 դպրոցում տեղակայված 8/40 ընտրատեղամասի դիմաց առավոտյան ժամը 8:00-ից սկսած առանց պետհամարանիշերի սև գույնի մեքենա կա կայանած: Մեքենայի շուրջ հավաքված արական սեռի ներկայացուցիչները ցրվել են, երբ նկատել են դիտորդին, կարճ ժամանակ անց դարձյալ հավաքվել են: Երբ դիտորդն այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին, վերջինս դիտորդին նկատողություն է արել՝ ասելով որ նա իրեն սխալ է պահում և թույլ չի տալիս մարդկանց հանգիստ ընտրություն կատարել: Ավելին, շարունակական պնդումների դեպքում սպառնացել է արձանագրություն կազմել դիտորդի դեմ:

Շենգավիթ համայնքի 136 մանկապարտեզում տեղակայված թիվ 8/29 ընտրատեղամասում պատուհանները կիսաբաց են եղել, իսկ քվեախցիկը տեղադրված է եղել հենց պատուհանի դիմաց: Երբ դիտորդը խնդրել է պատուհանները փակել, հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ դա մանրուք է, և սպառնացել, որ եթե շարունակի «ամեն մանր-մունր հարցով» դիմել, նրան կհեռացնեն ընտրատեղամասից: Դիտորդի շարունակական պնդումների արդյունքում այնուամենայնիվ պատուհանները փակվել են:

Արաբկիր վարչական շրջանի 4/20 ընտրատեղամասում «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդները նկատել են, որ հանձնաժողովի նախագահը կրում է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության կրծքանշանը, այնուհետև հանձնաժողովի նախագահը սկսել է պարբերաբար խոչընդոտել դիտորդի աշխատանքը: Ավելի ուշ հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում նշել է, որ դիտորդները չափազանց մոտ են կանգնում քվեախցիկին և դրանով խոչընդոտում են ընտատեղամասի աշխատանքը, սակայն հանձնաժողովի անդամները չեն ստորագրել արձանագրությունը: Դիտորդներն իրենց հերթին արձանագրության վերաբերյալ գրել են իրենց դիրքորոշումը՝ հայտնելով, որ ինքը որևէ խախտում թույլ չի տվել:

Նոր Նորք վարչական շրջանում տեղակայված 2/4 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող հանձնաժողովի անդամներից մեկը քարոզչություն է կատարել տեղամասում «Իմ քայլը» դաշինքի օգտին և հակաքարոզչություն իրականացրել ԲՀԿ-ի դեմ՝ բարձրաձայն քննարկելով ինչ-որ տեսանյութեր: Հանձնաժողովի նախագահը միջադեպը չի գրանցել, բայց դադարեցրել է հետագա քարոզչությունը:

Տպել
1818 դիտում

Բրազիլիայի կառնավալին հազարավոր մարդիկ «Կեցցե Հայաստան» կասեն. Սիբիլը շքերթի հատուկ հյուրն է

Երևանում և ևս 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

Արտաշատ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով 2 հոգի հոսպիտալացվել է

Կենդանիների կենսաապահովման կետեր կկառուցվեն Հայաստանում

Թուրքիայում հայկական եկեղեցու պատերին արված գրաֆիտիները հեռացվել են (լուսանկարներ)

Վաղարշապատի 5 բնակիչ թունավորվել է գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով

Դոնորների հետ համագործակցության համակարգման հարթակը կենսական պահանջ է․ փոխվարչապետ

Անահիտ Տեր-Մինասյանը ՀՀ ամենահեղինակավոր ուսումնասիրող­ներից է. վարչապետը ցավակցել է պատմաբանի մահվան կապակցությամբ

Շարունակում են փակ մնալ Արագածոտնի մարզի 17 գյուղերի միջհամայնքային ճանապարհները

28-ամյա քաղաքացին սպառնացել է նետվել Երեւանի Հաղթանակի կամրջից

Մանվել Գրիգորյանը լրատվամիջոցից պահանջում է 3 մլն դրամ. նոր հայցադիմում է ներկայացվել

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հետաքրքրել են Դավոսում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման մանրամասները

Հանդիպել են Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանն ու Իրաքի կապի նախարարը

ԳԹԿ կառավարման խորհրդի կազմը հաստատվել է, թեստերի ժողովածուներն էլ վեճի առարկա են

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի բացմանը

Մենք եկանք անաղմուկ՝ հատուկ ընտրություններին քվեարկելու համար. Նիկոլա Ազնավուրը՝ վարչապետին

Վրաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով վաղը կժամանի Երևան

Երեւանում օրը ցերեկով մեքենա ջարդուխուրդ անող երիտասարդների գործով Վերաքննիչն իրարից տարբերվող որոշումներ է կայացրել

Փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր. ուղերձ՝ Ղարաբաղյան շարժման տարեդարձի առթիվ

Black Box կամ Սեւ տուփ-Փոքր բեմ. Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է նոր ձեւաչափով թատրոն