Մենք գլուխներս կախ չենք ստորագրի ամեն մի փաստաթուղթ եւ չենք սեղմի ամեն մի կոճակ. Արման Աբովյան

«Մենք գլուխներս կախ չենք ստորագրի ամեն մի փաստաթուղթ, եւ չենք սեղմի ամեն մի կոճակ` դա միանշանակ»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ ավագանու ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արման Աբովյանը:

- Պարոն Աբովյան, ինչպե՞ս եք գնահատում Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները:

- Տրամաբանական:

- Այսինքն՝ սպասելի՞ էր այս արդյունքը:

- Նայած՝ ինչ ենք մենք անվանում արդյունքի տակ: Եթե մենք անվանում ենք արդյունքը հանրաքվեն, որովհետեւ Երեւանի քաղաքապետի ընտրությունը փաստացի վերածվեց վստահության հանրաքվեի`իշխանություններին, ապա՝ այո: Եթե մենք վերցնում ենք, որպես դասական քաղաքապետի ընտրություն, դասական չեղավ, այլ եղավ որոշակի վստահության հանրաքվե:

-  Ի՞նչ եք կարծում, ո՞րն էր պատճառը, որ երեւանցին իր քվեն չվստահեց ձեր ուժին:

- Իսկ ո՞վ ասեց, որ չվստահեց: Ես եւս մեկ անգամ կրկնում եմ՝ այստեղ պայքարը չէր գնում ուժերի միջեւ՝ ավագանու ընտրությունների հետ կապված: Փաստացի, հանրաքվե էր անցկացվում այն ուժին, որը այսօր իշխում է Հայաստանում: Մենք միշտ էլ հայտարարել ենք, որ միշտ եղել ենք ժողովրդի կողքին:

- Ավագանու շրջանակներում պատրաստվո՞ւմ եք իշխանությունների հետ համագործակցել:

- Ես ձեզ հիշեցնեմ մի պարզ բան, մենք մինչ ընտրությունները հայտարարել ենք, որ չենք պայքարում իշխանության համար: Մարդիկ գալիս են իշխանության` մենք գալիս ենք աշխատելու: Համագործակցության կամ չհամագործակցության հարց կանգնած չէ: Մենք անելու ենք ամեն ինչ, ինչը բխում է երեւանցիների շահերից: Մենք գլուխներս կախ չենք ստորագրի ամեն մի փաստաթուղթ, եւ չենք սեղմի ամեն մի կոճակ` դա միանշանակ:

Դրա հետ մեկտեղ՝ քննադատել միայն քննադատելու համար եւս չի լինելու: Լինելու է նորմալ աշխատանքային ընթացք: Ես կարծում եմ՝ դա է ամենակարեւորը: Երեւանցուն բնավ հետաքրքիր չեն հեռանկարային քաղաքական ուժերի նկատառումները: Երեւանցուն հետաքրքրում է՝ երբ են այս աղբակույտերը վերանալու, երբ են վերելակները վերանորոգվելու եւ այլն:

- Նաիրա Զոհրաբյանը գալո՞ւ է ավագանի, թե ԱԺ-ում է մնալու:

- Ճիշտն ասած՝ առայժմ դժվարանում եմ պատասխանել: Համենայնդեպս, հստակ կարող եմ ասել, որ մենք ներկայացված ենք լինելու ավագանու կազմում:

Հիշեցնենք, սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությամբ` 81.06 տոկոս, հաղթող ճանաչվեց «Իմ Քայլը» դաշինքը: Երկրորդը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 25 219 կամ 6.95 տոկոս ձայնով, իսկ երրորդը՝ «Լույս» դաշինքը՝ 18 122 ձայն կամ 4.99 տոկոս ձայնով։ Այս երեք ուժերն ընդգրկվում են Երեւանի ավագանու նոր կազմում: Չնայած «Լույս» դաշինքը չի հաղթահարել 8% անցողիկ շեմը, սակայն օրենքի ուժով Երեւանի ավագանու կազմում պետք է ընդգրկված լինի նվազագույնը 3 քաղաքական ուժ:

Տպել
6184 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին