Քվեաթերթիկները լրացրել են քվեախցերից դուրս, խցում մի քանի անձ է եղել. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունները

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ եզրակացություններ է հրապարակել. 

Ամփոփումը ներկայացնում ենք ստորեւ.

24.09.2018 2018 թ. սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու ընտրությունների քվեարկության օրը «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի 95 ընտրական տեղամասերում և բոլոր 10 Տարածքային ընտրական հանձնաժողովներում: Միաժամանակ ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև առանձին դիտարկվող տեղամասերում առաջացող խնդիրների կանխման և լուծման նպատակով գործել են 17 դիտորդական շրջիկ խմբեր: Առաքելության մեջ ներգրավված է եղել շուրջ 230 դիտորդ:

Դիտարկված տեղամասերում ձեռք բերված տեղեկությունների համաձայն արձանագրվել է հետևյալ իրավիճակը:

Քվեարկության ընթացքում տեղամասերի ներսում Ընտրողների կողմից քվեաթերթիկները քվեախցիկներից դուրս լրացնելու կամ ծրարի մեջ դնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 24%֊ում։ 2017թ․ այդպիսի դեպքեր եղել են 77%-ում: Քվեարկության խցիկ մի քանի անձի միաժամանակ մուտքի դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 10%֊ում։ Նույն խախտումը նախորդ տարի արձանագրվել է դիտարկված տեղամասերի 52%-ում: Ընտրողների կողմից քվեարկելուց հետո քվեարկության մասին որևէ մեկին տեղեկացնելու կամ ուղղակի բարձրաձայնելու դեպքեր արձանագրվել են դիտարկված տեղամասերի 32%-ում։

Դրանց մեծ մասը եղել են հեղափոխական կամ «Իմ քայլը» դաշինքի հետ կապված արտահայտություններ, օր՝․ «Քայլ արա», մերժիր Սերժին», «Նիկոլ, առաջ» և այլն, մի մասը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին և մեկը՝ «Օրինաց Երկիր» կուսակցության օգտին։ Նախորդ տարի նման դեպքեր գրանցվել էին տեղամասերի 37%-ում:

Ստորագրված ընտրացուցակներին ծանոթանալու և այդ տեղեկատվությունը դուրս բերելու դեպքեր գրանցվել են դիտարկված 6 տեղամասում, որոնցից 6/52֊ում արձանագրվել է 4 անգամ։ Տեղամասերից մեկում ցանկերին ծանոթացել է «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, ևս 3-ում Ծառուկյան դաշինքից ներկայացված հանձնաժողովի անդամները։

Մեկ դեպքում ծանոթացել է ընտրողը՝ փնտրելով ընտանիքի անդամներին։ Նախորդ տարի այդպիսի դեպքեր գրանցվել են տեղամասերի 35%-ում:

Քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք չունեցող անձինք եղել են դիտարկված տեղամասերի 29%֊ում, որոնցից 8-ում եղել են դիտորդի համար անհայտ անձինք, 8 լրացուցիչ վստահված անձ և 7 ոստիկան, որոնք չեն եղել ընտրող և չեն հրավիրվել քվեասենյակ հանձնաժողովի նախագահի կողմից, 3 ավագանու թեկնածու։ Նախորդ տարի այլ անձանց ներկայություն արձանագրվել է դիտարկված տեղամասերի 28%-ում, իսկ հետագա ուսումնասիրությունից պարզվել է, որ քվեասենյակներում ներկա են եղել ԿԸՀ կողմից չհավատարմագրված դիտորդներ:

Արդյունքում 2017թ․ քվեասենյակում գտնվելու իրավունք չունեցող անձինք նկատվել են դիտարկված տեղամասերի 37%֊ում։ Տեղամասում վկայականը տեսանելի չկրող անձինք նկատվել են դիտարկված տեղամասերի 23%-ում, և դա վերաբերել է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին։ 2017թ․ նման դեպքեր տեղի են ունեցել դիտարկված տեղամասերի 41 %-ում: Դիտորդների իրավունքների խախտումներ գրանցվել են դիտարկված տեղամասերի 12%֊ում, որը բացարձակ թվով հավասար է նախորդ տարվա ցուցանիշին, սակայն ակնհայտ է խախտումների վտանգավորության նվազումը։ Մասնավորապես՝ սպառնալիքներ դիտորդների նկատմամբ գրանցվել են երկու տեղամասում, որոնցից մեկը՝ նախկին ՀՀԿ աջակից, ներկայումս ԲՀԿ վստահված անձ ներկայացող անձի կողմից, մյուսը 3/19 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, որը դիտորդի արտաքին տեսքի պատճառով տեղամասում ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ վերջինս ստիպված է եղել լքել տեղամասը։

Նախորդ տարի քվեարկության օրվա ընթացքում «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդների նկատմամբ սպառնալիքներ են եղել 5 տեղամասերում, իսկ 2 տեղամասում դիտորդների նկատմամբ կիրառվել էր բռնություն: Ընդհանուր առմամբ վիճաբանություններ գրանցվել են դիտարկված տեղամասերի 24%-ում, որոնց ոստիկանությունը հիմնականում չի միջամտել։ Նախորդ տարի վիճաբանություններ գրանցվել էին դիտարկված տեղամասերի 37%֊ում։ Տեղամասային կենտրոնից դուրս վիճաբանություն գրանցվել է դիտարկված տեղամասերի 5%֊ում՝ նախորդ 22%֊ի համեմատ։

Ինչպես նախորդ տարի, էլեկտրոնային գրանցման սարքի հետ կապված խնդիրներ գրանցվել են դիտարկված գրեթե բոլոր տեղամասերում: Քվեարկության ընթացքում տեղամասերի շրջակայքում Դիտարկված տեղամասային կենտրոնների 6%֊ի շուրջ կամ անմիջապես մուտքի մոտ առկա են եղել ընտրողներին որևէ կուսակցության/դաշինքի օգտին կողմնորոշող միջոցառումներ՝ ԲՀԿ֊ի, «Լույս» դաշինքի, ՀՅԴ֊ի, «Իմ Քայլը» դաշինքի և «Օրինաց Երկիր» կուսակցության վերաբերյալ։ Նախորդ տարի նման դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասային կենտրոնների 22%-ում՝ բացառապես ՀՀԿ֊ի օգտին:

Մարդկանց խմբերով երթուղային տաքսիներով կամ այլ մեքենաներով տեղամասային կենտրոն տեղափոխելու 15 դեպք է նկատվել դիտարկված տեղամասերի 10%-ում։

Նախորդ տարի նմանատիպ բազմաթիվ դեպքեր նկատվել են դիտարկված տեղամասերի 33%-ում: Տեղամասային կենտրոնի հարակից տարածքում մարդկանց կուտակումներ նկատվել են դիտարկված տեղամասերի 13%֊ում։ Նախորդ տարի նման դեպքեր արձանագրվել էին դիտարկված ետղամասերի 40%֊ում։ Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում 1. Դիտարկված տեղամասերից երկուսում եղել է մեկական ծրար, որոնցում երկու քվեաթերթիկ է եղել։ Քվեարկության օրը լրագրողների, դիտորդների և ընտրական գործընթացի մյուս մասնակիցների նկատմամբ բռնության դեպքեր դիտարկված տեղամասերում չեն գրանցվել:

Ամփոփելով դիտարկման նախնական արդյունքները՝ «Անկախ դիտորդ» դաշինքն արձանագրել է․

1. Քվեարկությունը տեղի է ունեցել ցածր, բայց ազատ մասնակցության պայմաններում:

2. Ի տարբերություն Երևանի ավագանու նախորդ ընտրությունների՝ հասարակական կազմակերպությունների անունից որպես դիտորդ հանդես եկող, սակայն՝ թեկնածուների շահերը ներկայացնող անձինք չեն նկատվել, սակայն մի քանի տեղամասերում նկատվել է մեկ չհավատարմագրված լրատվամիջոց` Պրեսս N9:

