Ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր․ դատախազությունը հանձնարարություն է տվել

2018 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12:00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում ուսումնասիրվել  է 23.09.2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 73  հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով, արձանագրվել է քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու և ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 161 դեպք: 

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, դրանցից ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ են պարունակել և ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ստուգվել կամ ստուգվում են 194-ը, որի արդյունքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների փաստերը ճնշող մեծամասնության դեպքում արդեն իսկ հերքվել են:

Նկատի ունենալով, որ 42 ընտրախախտումների վերաբերյալ տվյալներն առերևույթ համապատասխանել են ընտրական հանցագործությունների հատկանիշներ՝ հանձնարարվել է դրանց կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր:

Նյութերից 21-ը նախապատրաստվում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, 8-ը քվեարկության գաղտնիությունը խախտելու, 7-ը ընտրողներին կաշառք տալու, 5-ը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և 1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքերի առթիվ:

ՀՀ դատախազության աշխատանքային խումը շարունակում է առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումների մոնիտորինգը և միջոցներ ձեռնարկում առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ տվյալների ստուգման, դրանց առթիվ նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի քննության լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ: Վերջիններիս ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար կտրվի տեղեկատվություն:

Տպել
1995 դիտում

Գյումրիում «Բալասանյան» դաշինքի թեկնածուի նախընտրական պաստառի համար ծառի ճյուղեր են կտրում (տեսանյութ)

Բացահայտվել են ռազմամթերքի մատակարարման գործում ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյայի լիազորությունները չարաշահելու դեպքեր. ԱԱԾ

Հանդիպումը, որը կայացավ պատերազմից մեկ տարի անց, դրական քայլ է. Ֆրանսիայի ԱԳ նախարարը Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Ստեփանակերտը Երևանի թիկունքն է ու հենարանը. Հայկ Մարությանի շնորհավորել է Ստեփանակերտի օրը

Հակամարտության կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո.Միրզոյանը հանդիպել է Նուլանդի հետ

Գյումրեցին անպայման պետք է լսի Ստեփանակերտի թատրոնի ասելիքը. Աճեմյանի բեմում են արցախի դերասանները

Կոչ եմ անում շինարարությունը տեղափոխել ՀՀ տարբեր հատվածներ. Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Build Armenia - 2021» էքսպոյին

Կողոպուտի մեղադրանքով երկու անձ է կալանավորվել

Քաղաքացին պետք է բավարարված և գոհ հեռանա՝ առանց ավել րոպե կամ դրամ ծախսելու. Կարեն Անդրեասյանը ներկայացրեց ՔԿԱԳ պետին

Սեպտեմբերի 27-ին կկատարվի հոգեհանգիստ զոհված հայրենյաց պաշտպանների համար

Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտությունը

Զորամասերից մեկում պատերազմի զոհերին նվիրված հուշաքար և մատուռ է բացվել (լուսանկարներ)

Ջանֆիդայի մանկապարտեզի հիմնանորոգումն ավարտվել է

Լևոն Տեր-Պետրոսյանն առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ

«Օպելի» վարորդը սպառնացել է ոստիկանին, կոտրել մատնեմատը, պոկել կրծքանշանը, հարուցվել է քրեական գործ. Քննչական կոմիտե

Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև

Գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի մեծացում

«Օպելի» ուղղությամբ կրակած վարորդը ներկայացել է և կալանավորվել

Հայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 27-ին կհայտարարվի մեկ րոպե լռություն

Ռուստամ Մուրադովը Արշակ Կարապետյանին է ներկայացրել ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար Գենադի Անաշկինին

Սահմանվել են տուգանքի նոր չափեր

Զբոսաշրջության ոլորտի առաջատար fvw Travel Talk գերմանական լրատվականի 10 էջը նվիրված է Հայաստանին

Արմեն Խաչատրյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունն անփոփոխ է թողել Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշը` «կայուն» հեռանկարով

Հանդիպել են ՀՀ և Արցախի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովների նախագահները

«Երևանի ոսկերչական գործարանի» գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրեական գործ

Ֆրանսիական Շամոնիից՝ հայկական Դիլիջան. հոկտեմբերին Հայաստանում կանցկացվի «Մտքերի հայկական գագաթնաժողովը» (տեսանյութ)

Մեծ աշխարհի այս գողտրիկ անկյունում է բաբախում Արցախի սիրտը. նշվում է Ստեփանակերտի օրը

Երևանի կանաչապատման հիմնարկը նոր տեխնիկա ունի. հիմնարկում վարորդների խնդիր կա (տեսանյութ)

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները

Կորոնավիրուսային իրավիճակն ավելի է վատթարանում. երեկ հաստատվել է 1066 նոր դեպք, գրանցվել՝ 23 մահ

Էդուարդ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից

Միրզոյանը Բոռելի հետ հանդիպմանն ընդգծել է գերիների հայրենադարձման խնդրի քաղաքականացման անընդունելիությունը (տեսանյութ)

Հատուկ ծրագիր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում

Շենաթաղում բռնկված հրդեհն ինքնամարվել է

Երևանի մի քանի փողոցում և 4 մարզի որոշ համայնքներում լույս չի լինի

Ազգային գրադարանի մեծ ցուցասրահում կբացվի Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդես

Սուրեն Պապիկյանը մասնակցել է կառուցապատման ոլորտի` Հայաստանում անցկացված առաջին ամենամեծ էքսպոյի բացմանը