Երեւանի ընտրությունների քվեարկության փուլում արձանագրվել է խախտման 1155 դեպք․ «Ականատես»

2018թ․ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունները հետհեղափոխական Հայաստանի առաջին ընտրություններն են, ինչի արդյունքում համամասնական ընտրակարգով ձեւավորվելու է 65 հոգուց բաղկացած ավագանի եւ ընտրվելու է Երեւանի քաղաքապետ։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից մեկի կողմից ձայների 50 տոկոսից ավելին հավաքելու դեպքում վերջինիս թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Այս մասին ասված է «Ականատես» դիտորդական առաքելության տարածած մամուլի հաղորդագրությունում։

Այս ընտրություններին «Ականատես» նախաձեռնության դիտորդական առաքելության 155 դիտորդներ հսկել են ընտրական գործընթացները Երեւանի բոլոր վարչական շրջանների 80 ընտրատեղամասերում՝ պատահական եւ ներկայացուցչական ընտրանքով։ Նախաձեռնության կողմից առաջին անգամ Հայաստանում կիրառվել է մի մեթոդաբանություն, որը կոչվում է ընտրանքի վրա հիմնված դիտորդություն (sample-based observation - SBO) եւ տալիս է վիճակագրորեն հիմնավոր տվյալներ ընտրությունների նախապատրաստման, քվեարկության եւ արդյունքների ամփոփման գործընթացների վերաբերյալ։ Ընտրանքի վրա հիմնված դիտորդության տվյալները հավաքագրվում են վերապատրաստում անցած տեղական դիտորդների կողմից, որոնք անմիջականորեն դիտարկում են տեղամասերի բացման, քվեարկության եւ հաշվարկի գործընթացները իրենց հատկացված տեղամասերում։ Չնայած նրան, որ դիտորդական առաքելությունը ներկա է գտնվում միայն ընտրանքի տեղամասերում, մեթոդը թույլ է տալիս բարձր ճշգրտությամբ նկարագրել ընտրությունների օրվա ամբողջական գործընթացը ողջ Երեւան քաղաքի համար։ Ընտրանքի վրա հիմնված մեթոդաբանությունը կիրառվում է ընտրությունների դիտորդական կազմակերպությունների կողմից աշխարհով մեկ՝ խթանելու ընտրությունների օրինավորությունը։

«Ականատեսի» դիտորդները ընտրատեղամասերում, քվեարկության տարբեր փուլերում արձանագրել են ընտրական օրենսգրքով սահմանված ընթացակարգերի մի շարք  խախտումներ (մի մասը դեռեւս ստուգման փուլում է)։

Նախապատրաստման փուլում արձանագրվել է մոտ 70 խախտում։ Խախտումների հիմնական մասը վերաբերել է տեղամասերի անմատչելիությանը եւ քվեարկության սենյակի կահավորմանը։ Կարող ենք փաստել, որ Երեւան քաղաքում գործող ընտրական տեղամասերի 59%-ը հասանելի չի եղել սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող անձանց համար եւ 16%-ում առկա են եղել կահավորման այնպիսի խնդիրներ, որոնք կարող են ռիսկային դիտվել քվեարկության գաղտնիության ապահովման առումով։ Տեղամասերի 4%-ում եղել է կողմնակի անձանց ներկայություն, 3%-ում խախտվել է հանձնաժողովների անդամների գործառույթների բաշխման վիճակահանության կարգը, մեկ դեպքում զրոյական մասնակցության տեղեկանքը ուշ է տպվել։ Դիտարկված տեղամասերից 3%-ը 5-15 րոպե ուշ է բացվել քվեարկության համար։

Քվեարկության փուլում արձանագրվել է խախտման 1155 դեպք: Դիտարկված տեղամասերում 232 ընտրողի անուն բացակայել է ընտրողների ցուցակից: Դիտարկված 41 տեղամասում արձանագրվել է ընտրողների գրանցման հետ կապված 705 խնդիր: Տեղամասերից 17-ում գրանցվել է ընտրողին օգնելու կարգի խախտման 46 դեպք եւ քվեարկության գաղտնիության խախտման 35 դեպք։ 19 տեղամասում 26 ընտրողներ իրենց անվան դիմաց նկատել են այլ անձի ստորագրություն։ Տեղամասերից 18-ում տեխնիկական սարքը խափանվել է։ Նույն թվով տեղամասերում արձանագրվել է կողմնակի անձանց ներկայություն։ 10 (13%) տեղամասում կամ տեղամասից դուրս եղել են քարոզչության կամ հակաքարոզչության 10 դեպքեր: 8 տեղամասում գրանցվել է ընտրողների ուղղորդման 18 դեպք։ Մնացած տեղամասերում գրանցվել են այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքեր կամ փորձեր, տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքների խոչընդոտման դեպքեր, գրանցվել են քվեարկության պարագաները տեղամասից դուրս կամ ներս բերելու դեպքեր, ինչպես նաեւ ընտրողին չի թույլատրվել քվեարկել ընտրողների ցուցակում ստորագրություն լինելու պատճառով: 2 տեղամասում ոստիկանությունը չի արձագանքել տեղամասից դուրս կուտակումներին եւ հասարակական կարգի խախտումներին։ 2 (3%) տեղամաս սահմանված ժամանակից ուշ կամ շուտ է փակվել։ Տեղամասերի 98%-ը փակվել է ժամանակին: 2 տեղամասում ժամը 20։00-ի դրությամբ տեղամասում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն չի ընձեռվել։