3. Նախընտրական քարոզչության ընթացքում բացահայտված խախտումների և չարաշահումների վերացման ուղղությամբ իրավասու մարմինները՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ Ոստիկանությունը, այլ իրավապահ մարմիններ ցուցաբերել են ավելի ակտիվ գործունեություն:

4. Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում, քվեաթերթիկների հաշվարկման փուլում թվաբանական կեղծիքներ չեն գրանցվել:

5. Քվեարկության մասնակցության և ձայների բաշխման պաշտոնական տվյալներում օրինաչափության վիճակագրական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձայների բաշխվածությունը հնարավորինս համաչափ է:

Այս տարի «Անկախ դիտորդ» դաշինքն իրականացրել է նաև նախընտրական քարոզարշավի մեդիամոնիթորինգ, որի արդյունքում պարզվել է, որ հեռուստաալիքները և առցանց լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանել են այդ ընթացքը: Երկու հարթակներում էլ քարոզարշավի լուսաբանման ակնհայտ կողմնակալության դեպքեր ընդհանուր առմամբ չեն հայտնաբերվել: Այնուամենայնիվ չի կարելի ասել, որ այդ հարթակներում հակաքարոզչություն չի իրականացվել, պարզապես դրանք եղել են հիմնականում այնպիսի հայտարարությունների միջոցով, որոնցում անուններ չեն հիշատակվում, բայց ակնհայտորեն սլաքներն ուղղվում են այս կամ այն շրջանակին: Հակաքարոզչության այս մեթոդն առավել կիրառելի է եղել Facebook սոցիալական հարթակում:

Դիտարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը եզրակացրել է, որ 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների պահպանմամբ:

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը դիտորդություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ

Իրազեկ քաղաքացիների միավորման Armrusinfo լրատվամիջոց

Անկախ լրագրողների ցանցի Epress լրատվամիջոց

Տպել
3408 դիտում

Մարդը կոռուպցիայի ակունքին նստած, գնում ես, ժպտում են, ասում՝ ամեն ինչ նորմալ է, թող գնա մենք մեր գործն անենք. վարչապետ

Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում

Կոնգրեսական Շերմանը կարևորում է ԼՂ տեղահանվածներին տրվող օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը

ՀՀ կառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանի թեկնածությունը Բրյուսովի անվան բուհի ռեկտորի պաշտոնում

Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. մանրամասնել է Պապիկյանը

Կոստանյանն ու Ալ-Սայանը քննարկել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները

Կառավարությունը չի կարող մտնել ամեն դպրոց, ասի՝ երեխաները, ուսուցիչները, տնօրենը՝ այստեղ, գնդակը՝ այստեղ. Փաշինյան

Խաղաղապահների կարիքն այլևս չկա, որովհետև ոչ ոք չի վիճում, թե ում է պատկանում Ղարաբաղը. Ժուրավլյով

«Պորշ»-ից գողացել են համարանիշը, տեղադրել իրենց մեքենային, հագել ԱԱԾ աշխատակցի հագուստ. ՀՀ-ն ցնցած գործի նոր մանրամասներ

Խաղաղապահների դուրս բերումը վկայում է ռուս-ադրբեջանական առավել խորացող դաշնակցային հարաբերությունների մասին. Մարգարյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Մարտին ձմեռ էր, ապրիլին՝ ամառ. Սուրենյան

1 զոհ, 1 վիրավոր․ մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին, հողաթմբին և գլխիվայր շրջվել

Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ

«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց հափշտակված մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը

Պետդեպարտամենտից մեկնաբանել են Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռացումը

Իմ, երեխաներիս, կնոջս, ծնողներիս մասին ինչ ասես՝ ասվեց, ես արժանապատվություն չունե՞մ, պետք է զոհաբերես. Փաշինյան

Տնային կալանք և 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը

«Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)