Տեղամասի փակման եւ արդյունքների փուլում գրանցվել է 87 խախտում։ Տեղամասերի 95%-ում փակման ընթացակարգը պահպանվել է: 93%-ում եղել են հաշվարկի ընթացակարգի տեխնիկական խախտումներ։ Եղել են տեղամասում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ազատ ելումուտն արգելելու դեպքեր, մերժվել է հատուկ կարծիքի գրանցումը։ Տեղամասերի 100%-ում պահպանվել է արձանագրությունները տեղամասի մուտքի մոտ փակցնելու պահանջը:

Ընդհանուր առմամբ, արձանագրվել է մոտ 20 դեպք, երբ տեղամասային ընտրական հանձնաժողովը հրաժարվել է կամ դժկամությամբ է գրանցամատյանում գրանցել քվեարկության կարգի խախտումների վերաբերյալ դիտորդի գնահատականը։

Ընտրական խախտումներով «Ականատես» նախաձեռնությունը կներկայացնի դիմումներ տարածքային ընտրական հանձնաժողովներ եւ վարչական դատարան, ինչպես նաեւ հաղորդումներ իրավապահ մարմիններին:

Այդուհանդերձ, ընդհանրացնելով կարելի է ասել, որ, ի տարբերություն նախորդ տարիների համապետական եւ ՏԻՄ  ընտրությունների, Երեւանի ավագանու 2018թ․  սեպտեմբերի 23-ի ընտրություններն առավել մասնակցային եւ մրցակցային էին։ Քաղաքական ուժերն առավել հետաքրքրված էին մասնակցելու ընտրական գործընթացներին։ Ի տարբերություն 2017թ. ընտրությունների, որին մասնակցել էր ընդամենը 3 քաղաքական ուժ, իսկ 2009 եւ 2013 թվականներին՝ յոթական, այս անգամ ընտրություններին մասնակցել են 12 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք։ Քաղաքացիների կողմից նույնպես նկատվել է հետաքրքրության դրսեւորում եւ սեփական քվեի կարեւորության գիտակցում, ինչի արդյունքում   նախորդ տարվա  ընտրությունների  համեմատ ընտրողների մասնակցությունը 25,000-ով ավելի էր։ 

Չնայած «Ականատես» նախաձեռնության կողմից արձանագրված ընթացակարգային խախտումներին՝ 2018 թ. սեպտեմբերի 23-ի ընտրություններում չեն արձանագրվել այնպիսի զանգվածային եւ համակարգային ընտրախախտումներ, ինչպիսիք տարածված  էին նախորդ քաղաքային եւ համապետական ընտրությունների ընթացքում՝ լցոնումներ, սխալ հաշվարկ, արդյունքների կեղծում, ընտրակաշառք, ընտրողներին մատուցվող ծառայություններ, տեղամասերում եւ հարակից տարածքներում կուտակումներ եւ անկարգություններ, ճնշումներ եւ բռնություն, ակնհայտ ուղղորդումներ եւ այլն: Սրա արդյունքում ստեղծվել են պայմաններ, որպեսզի քաղաքացիներն առավել ազատ, անկաշկանդ եւ անվախ լինեն իրենց կամարտահայտման մեջ, ինչի արդյունքում ենթադրվում է, որ Երեւան քաղաքի ավագանու ընտրվող կազմը կարտացոլի քաղաքացիների իրական նախապատվությունները։

Ընդհանուր առմամբ, կարծում ենք, որ քվեարկության գործընթացն անցել է առանց էական կամ լայնածավալ կազմակերպված խախտումների, որոնք կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի եւ «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։ Երեւանի ավագանու ընտրություններին «Ականատես» դիտորդական առաքելության գործընկերն է նաեւ Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամը:

2018թ․ սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու ընտրությունների կարճաժամկետ դիտորդական առաքելությունն իրականացվել է Ժողովրդավարության ազգային ինստիտուտի ֆինանսական աջակցությամբ:

Տպել
2485 դիտում

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին